ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
1961 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԺՆԵՎՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Միանալ դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի 1961 թվականի ապրիլի 18-ի Ժնև քաղաքում կատարված Քաղաքացիություն ձեռք բերելու մասին ֆակուլտատիվ արձանագրությանը:
6 հոկտեմբերի 1992 թվական:
ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կատարված է Վիեննայում 1963 թվականի
ապրիլի 24-ին
Սույն արձանագրության, ինչպես նաև 1963 թվականի մարտի 4-ից մինչև ապրիլի 22-ը Վիեննայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի` ստորև անվանվող «Կոնվենցիա», մասնակից պետությունները`
արտահայտելով հյուպատոսական աշխատողների և նրանց ընտանիքի` նրանց հետ միասին ապրող անդամների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ կանոններ, մշակելու իրենց ցանկությունը,
համաձայնվեցին ներքոշարադրյալի մասին:
ՀՈԴՎԱԾ 1
i
Սույն Արձանագրության մեջ «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» դարձվածքն ունի այն նշանակությունը, որը տրվում է նրան Կոնվենցիայի 1 հոդվածի 1-ին կետի «Q» ենթակետում, այսինքն` «հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ»:
ՀՈԴՎԱԾ 2
Հյուպատոսական հիմնարկի` նստավայր պետության քաղաքացիներ չհանդիսացող աշխատողները և նրանց ընտանիքի` նրանց հետ միասին ապրող անդամները ձեռք չեն բերում այդ պետության քաղաքացիություն ոչ այլ կերպ քան, ըստ նստավայր պետության օրենսդրության կիրարկման կարգի:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր այն պետությունների կողմից, որոնք Կոնվենցիայի մասնակիցներ կդառնան մինչև 1963 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի ֆեդերալ նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1964 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում, Նյու Յորքում:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Արձանագրությունը բաց է միանալու համար բոլոր այն պետությունների առջև, որոնք Կոնվենցիայի մասնակից կդառնան: Միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
ՀՈԴՎԱԾ 6
1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի նույն օրը, ինչ և Կոնվենցիան, կամ էլ երկրորդ վավերագիրը կամ Արձանագրությանը միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվերից որը ավելի ուշ կլինի:
2. Յուրաքանչյուր այն պետության նկատմամբ, որը կվավերացնի սույն Արձանագրությունը կամ կմիանա նրան սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 7
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է`
ա) սույն Արձանագրությունը 3, 4 և 5 հոդվածներին համապատասխան ստորագրելու և վավերագրերը կամ միանալու վերաբերյալ ակտերը ի պահ հանձնելու մասին.
բ) սույն Արձանագրությունը 6 հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը նրա վավերացված պատճենները կհղի 3 հոդվածում նշված բոլոր պետություններին:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները` պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսուներեք թվականի ապրիլի քսանչորսին: