041.0154.260201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2001 թվականի N 154
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյա հոբելյանը նշելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 26-ի N 154
որոշմամբ
ԿԱԶՄ
i
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար -
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Դավոյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Գ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային
ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար
(համաձայնությամբ)
Վ. Խաչիկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետին
առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի
անդամ (համաձայնությամբ)
Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ադամյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Է. Բարսեղյան - Սյունիքի մարզպետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր
Ս. Բաբայան - Գարեգին Նժդեհի քեռորդին
Ռ. Համբարձումյան - «Ազգային միասնության ուխտ» հասարակական -
քաղաքական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
Վ. Տեր-Հարությունյան - «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ
(համաձայնությամբ):
(կազմը փոփ. 15.03.01 թիվ 206, 26.03.01 թիվ 228, 20.09.01 թիվ 687 որոշումներ)
--------------------------------------------------------------
հեղինակների կողմից - նախագծի բնագրում երկու հատ «2» կետ կա