040.1293.181108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1293-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի`
ա. սպորտի պետական քաղաքականության և ծրագրերի մշակման վարչությունը սահմանված կարգով վերակազմակերպել մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության,
բ. մարզական հերթափոխի և մարզական կազմակերպությունների աշխատանքների համակարգման վարչությունը սահմանված կարգով վերակազմակերպել մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության,
գ. սպորտի զարգացման ծրագրերի վերլուծության և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության վարչությունը սահմանված կարգով վերակազմակերպել սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության,
դ. ֆինանսատնտեսագիտական վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով ծրագրերի կառավարման վարչություն և հաշվապահական հաշվառման բաժին,
ե. քարտուղարության ու իրավաբանական և միջազգային կապերի բաժինն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով քարտուղարություն և միջազգային կապերի բաժին.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 5-րդ կետում «8» թիվը փոխարինել «7» թվով:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.12.16 թիվ 1356-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 13-ի
N 1293-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 12-ի
N 825-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն
Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն
Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն
Երիտասարդական քաղաքականության վարչություն
Ծրագրերի կառավարման վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Անձնակազմի կառավարման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Միջազգային կապերի բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»: