ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2021 թվականի N 1183-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 22-ի
N 1183-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մակնիշը |Տեսակը|Թողարկ-|Տեխ. |Շարժիչը |Ամրաշրջա-|Թափքը|Հաշվեկշռա-|
| | | |ման |անձնա-| |նակը | |յին արժեքը|
| | | |տարե- |գիրը | | | |(հազ. |
| | | |թիվը | | | | |դրամ) |
|___|___________|______|_______|______|________|_________|_____|__________|
|1. |ԳԱԶ-5312 |հրշեջ |1989 |50304 |1672554 |1152319 |917 |780 |
|___|___________|______|_______|______|________|_________|_____|__________|
|2. |ԳԱԶ-5312 |հրշեջ |1989 |50628 | 100390 | 1191020 |Ա/Հ |780 |
|___|___________|______|_______|______|________|_________|_____|__________|
|3. |ԶԻԼ-130 |հրշեջ |1986 |52041 |697901 |2525056 |Ա/Հ |750 |
|___|___________|______|_______|______|________|_________|_____|__________|
|4. |ԶԻԼ-431412 |հրշեջ |1989 |50205 |937830 |2895349 |Ա/Հ |1200 |
|___|___________|______|_______|______|________|_________|_____|__________|
|5. |ԶԻԼ-431412 |հրշեջ |1985 |52019 |595661 |2346369 |Ա/Հ |1.200 |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 05.01.2022 թիվ 8-Ա որոշում)