(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)
i
040.1843.070105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1843-Ն
i
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ելնելով գազի տնտեսությունների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1843-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
i
1) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են պահանջներ գազի տնտեսության գազաբաշխման համակարգի բոլոր տարրերի համար, այդ թվում`
ա) արտաքին գազատարներ,
բ) պոլիէթիլենե խողովակներով գազատարներ,
գ) գազակարգավորիչ կետեր և գազակարգավորիչ տեղակայանքներ,
դ) շենքերի, բնակչության կենցաղային սպասարկման ոչ արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ,
ե) արդյունաբերական, գյուղատնտեսական և բնակչության կենցաղային սպասարկման արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ,
զ) ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի և գազաբաշխման տեխնոլոգիական պրոցեսի ավտոմատացված կառավարման համակարգի սարքեր,
է) (1-ին կետի է ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)
ը) գազի որակի վերահսկման, ճնշման և նոսրացման հսկման չափիչ սարքեր,
թ) ծխատարներ և օդափոխության ուղիներ:
2) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն բաժնի 1-ին կետում տրված գազի տնտեսության տարրերի տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքների իրականացման ու հրդեհային անվտանգության պահանջները:
3) Սույն տեխնիկական կանոնակարգի Հավելվածներում բերված են դրույթներ, որոնք ենթակա են ձևակերպման` որպես կազմակերպության ստանդարտներ և վերաբերում են`
ա) գազամատակարարման համակարգերի վթարային-կարգավարական սպասարկման կազմակերպմանը,
բ) ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգմանն ու գնահատմանը,
գ) գազամատակարարման ժամանակավոր դադարից հետո գազաբաշխման համակարգի վերականգնմանը,
դ) գազամատակարարման վերականգնման աշխատանքների իրականացման տեխնոլոգիային և հաջորդականությանը:
(1-ին կետը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն որոշում)
II. ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
i
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ա) գազի տնտեսության (ԳՏ) կազմակերպությունների շահագործման ծառայությունները պետք է ունենան յուրաքանչյուր գազատարը և նրա կառույցները բնութագրող շահագործատեխնիկական փաստաթղթերի փաթեթ` կազմված սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և ձևակերպված կազմակերպության ստանդարտի տեսքով.
բ) ներթաղամասային անցուղիներում այլ խողովակաշարի հետ անցկացված գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարվի այդ գազատարների շահագործման առանձնահատկությունները հաշվի առնող կազմակերպության ստանդարտով.
գ) այրվող գազերի ազդանշանային սարքերը տեղադրվում են նկուղներում, գազաֆիկացված կաթսայատներում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում և սենքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանի պահանջների համաձայն և շահագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի, կազմակերպության ստանդարտի ու ազդանշանային սարքեր արտադրող կազմակերպության հրահանգների պահանջների համաձայն,
դ) գազի տնտեսության բոլոր ղեկավարները, մասնագետները և բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է` պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ, և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների, որոնք ստուգվում են տարեկան մեկ անգամ:
(II բաժինը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն որոշում)
2. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Տեխնիկական սպասարկում
ա) գազատարների տեխնիկական սպասարկման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի, գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի և արտադրական տեխնոլոգիական, աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների և հրդեհային անվտանգության հրահանգների համաձայն, որոնք մշակվում և հաստատվում են որպես կազմակերպության ստանդարտներ.
բ) տեխնիկական շահագործումը ներառում է հետևյալ աշխատանքները` շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում), պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում, վթարավերականգնողական աշխատանքների կատարում: Շահագործման ընթացքում կանչերի, սպառողների կողմից ներկայացված հայտերի, տեխնիկական սպասարկման մասին գրառումների, գազատարների և ԳԳԿ-ի շրջագայողների հաշվետվությունների օրինակելի ձևերը ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում:
2. Շրջայցային սպասարկում
ա) ստորգետնյա և վերգետնյա գազատարների և նրանց կառույցների վիճակի դիտարկումն իրականացվում է գազատար ուղեգծերի պարբերաբար շրջայցման եղանակով` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
Գազատարների շրջայցն իրականացվում է նախօրոք կազմված և ԳՏ կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցների համաձայն:
Գազատարների շրջայցման հաճախականության ժամկետները որոշելիս պետք է հիմք ընդունվի աղյուսակ 1-ում ներկայացված նորմերը, հաշվի առնելով շահագործման պայմանները (գազատարի տեխնիկական վիճակը, շահագործման տևողությունը, գազի ճնշումը, բնահողի առանձնահատկությունները, տարվա ժամանակը, էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանության առկայությունը և այլն):
Հաշվի առնելով շահագործման պայմանների փոփոխությունները և շահագործման ընթացքում ձեռք բերված փորձը` գազատարների շրջայցման ժամկետները պարբերաբար պետք է վերանայվեն.
բ) գազատարների շրջայցը իրականացվում է մասնագիտական ուսուցում անցած սպասարկող խմբի կողմից, որը պետք է կազմված լինի առնվազն երկու փականագործից: Յուրաքանչյուր բրիգադի պետք է կցել ուղեգծի որոշ տեղամաս` նրան հարող մուտքագծերով, որոնք սպասարկման հարմարավետության համար պետք է բաժանվեն առանձին երթուղիների: Կախված ստորգետնյա և վերգետնյա գազատարների երկարություններից և միմյանց նկատմամբ դասավորվածությունից, երթուղիներ կազմելիս կարելի է հաշվի առնել ստորգետնյա և վերգետնյա գազատարների որոշակի հատվածների համատեղ սպասարկում.
գ) գազատարների շրջայցի համար պետք է կազմվեն և շրջագայողներին տրվեն երթուղային համարակալված քարտեզներ, որոնցում պետք է նշվեն նաև մինչև 15 մ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերը, շենքերի նկուղները.
դ) վերգետնյա գազատարի շրջայցը նախատեսում է աշխատանքների հետևյալ համալիրը`
գազատարի և նրա վրա տեղադրված բոլոր սարքավորումների արտաքին զննումը,
փոխհատուցիչների (կոմպենսատորների), շարժական և անշարժ հենարանների վիճակի ստուգումը,
արմատուրի մաքրումը աղտոտվածությունից, դրանց և գազատարի ներկվածության վիճակի ստուգումը.
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
| N | Գազատարներ | ՈՒղեգծերի շրջագայման |
| | | հաճախականությունը |
| | |_____________________________________|
| | | |Բարձր և միջին ճնշման |
| | | | գազատարներ |
| | | |_________________________|
| | |ցածր ճնշման|քաղաքի |քաղաքի |
| | |գազատարներ |(բնակավայրի)|(բնակավայրի)|
| | | |կառուցապատ- |չկառուցապատ-|
| | | |ված մասում |ված մասում |
|___|_______________________________|_____________________________________|
|1. |Նոր կառուցված | Գազաթողարկման և հաջորդ օրը |
|___|_______________________________|_____________________________________|
|2. |Նորմալ պայմաններում շահագործվող|Սահմանվում է շահագործող |
| |և բավարար տեխնիկական վիճակում |կազմակերպության տեխնիկական ղեկավարի |
| |գտնվող |կողմից |
|___|_______________________________|_____________________________________|
|3. |25 տարուց ավելի աշխատած, որոնց |շաբաթը մեկ |շաբաթը երկու|շաբաթը մեկ |
| |վրա շահագործման ընթացքում |անգամից ոչ |անգամից ոչ |անգամից ոչ |
| |արձանագրվել են կոռոզիայից |պակաս |պակաս |պակաս |
| |քայքայման կամ զոդակարերի | | | |
| |խզվածքների դեպքեր | | | |
|___|_______________________________|___________|____________|____________|
|4. |Թափառող հոսանքների աղբյուրի |շաբաթը մեկ |շաբաթը երկու|շաբաթը մեկ |
| |գոտում, բարձր կոռոզիոն |անգամից ոչ |անգամից ոչ |անգամից ոչ |
| |հատկություն ունեցող բնահողերում|պակաս |պակաս |պակաս |
| |գտնվող և մինիմալ | | | |
| |պաշտպանությունը չապահովված | | | |
|___|_______________________________|___________|____________|____________|
|5. |Տեխնիկական վիճակի գնահատումից |շաբաթը մեկ |շաբաթը երկու|շաբաթը մեկ |
| |ելնելով նորոգման ենթակա |անգամից ոչ |անգամից ոչ |անգամից ոչ |
| | |պակաս |պակաս |պակաս |
|___|_______________________________|___________|____________|____________|
|6. |Դրական և նշանափոխ արժեքով |ամեն օր |ամեն օր |շաբաթը երկու|
| |էլեկտրական պոտենցիալի | | |անգամից ոչ |
| |առկայությամբ | | |պակաս |
|___|_______________________________|___________|____________|____________|
|7. |Պաշտպանիչ շերտի թերություն և |ամեն օր |ամեն օր |շաբաթը երկու|
| |պաշտպանության մինիմալ | | |անգամից ոչ |
| |պոտենցիալը չապահովված | | |պակաս |
|___|_______________________________|___________|____________|____________|
|8. |Անբավարար վիճակում գտնվող, |ամեն օր |ամեն օր |շաբաթը երկու|
| |վերատեղադրման ենթակա | | |անգամից ոչ |
| | | | |պակաս |
|___|_______________________________|_____________________________________|
|9. |Մինչև 15 մ հեռավորությամբ | ամեն օր մինչև շինարարական |
| |շինարարական աշխատանքներ | աշխատանքների ավարտը |
| |կատարելու ժամանակ | |
|___|_______________________________|_____________________________________|
|10.|Գարնանային վարարումների | ամեն օր մինչև շինարարական |
| |ժամանակաշրջանում ձորակների և | աշխատանքների ավարտը |
| |ջրային արգելքների չամրացված | |
| |ափերով անցման հատվածները | |
._________________________________________________________________________.
Պոլիէթիլային խողովակներով գազատարների շահագործման առաջին տարում շրջայցը կատարվում է` ցածր ճնշման գազատարների համար` շաբաթը մեկ, իսկ միջին և բարձր ճնշմանը` շաբաթը երկու անգամից ոչ պակաս:
Քաղաքի (բնակավայրի) չկառուցապատված տարածքով անցնող, էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանված գազատարները շահագործման առաջին տարում, ինչպես նաև տեխնիկական վիճակի ստուգմամբ ի հայտ բերված թերությունները վերացնելուց հետո մեկ տարի շրջայցը կարելի է կատարել ամիսը մեկ անգամ:
ե) Վերգետնյա գազատարների արտաքին զննման ժամանակ պետք է ստուգել խողովակների ներկվածության վիճակը, արմատուրի ամբողջականությունը, շենքերի պատերին կամ հենարանների վրա գազատարների ամրացումների վիճակը, վերգետնյա գազատարների պաշտպանման միջոցների առկայությունը և վիճակը` էլեկտրալարերի և գազատարի խաչման տեղերում (կտրված էլեկտրալարը` գազատարի վրա ընկնելը բացառելու համար):
Եթե գազատարը կախվել է (ճկվել է), ապա սպասարկող փականագործը պետք է այդ մասին անհապաղ տեղյակ պահի վթարային-կարգավարական ծառայության վարպետին:
զ) Ստորգետնյա գազատարների սպասարկման համար պետք է կազմվեն և շրջայցողներին տրվեն երթուղային համարակալած քարտեզներ: Յուրաքանչյուր երթուղային քարտեզում մանրամասն պետք է նշված լինի գազատարի և նրա ակտիվ պաշտպանության մալուխների սխեման` տեղում հստակ կողմնորոշվելու համար, ստորգետնյա հաղորդակցուղիների դիտահորերը, շենքերի նկուղները, որոնք գտնվում են գազատարից մինչև 15 մ հեռավորության վրա:
է) Ստորգետնյա գազատարի շրջայցման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները.
