Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ...

040.0232.200303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«20» մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

7 մարտի 2003 թվականի N 232-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի մարտի 7-ի

N 232-Ն որոշման

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ, ՈՒԼՆԵՑԻ 31

MIGRATION SERVICE

YEREVAN, 31 ULNETSI STREET

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ APPLICATION FOR POLITICAL ASYLUM IN THE REPUBLIC OF ARMENIA

1. Անունը, ազգանունը, հայրանունը _________________________________

Name, surname, patronymic

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________

Date of birth

3. Սեռը ___________________________________________________________

Sex

4. Քաղաքացիության երկիրը __________________________________________

Country of citizenship

5. Նախկին մշտական բնակության երկիրը ______________________________

Country of former habitual residence

____________________________________________________________________

6. Քաղաքացիության երկրում հասցեն __________________________________

Address in the country of citizenship

____________________________________________________________________

7. Նախկին մշտական բնակության երկրում հասցեն _____________________

Address in the former habitual residence

____________________________________________________________________

8. Քաղաքացիության երկրից մեկնելու ամսաթիվը

Date of departure from the country of citizenship

____________________________________________________________________

9. Նախկին մշտական բնակության երկրից մեկնելու ամսաթիվը _____________

Date of departure from the country of citizenship/former habitual residence

10. Հայաստանի Հանրապետություն ժամանելու ամսաթիվը ________________

Date of arrival in the Republic of Armenia

11. Անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում) _______________

Identity document (if available)

12. Էթնիկ պատկանելությունը __________________________________________

Ethnicity

13. Կրոնը ____________________________________________________________

Religion

14. Հասցեն Հայաստանի Հանրապետությունում (առկայության դեպքում) ___

Address in the Republic of Armenia (if available)

_____________________________________________________________________

15. Հեռախոսահամարը (առկայության դեպքում) _________________________

Telephone number (if available)

16. Խնդրում եմ ինձ և իմ ընտանիքի հետևյալ անդամներին (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ընտանեկան կապը դիմողի հետ) ՀՀ-ում տալ քաղաքական ապաստանի իրավունք:

I hereby ask to grant political asylum in the Republic of Armenia to me and my family members (name, date of birth, relationship with the Applicant) listed herein:

______________________________________________________________________

17. Նկարագրեք Ձեր քաղաքացիության երկիրը լքելու պատճառները

Please describe the reasons for leaving your country of citizenship

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

18. Նկարագրեք Ձեր նախկին մշտական բնակության երկիրը լքելու պատճառները:

Please describe the reasons for leaving your former habitual residence.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

19. Ի՞նչ կարող է պատահել Ձեզ հետ, եթե վերադառնաք Ձեր քաղաքացիության երկիր:

What may happen to you if you return to your country of citizenship?

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

20. Ի՞նչ կարող է պատահել Ձեզ հետ, եթե վերադառնաք Ձեր նախկին մշտական բնակության երկիր:

What may happen to you if you return to your former habitual residence?

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

21. Նշեք լեզուն (բարբառը), որով նախընտրում եք, որ Ձեզ հետ հարցազրույց անցկացվի:

Indicate the language (dialect) which you prefer to be the language of your interview.

______________________________________________________________________

______________________________________________________________________

22. Նշեք Ձեզ համար նախընտրելի թարգմանչի սեռը`

Indicate the sex of the interpreter preferable for you.

    ._.       ._.       ._.

._.արական ._.իգական ._.ցանկացած սեռի

    ._.      ._.       ._.

._. male ._.female ._.without difference

23. Նշեք Ձեզ համար նախընտրելի հարցազրուցավարի սեռը`

Indicate the sex of the interviewer preferable for you.

    ._.       ._.       ._.

._.արական ._.իգական ._.ցանկացած սեռի

    ._.       ._.       ._.

._. male  ._.female ._.without difference

24. Ցանկանու՞մ եք, արդյոք, ապաստանի տրամադրման վարչական վարույթի ընթացքում ներկայացված լինել փաստաբանի կողմից:

Do you wish to be represented by a lawyer during asylum procedures?

