Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

30 դեկտեմբերի 2020 թվականի N 49-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի օգոստոսի 31-ի` «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանի`

1) հավելված 1-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին` 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 11-ին` 2-րդ դասարանների համար և հունիսի 18-ին` 3-11-րդ դասարանների համար 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2021թ. հունիսի 5-ին` 1-ին և 12-րդ դասարանների համար, հունիսի 12-ին` 2-րդ դասարանների համար և հունիսի 19-ին` 3-11-րդ դասարանների համար 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ 1-ին, 32` 2-րդ և 34` 3-11-րդ դասարանների համար: Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը:»,

2) հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3) հավելված 3-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4) հավելված 1-ի 14-րդ կետում, հավելված 2-ի 14-րդ կետում, հավելված 3-ի 22-րդ կետում «հունվարի 24-ը» բառերը փոխարինել «հունվարի 10-ը» բառերով,

5) հավելված 1-ի 15-րդ կետում, հավելված 2-ի 15-րդ կետում, հավելված 3-ի 23-րդ կետում «հունվարի 17» բառերը փոխարինել «հունվարի 10» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    Նախարար`                               Վ. Դումանյան

Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2020 թվական:

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.12.2020
N 49-Ն
Հրաման