ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1731-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1252-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1071-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին» N 1252-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) հավելվածների ամբողջ տեքստում «կապարակնքում» բառը փոխարինել «կնքում» բառով, «կապարակնքվեն» բառը` «կնքվեն» բառով, «կապարակնքված» բառը` «կնքված» բառով, «կապարակնքվում» բառը` «կնքվում» բառով, «կապարակնքվող» բառը` «կնքվող» բառով, «կապարակնքումից» բառը` «կնքումից» բառով, «ապակապարակնքումից» բառը` «ապակնքումից» բառով, «կապարակնիք» բառը և դրա հոլովաձևերը` «կնիք» բառով և դրա հոլովաձևերով, «կապարադրոշմ» բառը և դրա հոլովաձևերը` «դրոշմ» բառով և դրա հոլովաձևերով.
2) N 1 հավելվածի`
i
ա. 3-րդ կետը «փականից» բառից հետո լրացնել «(փականը կնքվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան, ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման հետ միաժամանակ)» բառերով,
բ. 7-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման համար լիազոր պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով (այսուհետ` լիազոր մարմին):»,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Սույն կարգով սահմանված պահանջների խախտմամբ ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառումը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 215-րդ հոդվածի իմաստով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգի խախտում և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»,
3) N 2 հավելվածի 2-րդ կետի`
i
ա. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` լիազոր մարմնի)» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով,
բ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը հաստատելու մասին» N 1071-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 9
Երևան