    ._.     ._.

._. Այո ._. Ոչ

    ._.     ._.

._. Yes ._. No

25. Հատուկ կարիքներ:

Specific needs

    ._.                       ._.

._. Առանց ուղեկցողի երեխա ._. Ընտանիքից անջատված երեխա

    ._.                       ._.

._. Unaccompanied child   ._. Child separated from family

    ._.                              ._.

._. Հաշմանդամություն ունեցող անձ ._. Հղի կին

    ._.                              ._.

    ._. Person with a disabilty      ._. Pregnant woman

    ._.              ._.

._. Միայնակ ծնող ._. Ծանր հիվանդ

    ._.              ._.

._. Single parent._. Seriously ill

    ._.                         ._.

    ._. Թրաֆիքինգի զոհ          ._. Բռնության զոհ

    ._.                         ._.

._. Survivor of trafficking ._. Survivor of violence

._.

._. Այլ (նկարագրեք)

._.

._. Other (please describe)

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

26. Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

Enclosed are the following documents:

1.

2.

3.

4.

5.

_____ _______________ 20 թ. __________________________

(դիմողի ստորագրությունը)

Signature of the Applicant

(1-ին հավելվածը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն, 25.06.2019 թիվ 931-Ն որոշումներ)

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 232-Ն որոշման

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1. Անձնագիր

2. Անձը հաստատող այլ փաստաթղթեր

3. 2 լուսանկար` 3 x 4 չափսի (գունավոր)

4. Քաղաքական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր

5. Անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու հանգամանքը

հաստատող փաստաթղթեր

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 232-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ

1. Սույն կարգը հաստատված է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն ծառայությունում (այսուհետ` ծառայություն) բացված անձնական գործը կազմելու և վարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն, 25.06.2019 թիվ 931-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշմամբ հաստատված ձևի դիմումի հիման վրա ծառայությունում բացվում և կազմվում է անձնական գործ:

(2-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

3. Անձնական գործի կազմման և վարման աշխատանքները կազմակերպում է ծառայությունը:

(3-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն, 25.06.2019 թիվ 931-Ն որոշումներ)

4. Քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը, դրան կցվող փաստաթղթերը ծառայության կողմից սահմանված կարգով մուտքագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը քաղաքական ապաստանի իրավունք հայցողի (այսուհետ` հայցող) հետ անցկացնում է հարցազրույց` պարզելու այն հանգամանքները, որոնց պատճառով հայցողը հեռացել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից և դիմել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու խնդրանքով:

(4-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

5. Հարցազրույցն անցկացվում է սահմանված կարգով հայցողին տրամադրված ժամանակավոր կացարանում կամ ծառայությունում: Հայցողը նախապես գրավոր տեղեկացվում է հարցազրույցի անցկացման վայրի և օրվա մասին:

Հարցազրույցի արդյունքում կազմվում է արձանագրություն:

(5-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

6. Ծառայությունը յուրաքանչյուր դիմումի առնչությամբ անհրաժեշտ ստուգումներ կատարելու նպատակով հարցումներ է հղում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` հայցողին քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին նրանց եզրակացություններն ստանալու համար:

(6-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 25.06.2019 թիվ 931-Ն որոշում)

(7-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 25.06.2019 թիվ 931-Ն որոշում)

(8-րդ կետը փոփ. 17.12.09 թիվ 1472-Ն որոշում)

9. Հայցողին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու կամ մերժելու վերաբերյալ ծառայության որոշումն ընդունվելուց հետո ծառայության համապատասխան պաշտոնատար անձը`

ա) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց գործերի մեջ, եթե ծառայությունը քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին որոշում է ընդունել.

բ) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք չստացած անձանց գործերի մեջ, եթե ծառայությունը քաղաքական ապաստանի իրավունք տալը մերժելու մասին որոշում է ընդունել:

(9-րդ կետը փոփ. 25.06.2019 թիվ 931-Ն որոշում)

(կարգը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
07.03.2003
N 232-Ն
Որոշում