գազատարների վրա տեղադրված ստուգիչ խողովակների և դիտահորերի գազալցվածության ստուգումը,
դիտահորերում և ծածկոցներում արմատուրի արտաքին զննումը,
գազատարի առանցքի երկու կողմերում մինչև 15 մ հեռավորության վրա գտնվող ուրիշ կառույցների` ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերի, հավաքիչների, շենքերի նկուղների գազալցվածության ստուգումը,
գազի ուղեգծի արտաքին զննումը (բնահողի վերնաշերտի և ճանապարհածածկի) արտահոսքի հայտնաբերումը արտաքին նշաններով (գազատարի ուղեգծով բուսականության դեղնվածության, ձյան վրա մուգ բծեր, գազի պղպջակների գոյացում և այլն),
դիտահորերի կափարիչների, ծածկերի, շինությունների պատերին ամրացված ցուցանակների վիճակի և պահպանվածության ստուգումը, նրանց մաքրումը ձյունից, սառույցից, աղտոտվածությունից և այլն,
գազատարի մոտակայքում կատարվող ճանապարհային և այլ շինարարական աշխատանքներին հետևելը` գազատարի հնարավոր վնասվածքները կանխելու, այն արգելափակելու և կառույցի տակ թողնելու երևույթները բացառելու նպատակով:
ը) Որևէ շինությունում գազ հայտնաբերելու դեպքում, պետք է ստուգել ստորգետնյա կառույցները, շենքերի նկուղները և նկուղներ չունեցող շենքերի առաջին հարկերը, որոնք գազատարից գտնվում են մինչև 50 մ հեռավորության վրա: Գազի առկայությունը պետք է ստուգել սարքերի միջոցով:
թ) Գազի տնտեսության կազմակերպությունները գազատարի առանցքի երկու կողմից մինչև 50 մ-ի վրա գտնվող նկուղային հարկ ունեցող շենքերը շահագործող կազմակերպություններից պետք է պահանջեն, որ ապահովվի այդ շենքերի ստորգետնյա հաղորդակցուղիների մուտքագծերի (հիմնապատով անցնող) կիպացումը, նկուղների օդափոխության համակարգերի անխափան աշխատանքը, նորմալ լուսավորությունը, ինչպես նաև գազի տնտեսության աշխատակիցների անարգել մուտքը: Մուտքագծերի կիպացման աշխատանքները պետք է ձևակերպվեն ծածկված աշխատանքների մասին ակտերով:
ժ) Գազի տնտեսության կազմակերպությունները ստորգետնյա բոլոր հաղորդակցուղիների սեփականատեր հանդիսացող կազմակերպություններից (ջրմուղ-կոյուղու, կապի, ջերմամատակարարման և այլն), պետք է պահանջեն, որ գազատարի առանցքից 15 մ հեռավորության վրա գտնվող դիտահորերը պահվեն այնպիսի վիճակում, որ հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում դրանցում ստուգել գազի առկայությունը: Դիտահորերը պետք է մաքրվեն ձյունից, սառույցից, հողից և ունենան դյուրին բացվող սարքին կափարիչներ:
ժա) Եթե ստուգվող դիտահորերում, նկուղներում կամ կառույցներում հայտնաբերվել է գազի առկայություն, այդ մասին պետք է անմիջապես հայտնել վթարային-վերականգնողական ծառայությանը և`
ձեռք առնել միջոցներ նկուղները և շինությունները օդափոխելու համար,
լրացուցիչ ստուգել գազի առկայությունը այն շենքերի նկուղներում և ստորգետնյա շինություններում, որոնք գտնվում են գազատարից մինչև 50 մ հեռավորության վրա,
եթե շենքերի նկուղներում հայտնաբերվում է գազ, զգուշացնել այնտեղ գտնվող մարդկանց բաց կրակից օգտվելը բացառելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջել մարդկանց էվակուացումը շենքից:
ժբ) Գազատար ուղիների և դրանց կառույցների վիճակի ստուգման արդյունքները յուրաքանչյուր շրջայցից հետո, պետք է գրանցվեն շրջայցման մատյաններում շրջայցող փականագործների կողմից` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գրանցումների հիման վրա պետք է ձեռք առնվեն անհրաժեշտ միջոցներ` գազատարի շահագործման անվտանգությունը ապահովելու, հայտնաբերված անսարքությունները վերացնելու, ինչպես նաև փականագործների աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար (ծավալի 10% չափով վերստուգել):
ժգ) Գազատարների և դրանց վրա գտնվող կառույցների պահպանման ապահովման համար, գազատարին անմիջականորեն հարող տարածքում ճանապարհային կամ շինարարական այլ աշխատանքներ կատարելիս, գազի տնտեսությունը պետք է ապահովի գազատարի այդ հատվածների ամենօրյա ստուգում` մինչև այդ աշխատանքների ավարտը:
ժդ) Ճանապարհային աշխատանքների իրականացման ընթացքում գազի տնտեսությունը պետք է հսկի գազատարի դիտահորերի կափարիչների պահպանվածությունը, ճանապարհի ծածկի նկատմամբ դրանց ճիշտ դիրքը, պայմանով, որ բացառվեն դրանց ասֆալտապատման կամ լիցքի դեպքերը:
ժե) Գազատարների մոտ շինարարական աշխատանքներ կատարելու դեպքում գազի տնտեսությունը պետք է հսկի շինարարության ընթացքին, որպեսզի ժամանակին ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` բնահողի փլուզման, ձնհալի և անձրևաջրերով ողողման դեպքերում, ինչպես նաև թույլ չտա գազատարի վրա այլ կառույցներ, կամ շինարարական նյութերի, աղբի և հողի կուտակումներ և այլն:
ժզ) Գազատարները վնասվածքներից պաշտպանելու նպատակով գազի տնտեսության ներկայացուցիչը (ինժեներատեխնիկական աշխատողներից) պետք է հողային աշխատանքներ կատարող կազմակերպությանը հանձնի կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի գրավոր ծանուցում գազատարի մոտ աշխատանքներ կատարելու կարգի մասին` նախազգուշական միջոցների նշումով և ներկայացնի գազատարի տեղադրման սխեման (էսքիզը) նրա միացումներով ու տեղակայման խորություններով:
Ստորգետնյա գազատարի վրա էլեկտրական կոռոզիայից պաշտպանման սարքերի առկայության դեպքում, նման ծանուցում պետք է տան նաև այդ սարքերը շահագործող ծառայությունները:
Ծանուցումների և էսքիզների կրկնօրինակները, դրանց ստացման մասին հավաստագրով, պետք է պահվեն գազի տնտեսության կազմակերպությունում:
Գազատարի մոտ հողային աշխատանքներ կատարող կազմակերպությունը պետք է գազի տնտեսության կազմակերպությանը ներկայացնի աշխատանքների կատարման նախագիծ:
Արտաքին գազատարների պահպանության գոտում ինքնակամ աշխատանքներ կատարելու դեպքում գազի տնտեսության կազմակերպությունը աշխատանքներ կատարողին պետք է տա նախազգուշագիր աշխատանքների արգելման մասին:
ժէ) Գործող գազատարների ուղեգծում որևէ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ընթացքում գազի տնտեսությունը պետք է ապահովի իր ներկայացուցչի ներկայությունն ուղեգծում, գազատարի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով:
Գազի տնտեսության ներկայացուցիչը կարող է թույլատրել գազատարի բացված հատվածի ետլիցքը միայն գազատարի և նրա հիմնամասի տեխնիկական վիճակի ստուգումից հետո: Ընդ որում ետլիցքը, մինչև խողովակի վերին եզրից 0,2 մ բարձրությամբ նիշը, ինչպես նաև տեղադրման ներքնակը պետք է կատարվի ավազով կամ փափուկ բնահողով, նրա մանրակրկիտ կիպացումով և ստորին մասի խտացումով: Ետլիցքից հետո տեղամասը ստուգվում է գործիքային մեթոդով:
ժը) Բոլոր բացված գազատարները պետք է զննվեն` գնահատելով դրանց տեխնիկական վիճակը (մետաղի, մեկուսացման): Զննման արդյունքները գրանցվում են գազատարի տեղեկաթերթիկում և կազմվում են համապատասխան էսքիզներ` միացումների հետ մեկտեղ:
ժթ) Առաջացած խտուցքը խտուցքահավաքիչներից պետք է հեռացնել համաձայն հաստատված կազմակերպության ստանդարտի, գազից անջատվող խտուցքի քանակը հաշվի առնող ժամանակացույցով:
3. Պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում, ախտորոշում և տեխնիկական
i
վիճակի գնահատում
ա) Բոլոր վերգետնյա և ստորգետնյա գազատարները շահագործման ընթացքում պետք է ենթարկվեն պարբերական պրոֆիլակտիկ ստուգման, նրանց կիպությունը, խողովակաշարի մետաղի, զոդակարերի, կոռոզիոն և մեկուսացման վիճակը որոշելու համար: Ստուգումը պետք է անցկացվի նախօրոք կազմված և գազի տնտեսության կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն` ղեկավարվելով ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գնահատման մեթոդիկան սահմանող կազմակերպության ստանդարտով: Պլանային ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութական ծախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ:
բ) Բոլոր ստորգետնյա գազատարների կիպությունը և մեկուսացման վիճակի ստուգումը պետք է կատարել այնպիսի գործիքներով, որոնք թույլ են տալիս բավարար ճշտությամբ ի հայտ բերել գազի արտահոսքի և գազատարի մեկուսացման վնասված տեղերը` առանց բնահողը քանդելու:
Գազատարի կիպության ստուգումը թույլատրվում է կատարել օդով փորձարկելու միջոցով, ինչպես որ դա կատարվում է նոր գազատարների շինարարության ավարտից հետո` ըստ հաստատված կազմակերպության ստանդարտի:
Գազատարի կիպության ստուգումը թույլատրվում է նաև գազատարի ուղեգծի երկարությամբ հորատմամբ դիտարկումներ կատարելու մեթոդով, առավելապես ամռանը:
Բաշխիչ գազատարներում հորատանցքերը փորում են զոդակարերի մոտ, գազատարի պատից 0,3-0,5 մ հեռավորության վրա, հաշված գազատարի վերին եզրից տեղադրման խորությանը համապատասխան, իսկ ձմռանը` բնահողի սառչելու դեպքում ավելի խորը` սառած շերտի խորությունից ոչ պակաս: Բաշխիչ գազատարի զոդակարերի սխեմայի բացակայության դեպքում, ինչպես նաև բակային և թաղամասային բաշխիչ գազատարներում, հորատանցքերը փորվում են ամեն 2 մ-ի վրա:
Եթե օգտագործվող սարքերի զգայունությունը կազմում է ծավալի ոչ պակաս 0,01%-ը, ապա հորատանցքերի միջև հեռավորությունը թույլատրվում է մեծացնել մինչև 5 մ:
Հորատանցքերում գազի առկայության ստուգումը կատարվում է գազավերլուծիչներով: Եթե հորատանցքերը գտնվում են շենքերից, դիտահորերից, թունելներից, հավաքիչներից 3 մ-ից ավել հեռավորության վրա թույլատրվում է այդ նպատակի համար օգտագործել բաց կրակ: Եթե գազը չի բռնկվում, հորերը պետք է ստուգվեն գազավերլուծիչներով, որից հետո կարելի է հաշվել, որ ստուգման ժամանակ հորատանցքերում գազ չի հայտնաբերվել:
Այն տեղերում, որտեղ տեղադրված են ստուգիչ խողովակներ կարելի է հորատանցքեր չփորել, իսկ գազատարների կիպության ստուգումը այդ տեղերում կատարել ստուգիչ խողովակների օգնությամբ` գազավերլուծիչների միջոցով:
գ) Եթե ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ հայտնաբերվել են թերություններ (մեկուսացման անբավարար վիճակ, կոռոզիոն վնասվածքներ), ապա պետք է մշակվեն միջոցառումներ գազատարի հետագա քայքայումը կանխելու և հայտնաբերված թերությունները վերացնելու համար, նշելով դրանց կատարման ժամկետները:
Գազատարները կենսակոռոզիայից պաշտպանելու նպատակով արգելվում է նրա մոտակայքում (մինչև 15 մ հեռավորության վրա) կենցաղային և գյուղատնտեսական թափոնների կուտակումը:
