Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 174 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1476-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1745-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1745-Ն որոշման`

1) ամբողջ տեքստում`

ա. «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

բ. «աշխատակազմ» բառը բոլոր հոլովաձևերով հանել.

2) N 1 հավելվածի`

ա. 5-րդ կետում «մեկ տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով,

բ. 7-րդ կետում «և (կամ) նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` նախարարություն)» բառերով,

գ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Ատեստավորման հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկության հիման վրա, իսկ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է նախարարի հրամանով:»,

դ. 11-րդ կետից հանել «և խորհրդակցական մարմինների» բառեր,

ե. 13-րդ, 14-րդ, 16-րդ և 19-րդ կետերի գործողությունը դադարեցնել,

զ. 15-րդ կետում «նախարարի հինգ և լիազոր մարմնի երկու» բառերը փոխարինել «նախարարի յոթ» բառերով,

է. 21-րդ կետը «նիստերի» բառից հետո լրացնել «(անհնարինության դեպքում` նաև հեռավար)» բառերով.

3) N 2 հավելվածի`

ա. 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Տնօրենը, մինչև մայիսի 1-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, կատարում է «ենթակա է ատեստավորման» նշում և ներբեռնում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համակարգում պահվում են մինչև ուսուցչի հաջորդ ատեստավորումը:»,

գ. 9-րդ և 24-րդ կետերի գործողությունը դադարեցնել,

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը կրթության կառավարման տեղեկատվական համակարգից վերբեռնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և տրամադրում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին:»,

ե. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմին, որն ապահովում է դրա հրապարակումը նախարարության կայքում:».

4) N 3 հավելվածի 10-րդ կետը «նախարարի» բառից հետո լրացնել «կամ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2021
N 1476-Ն
Որոշում