040.0747.140801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2001 թվականի N 747
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`
ա) 06 խմբի 05 ենթախմբի «6. Տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 17600 հազար դրամով, այդ թվում` Շիրակի մարզպետարանի գծով` 17600 հազար դրամ, որից 2001 թվականի 4-րդ եռամսյակում 17600 հազար դրամ, ու նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումները.
i
բ) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 17600 հազար դրամ:
(1-ին կետը փոփ. 24.12.01 թիվ 1253 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համար 2001 թվականի 4-րդ եռամսյակում Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 17600 հազար դրամ` մարզպետարանի կողմից ներկայացված համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի և կատարողական ակտերի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 24.12.01 թիվ 1253 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի «2000-2001 թվականների ջեռուցման սեզոնում Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսությունների ջեռուցման համար պետական աջակցության մասին» N 372 որոշման 2-րդ կետում նշված «115.0 միլիոն դրամի» բառերը փոխարինել «97.4 միլիոն դրամի» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից: