Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՂԲՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 օգոստոսի 2020 թվականի N 52

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ա ռեզիդենտ կազմակերպությունը իրականացրել է ապրանքների ներմուծում ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից հունիս ամսին, որի բեռնափոխադրումն իրականացրել է Բ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որը ՀՀ-ում չունի մշտական հաստատություն: Ա կազմակերպությունը նույն տարվա մարտ ամսին կատարել է կանխավճար բեռնափոխադրման արժեքի հիսուն տոկոսի չափով: Ներմուծման բեռնափոխադրման հաշվարկային փաստաթղթում ծառայության արժեքը արտացոլվել է երկու մասով` մինչև ՀՀ սահման և ՀՀ սահմանային բնակավայրից մինչև Ա ընկերության պահեստ: Տվյալ դեպքում ո՞ր արժեքի նկատմամբ պետք է Ա կազմակերպությունը մարտ ամսում որպես հարկային գործակալ հաշվարկի և պահի ոչ ռեզիդենտի շահութահարկը, և արդյո՞ք ծառայության տարանջատման մասին նախապես տեղեկացված լինելը կարող է փոխել Ա կազմակերպության համար օրենսդրությամբ նախատեսվող գործառույթները կամ հաշվարկվող և պահվող հարկի չափերը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց ստացվող` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից: Մասնավորապես, նույն բաժնի կիրառության իմաստով, համարվում է, որ աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում, եթե բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունը (բացառությամբ փոստային ծառայության և օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության) փաստացի մատուցվում է ՀՀ տարածքում: Այն դեպքում, երբ բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության միայն մի մասն է փաստացի մատուցվում ՀՀ տարածքում, և ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում միայն այդ մասին համապատասխանող եկամուտը: Նույն ենթակետի կիրառության իմաստով` ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը համարվում է առանձնացված, եթե այդ փաստաթղթում առանձին նշված է սահմանային բնակավայրից (այդ թվում` հարևան պետության տարածքում գտնվող) մինչև ՀՀ տարածքում գտնվող նշանակման վայր (կամ հակառակը) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության դիմաց հատուցումը: Նույն ենթակետի կիրառության իմաստով` տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը («բ» ենթակետ):

Նույն մասի վերջին պարբերությանը համապատասխան` եթե ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կատարած աշխատանքների կամ մատուցված ծառայությունների բնույթով պայմանավորված` հնարավոր չէ առանձնացնել ՀՀ տարածքում կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մասը, կամ եթե հնարավոր չէ եկամուտը վերագրել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներին, ապա այդ աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներն ամբողջությամբ համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ,

i

- 125-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան` առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով,

i

- 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` նույն հոդվածի կիրառության իմաստով` շահութահարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է) հաշվառման դրամարկղային մեթոդով: Մասնավորապես, հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող` եկամտի վճարում են համարվում կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումը, այդ թվում` մաս-մաս կատարված վճարումը` անկախ եկամտի ստացման իրավունքը ծագած լինելու հանգամանքից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտների մասով ոչ ռեզիդենտի շահութահարկը հարկային գործակալը հաշվարկում և պահում է հաշվառման դրամարկղային մեթոդով` եկամուտների (այդ թվում` կանխավճարների) վճարման պահին:

Տվյալ դեպքում, ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման տրանսպորտային ծառայության դեպքում, եթե գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում առանձնացված է ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը, ապա ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում և ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման ենթակա է միայն այդ մասին համապատասխանող եկամուտը (այդ թվում` կանխավճարը), իսկ գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթղթերում ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության դիմաց հատուցումը առանձնացված չլինելու դեպքում` ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտ է համարվում և ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման ենթակա է բեռների փոխադրման տրանսպորտային ծառայության դիմաց վճարված ամբողջ եկամուտը (այդ թվում` կանխավճարը):

i

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` հարկային մարմինը դիմումի կամ դրա որևէ հարցի վերաբերյալ իրազեկում չի իրականացնում, եթե դիմումը հետապնդում է հարկերի հաշվարկման կամ վճարման կոնկրետ դեպքերի սխալ կամ ճիշտ կատարման հավաստում ստանալու կամ հարկ վճարողի գործունեության և (կամ) փաստաթղթերի փորձաքննության անցկացման նպատակ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.08.2020
N 52
Իրազեկման թերթիկ