դ) Գազատարի կիպության ստուգման արդյունքները պետք է գրանցվեն գազատարի տեղեկաթերթիկում և հաշվի առնվեն գազատարի նորոգման տեսակը և ժամկետները ճշգրտելու, ինչպես նաև հետագա շահագործման համար նրա պիտանիությունը որոշելու համար:
ե) Գազի սարքերի և կայանքների նորմալ աշխատանքի ապահովման համար գազի տնտեսության կազմակերպությունը պետք է գազի ցանցում ապահովի գազամատակարարման նախագծով նախատեսված գազի օպտիմալ ճնշումը:
զ) Ցանցի բոլոր կետերում օպտիմալ ճնշման ապահովման նպատակով պետք է կատարել պարբերական չափումներ` գազասպառման տարբեր ռեժիմների դեպքում, գազի ցանցի նախապես նշված բնորոշ կետերում, գազակարգավորիչ կետերում և սպառողների մոտ:
Գազի ճնշման չափումները նախանշված բոլոր կետերում պետք է կատարվի հնարավորին չափ միաժամանակ, նախապես սահմանված ժամին և մեկ ժամից ոչ ավել տևողության ընթացքում:
է) Գազի ճնշման միաժամանակյա չափումը քաղաքի կամ բնակավայրի գազատար ամբողջ ցանցով պետք է կատարել տարին երկու անգամ` գազի առավելագույն ծախսի ժամանակ` ձմռանը, և նվազագույն ծախսի ժամանակ` ամռանը, ինչպես նաև նոր գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ), բաշխիչ գազատարների և այն սպառողների ցանցերը շահագործման հանձնելիս, որոնց գազի ծախսը գազատարի այդ հատվածի ծախսի 10%-ից ավելի է:
ը) Ճնշման միաժամանակյա չափման աշխատանքների կատարման կարգը պետք է սահմանվի կազմակերպության ստանդարտով:
թ) Գազի անբավարար ճնշման պատճառները հայտնաբերելու և ճշտելու նպատակով, գազատարի առանձին հատվածներում պետք է կատարվեն ճնշման երթուղային կամ տարածքային չափումներ` հատուկ մշակված ժամանակացույցներով և երթուղիներով:
Գազի անբավարար ճնշման պատճառները պարզելուց հետո, պետք է մշակել միջոցառումներ պահանջվող ճնշումը ապահովելու համար` գազատարի փչամաքրում, գազատարի առանձին հատվածների փոխում կամ լրացուցիչ գազատարի անցկացում, գազի կարգավորիչ կետից (ԳԿԿ) դուրս եկող գազի ճնշման բարձրացում, գազատարի լրացուցիչ սնում նոր ԳԿԿ-ի տեղադրումով և այլն:
ժ) Գազի ճնշման բոլոր չափումների արդյունքները պետք է գրանցվեն կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի հատուկ մատյանում:
ժա) Գազատարների ընթացիկ նորոգման, հիմնանորոգման և վթարային-վերականգնողական աշխատանքների դասակարգումը, նկարագրությունը և կազմակերպման կարգը սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:
(3-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)
3.1. ՎԹԱՐԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
i
Արտաքին գազատարների շահագործման ընթացքում վթարավերականգնողական աշխատանքները ներառում են`
1) շենքի նկուղում, մուտքում, բակում և շենքին հարակից ստորգետնյա հաղորդակցուղիներում գազի հոտի առկայության դեպքում` դրանց վերացումը.
2) վնասված խտահավաքարաններից գազի արտահոսքի դեպքում` դրանց վերացումը.
3) շինարարական մեքենաներով կամ մեխանիզմներով, մետաղի քայքայման կամ բնական աղետների հետևանքով գազատարի վնասման դեպքում` դրանց վերացումը.
4) գազաբաշխիչ կայաններից 1-3 կմ շառավղի մեջ տեղակայված` բարձր կամ միջին ճնշման գազատարների վնասման դեպքում` դրանց վերացումը.
5) ցածր ճնշման գազատարում ճնշման կտրուկ փոփոխության դեպքում` դրա կարգավորումը.
6) գազակարգավորիչ կետում ապահովիչ փականի փակման հետևանքով գազի մատակարարման ընդհատման դեպքում` դրա վերականգնումը:
(3.1-րդ կետը լրաց. 21.08.08 թիվ 968-Ն, փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշումներ)
3. ՊՈԼԻԷԹԻԼԵՆԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
4. Նյութերի ընտրությունը և շինարարական-հավաքակցման
i
աշխատանքների նախապատրաստումը
ա) Պոլիէթիլենե խողովակներով գազատարների կառուցման համար պետք է օգտագործվեն գործող նորմերին ու ստանդարտներին համապատասխանող, գործարանային արտադրության ցածր խտության (ՑԽՊ) և բարձր խտության (ԲԽՊ) պոլիէթիլենե խողովակներ, որոնց պատի հաստությունը ՑԽՊ-ի դեպքում պետք է լինի ոչ պակաս 6 մմ-ից, իսկ ԲԽՊ-ի դեպքում` 3 մմ-ից:
բ) Ստորգետնյա գազատարների կառուցման համար օգտագործվող պոլիէթիլենե խողովակները բաժանվում են 3 խմբի` միջին թեթևության (ՄԹ), միջին (Մ) և ծանր (Ծ):
Պոլիէթիլենե խողովակները սովորաբար պատրաստվում են 6, 8, 10 և 12 մ երկարությամբ: ԲԽՊ խողովակները մինչև 40 մմ տրամագծով (ներառյալ) և ՑԽՊ խողովակները մինչև 63 մմ տրամագծով (ներառյալ) կարող են մատակարարվել կամ ձեռք բերվել փաթթոցային վիճակով:
Պոլիէթիլենե խողովակները արտադրվում են աղյուսակ 2-ում բերված տրամագծերով`
Աղյուսակ 2
.______________________________________________________.
| Խողովակի տեսակը | արտաքին տրամագիծը (մմ) |
| |________________________|
| | ԲԽՊ | ՑԽՊ |
|_____________________________|___________|____________|
|Թ - թեթև |63-630 |32-160 |
|_____________________________|___________|____________|
|ՄԹ - միջին թեթևության |40-630 |25-160 |
|_____________________________|___________|____________|
|Մ - միջին |25-450 |16-125 |
|_____________________________|___________|____________|
|Ծ - ծանր |10-280 |10-125 |
.______________________________________________________.
գ) Գազատարի նախագծման և կառուցման համար պոլիէթիլենե խողովակների տիպը ընտրվում է կախված գազատարում գազի աշխատանքային ճնշման մեծությունից (ՀՀՇՆ IV-12.03.01-04) հետևյալ կերպ`
- Գազատարում գազի ճնշումը ՄՊա (կԳ/սմ2) - Պոլիէթիլենե խողովակի տեսակը
- Մինչև 0.005 (0.05)-ցածր ճնշման - ՑԹ (ցածր թեթևության)
- Ավելի քան 0.005-մինչև 0,3 (0.05-3)
միջին ճնշման - Մ (միջին)
- Ավելի քան 0,3-մինչև 0,6 (3-6) բարձր ճնշման - Ծ (ծանր)
դ) Արգելվում է օգտագործել այնպիսի խողովակներ, որոնք ճզմվածության (ճմրթվածության) հետևանքով ունեն անվանականից պակաս (ավելի քան 5%) տրամագիծ կամ առանցքային և շրջանաձև ուղղություններով ունեն մակերևութային այնպիսի վնասվածքներ (ճանկռտվածքներ), որոնք ունեն խողովակի պատի հաստության 5%-ից ավելի խորություն (0.5-0.7 մմ-ից ավելի):
Այն դեպքում, երբ նման վնասվածքները (խորացումները) ունեն տեղական բնույթ, ապա այդպիսի հատվածները պարզապես կտրվում և հեռացվում են:
ե) Պոլիէթիլենե խողովակների նյութի մեխանիկական հատկությունների վերաբերյալ տեխնիկական (անձնագրային) տվյալների բացակայության դեպքում, գազատարների կառուցման համար այդ խողովակների օգտագործումը թույլատրվում է միայն դրանց մեխանիկական փորձարկումներից հետո` յուրաքանչյուր խմբաքանակից առնվազն 2%-ի հաշվով:
Ընդ որում, փորձարկման համար ընտրված յուրաքանչյուր խողովակից պետք է նախապատրաստել ոչ պակաս, քան 5 փորձանմուշ: Խողովակները համարվում են պիտանի, եթե փորձարկման արդյունքում գրանցվել են աղյուսակ 3-ում բերված ցուցանիշները:
Անբավարար արդյունքների դեպքում փորձարկման են ենթարկվում երկրորդ անգամ ընտրված խողովակները: Կրկնակի փորձարկման անբավարար արդյունքների դեպքում խողովակների տվյալ խմբաքանակը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի և խոտանվում է:
զ) Պոլիէթիլենե խողովակները, միացնող տարրերը և խողովակների նախապատրաստվածքները պետք է պահպանվեն այնպիսի պայմաններում, որն ապահովում է դրանց պահպանումը մեխանիկական վնասվածքներից ու ազդեցություններից: Այդպիսիք պետք է պահպանվեն շինություններում` դարսակներով կամ հարկաշարքերով` ջեռուցման սարքերից առնվազն 1 մետր հեռավորության վրա:
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
|NN| Խողովակի տիպը |խողովակի պատի| միջին թվաբանական |
| | |հաստությունը | ցուցանիշները (10 վարձանմուշի |
| | | (մմ) | հաշվով) |
| | | |_______________________________|
| | | |խտությունը|ձգման |խզման |
| | | | գ/սմ3 |դեպքում |դեպքում |
| | | | |հասունու- |հարաբերա-|
| | | | |թյան |կան |
| | | | |սահմանը |երկարա- |
| | | | |կգ/սմ2 |ցումը % |
|__|________________________|_____________|__________|__________|_________|
|1.|Բարձր խորության | 3-6.3 |ոչ ավելի` |ոչ ավելի` |ոչ պակաս`|
| |պոլիէթիլենից խողովակներ | |0.95 |230 |800 |
| | |_____________|__________|__________|_________|
|2.|Բարձր խտության |ավելի քան 6.3|ավելի քան |ոչ ավելի` |ոչ ավելի`|
| |պոլիէթիլենից խողովակներ | | 6.3 | 235 | 600 |
| | |_____________|__________|__________|_________|
|3.|Ցածր խտության |6 և ավելի |6 և ավելի|95-110 |ոչ պակաս`|
| |պոլիէթիլենից խողովակներ | | | | 500 |
._________________________________________________________________________.
Հավաքակցման ընթացքում թույլատրվում է խողովակների բաց վիճակում պահպանումը` դարսակներով:
է) Պոլիէթիլենե խողովակների բարձման-բեռնաթափման և տեղափոխման աշխատանքների ընթացքում պետք է բացառվեն խողովակների վրա մեխանիկական որևէ ազդեցության հնարավորությունը: Արգելվում է տրանսպորտային միջոցներից առանձին խողովակների և դրանց խմբակապերի նետելը, վայր գցելը: Տեղափոխման ժամանակ այդպիսիք պետք է դարսվեն հարթ մակերևույթի վրա, իսկ 8 մ-ից ավելի երկարության խողովակները պետք է տեղափոխվեն կցահարթակներով, կցասայլերով կամ խողովակատար հատուկ մեքենաներով: Թափքերից և կցահարթակներից կախվող խողովակահատվածները չպետք է գերազանցեն 1.5 մ-ը:
ը) Պոլիէթիլենե խողովակների օգտագործմամբ գազատարների կառուցման աշխատանքները պետք է իրականացնեն շինարարական-հավաքակցման աշխատանքների կատարման լիցենզիա ունեցող կազմակերպությունները:
թ) Պոլիէթիլենե խողովակներով գազատարների կառուցման նախապատրաստումը, ուղեգծերի նշահարման, հողային աշխատանքների կատարման և գազատարների շինարարական-հավաքակցման աշխատանքների կազմակերպումը, կատարողական-տեխնիկական անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը իրականացվում է մետաղական խողովակներով գազատարների կառուցմանը համանման ձևով` շինարարական նորմերի պահանջների շրջանակներում:
(4-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 379-Ն որոշում)
5. Շինարարական-հավաքակցման աշխատանքների կատարումը
ա) Պոլիէթիլենե գազատարների կառուցման ժամանակ պետք է պահպանվեն գործող շինարարական նորմերի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:
բ) Պոլիէթիլենային խողովակների զոդումը թույլատրվում է այն անձանց, որոնք անցել են ուսուցում պոլիէթիլենե գազատարների շինարարության և շահագործման համար եռակցող մոնտաժողների պատրաստման ծրագրով և ունեն նման գազատարների եռակցման իրավունքի վկայականներ:
գ) Մինչև եռակցման աշխատանքները սկսելը անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները`
մեկ հերթափոխում եռակցվելիք խողովակները դասավորվում են հպվող ճակատներով,
տեղակայվում են եռակցման սարքերն ու հարմարանքները,
սահմանված կարգով ճշգրտվում են եռակցման տեխնոլոգիական պարամետրերը:
դ) Խողովակները միացվում են ծայրակցումով` եռակցման սարքավորման միջոցով: Եռակցման ընթացքում կատարվում են հետևյալ աշխատանքները`
խողովակների ճակատամասերի մանրակրկիտ մաքրում,
խողովակների տեղադրում կենտրոնարկիչ սեղմակներում,
առձգումով ճակատաբերումը և խողովակների ծայրերի տաքահալեցումը մինչև մածուցիկահոսունության վիճակը,
տաքացնող սարքի հեռացումը և խողովակների մերձեցումը,
տաքահալեցված ծայրերի կցանստեցումը` ճնշման միջոցով,
կցակարի (կարանի) սառեցումը ճնշման տակ:
Գազատարի խողովակների և միացնող տարրերի եռակցման ժամանակ պետք է պահպանվեն եռակցման սարքավորման շահագործման տեխնիկական փաստաթղթերով առաջադրված տեխնոլոգիական պարամետրերը:
Պոլիէթիլենային խողովակների եռակցումը հիմնականում իրականացվում է երկու եղանակով` կցվանքով և կոնտակտային տաքացումով (փողալայնուկային միացման դեպքում): Այդ նպատակի համար օգտագործվում են կոնտակտային-եռակցման հատուկ տեղակայումներ, որոնք կիրառվում են մինչև 240 մմ տրամագծով խողովակների եռակցման համար:
ե) Եռակցման աշխատանքները բաց օդում թույլատրվում է իրականացնել արտաքին օդի 15-ից մինչև +30 oC ջերմաստիճանների դեպքում: Ջերմաստիճանների այլ մեծությունների դեպքում եռակցման աշխատանքները պետք է կատարել հատուկ շինություններում:
Յուրաքանչյուր զոդակարի ավարտից անմիջապես հետո, եռակցողը դեռևս տաք հալույթի վրա դնում է իր թվագիր դրոշմը:
զ) Եռակցված խողովակաշարը պետք է տեղադրել խրամուղու նախապես հավասարեցված և կոշտուկներից ու քարերից մաքրված հատակին: Խողովակաշարը խրամուղում տեղադրվում է վերջին զոդակարի եռակցման ավարտից առնվազն 30 րոպե հետո` թելքավոր (փափուկ) պարաններից և բրեզենտե կամ այլ ամուր գործվածքներից (պաստառներից) պատրաստված հարմարանքներով: Խողովակի միակցված հատվածները խրամուղու մեջ վայր ընկնելու երևույթից խուսափելու համար կարելի է օգտագործել նաև խրամուղու վրա գցվող ժամանակավոր տակդիրներից:
է) Գազատարի հատվածները եզրաշերտերից խրամուղու մեջ վայր գցելը կամ նրա երկայնքով քարշ տալը չի թույլատրվում: Գազատարը անհրաժեշտ է տեղադրել ոլորաձև, առանց կտրուկ թեքումների: Ամռան ընթացքում խողովակը պետք է հողով ծածկել օրվա զով ժամերին, իսկ ձմռան ընթացքում` օրվա առավել տաք ժամերին:
Գազատարի շրջադարձի տեղերում թեքման համար կիրառվող տարրերը տեղադրվում են նախագծերին խիստ համապատասխան:
ը) Պոլիէթիլենե խողովակների միացումը մետաղական խողովակներին կարող են իրականացվել ինչպես քանդվող, այնպես էլ չքանդվող եղանակներով:
Քանդվող կցաշուրթային միացումները սովորաբար կիրառվում են բարձր ճնշման (մինչև 6 ԿԳ/սմ2) գազատարների դիտահորերում` նախագծով նախատեսված կարգով:
Չքանդվող միացումները որպես կանոն կիրառվում են ցածր և միջին ճնշման գազատարներում (մինչև 3 ԿԳ/սմ2) փողալայնուկային (բաժակային) եղանակով` տեխնիկական փաստաթղթերով սահմանված կարգով:
Միացումներն իրականացվում են ստանդարտ ձևավոր մասերի օգնությամբ, կամ պոլիէթիլենե խողովակների մեջ տեղադրված (ներքաշված) պողպատե ներդիրների միջոցով, որոնց երկարությունը պետք է լինի առնվազն 1 մ:
թ) Պոլիէթիլենե խողովակների եռակցակարերի որակը անհրաժեշտ է ստուգել արտաքին զննման և մեխանիկական փորձարկման միջոցով:
Արտաքին զննման են ենթարկվում միացումների 100%-ը, իսկ մեխանիկական փորձարկման` 1-2%-ը, սակայն ոչ պակաս 5 կցակարից (նույն եռակցողի կողմից տվյալ օբյեկտում իրականացված զոդակարերի ընդհանուր թվից): Վերահսկվող զոդակարերի կտրումը և դիտարկումը նպատակահարմար է իրականացնել եռակցման աշխատանքների ընթացքում:
ժ) Զոդակարի (կցակարի) արտաքին տեսքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
կցակարի ուռուցիկ շրջագիծը պետք է հավասարաչափ լինի խողովակի պարագծով և ունենա 25 մմ բարձրություն,
կցակարը չպետք է ունենա ճաքեր, անհարթություններ և պետք է լինի խողովակի նման միագույն.
խողովակների ծայրերի տեղաշարժը համարվում է թույլատրելի, երբ այն չի գերազանցում խողովակի պատի հաստության 10%-ը:
Արտաքին զննման արդյունքում խոտանված կցակարերը ուղղման-վերաեռակցման ենթակա չեն և պետք է հեռացվեն` կտրման միջոցով:
ժա) Մեխանիկական փորձարկման համար վերահսկվող յուրաքանչյուր կցակարից նախապատրաստվում է 5-ից ոչ պակաս փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվում են ստատիկ ձգման: Կցակարի մեխանիկական փորձարկումները կարող են անցկացվել ոչ շուտ, քան եռակցման ավարտից մեկ օր հետո:
ժբ) Պոլիէթիլենե գազատարների եռակցակարերը համարվում են փորձարկված, եթե յուրաքանչյուր կարից վերցված փորձանմուշների ոչ պակաս, քան 80%-ը, հիմնական նյութի առումով, 190 կգ/սմ2 ձգման հոսունության պայմանով ունեն առաձգական բնույթ և ոչ պակաս, քան 350% հարաբերական երկարացում: Մնացած փորձանմուշներից յուրաքանչյուրը, նույն ձգման հոսունության պայմաններում, խզման դեպքում պետք է ունենան ոչ պակաս, քան 50% հարաբերական երկարացում: Փորձանմուշների փխրուն քայքայումը անթույլատրելի է:
Փորձարկման արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
ժգ) Անգամ մեկ կցակարի մեխանիկական փորձարկման անբավարար արդյունքի դեպքում անց են կացվում, նույն եռակցողի կողմից իրականացված զոդակարերի ընդհանուր թվից, կրկնակի թվով (4-5%) զոդակարերի փորձարկումներ: Այն դեպքում, երբ կրկնակի փորձարկումների արդյունքները ստուգվող թեկուզ մեկ զոդակարի համար անբավարար են, ապա տվյալ օբյեկտում այդ եռակցորդի կողմից իրականացված բոլոր կցակարերը խոտանվում են:
Եռակցողը նորից կարող է աշխատանքի թողնվել միայն գործնական լրացուցիչ պարապմունքներից հետո, կատարած ստուգիչ (հավաստագրման) եռակցակարերի դրական արդյունքների դեպքում:
Խոտանված կցակարերը անհրաժեշտ է կտրել և հեռացնել նրանց փոխարեն եռակցելով 500 մմ-ից ոչ պակաս երկարության խողովակահատվածներ (կոճեր):
ժդ) Հավաքակցումն ավարտած պոլիէթիլենե գազատարների ամրության և հերմետիկության վերջնական փորձարկումները, դրանց արդյունքների փաստաթղթային ձևակերպումներն ու գազատարի շահագործման հանձնումը կատարվում է սահմանված ընդհանուր կարգով` սույն Կանոնների 2-րդ գլխի պահանջների պարտադիր պահպանմամբ:
6. Պոլիէթիլենե գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը
ա) Պոլիէթիլենե խողովակներով գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան` պողպատե գազատարներին համանման կարգով, բացառությամբ էլեկտրապաշտպանությանն ու մեկուսացմանը առնչվող հարցերի:
բ) Պոլիէթիլենե գազատարների շահագործմանը, սպասարկմանն ու նորոգմանը թույլատրվում են այն աշխատողները, ովքեր կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով քննություն են հանձնել պոլիէթիլենե խողովակներով գազատարների շահագործման և նորոգման վերաբերյալ և ունեն համապատասխան վկայականներ:
գ) Գազամատակարարող կազմակերպությունները և նրանց արտադրաշահագործման ծառայությունները պոլիէթիլենե գազատարների համար պետք է ունենան կազմակերպության ստանդարտով սահմանված նույն ձևի շահագործման տեխնիկական և կատարողական-տեխնիկական փաստաթղթեր, ինչպիսիք սահմանված են պողպատե խողովակներով գազատարների համար:
դ) Նոր կառուցված բոլոր ճնշումների պոլիէթիլենե գազատարների և նրանց կառուցվածքների ստուգայցը առաջին 3 օրը կատարվում է ամեն օր, հետագայում կազմակերպության ստանդարտով սահմանված ժամկետներում:
ե) Հորատանցքային ստուգման դեպքում անհրաժեշտ է գազատարի զոդակարերի մոտ հետազոտահորերը փորել խողովակի եզրից 0.5-0.7 մ հեռավորության վրա:
զ) Պոլիէթիլենե գազատարներից գազի արտահոսք կարող է տեղի ունենալ` եռակցված զոդակարերի պատռվածքներից, միացումներում ընդլայնական և ընդերկայնական ճաքերի առաջացումից, ինչպես նաև խողովակների ու դրանց միացումների մեխանիկական վնասվածքներից:
է) Գազի արտահոսքերի շուտափույթ կանխման և վերացման համար թույլատրվում է որպես ժամանակավոր միջոցներ օգտագործել մետաղական անուրները, շրջկապերը և կցորդիչները` ռետինե խտացուցիչներով, սինթետիկ կպչուն (ինքնասոսնձվող) ժապավեններով և այլն:
ը) Մանր ճաքերի (մինչև 35 մմ երկարության) առաջացման դեպքում պոլիէթիլենե գազատար խողովակի նորոգումը կարող է կատարվել վնասված տեղամասերի եռակցումով` առանց խողովակահատվածների փոխարինման:
Առավել մեծ ճաքերի ու մեխանիկական զգալի վնասվածքների (35 մմ-ից ավելի ճաքեր, մինչև 35 մմ տրամագծով անցքեր), ինչպես նաև զոդակարերի պատռվածքների դեպքում վնասված մասերը կտրվում, հեռացվում են` փոխարենը եռակցելով 500 մմ-ից ոչ պակաս երկարությամբ կոճեր (խողովակահատվածներ):
Հեռացված հատվածների փոխարեն կոճերի եռակցումը կարող է իրականացվել «ուղիղ» կամ «շեղ» զոդակարերով: Կոճերի եռակցումը թույլատրվում է իրականացնել նաև փողալայնուկային (բաժակային) մեթոդով:
թ) Բոլոր դեպքերում պոլիէթիլենե խողովակների հետ կապված նորոգման աշխատանքներ կատարելիս պետք է պահպանվեն պոլիէթիլենե խողովակներով գազատարների նախագծման և շինարարության համար գործող նորմատիվ ստանդարտների և հրահանգների պահանջները:
ժ) Պոլիէթիլենե խողովակների կցակարերի ճեղքերը, ինչպես նաև մեխանիկական ոչ նշանակալի վնասվածքները կարող են փակվել պոլիէթիլենե վերադիրներով կամ խցաններով` եռակցման միջոցով: Ցածր ճնշման գազատարների դեպքում եռակցումը թույլատրվում է իրականացնել նաև պոլիէթիլենե ձողիկների օգտագործմամբ:
ժա) Նորոգման որակը որոշվում է նորոգված հատվածներն աշխատանքային ճնշման տակ փորձարկումով` միացումները օճառի էմուլսիայով կամ սարքերով ստուգելով:
ժբ) Պոլիէթիլենե խողովակներով գազատարի հիմնանորոգման աշխատանքները գրանցվում են կազմակերպության ստանդարտով սահմանված գազատարի շահագործման տեղեկաթերթիկում (անձնագրում), որտեղ նշվում են նորոգման ընթացքում կատարված փոփոխությունները` տրամագիծը, խողովակի պատի հաստությունը, գազատարի անցկացման խորությունը և բացված հատվածի տեղակապումը մշտական կողմնորոշիչների հետ և կատարման ամսաթիվը:
Գազատարի տեղեկաթերթիկներին պետք է կցվի նորոգման համար օգտագործվող խողովակների խմբաքանակի, ինչպես նաև վթարային պահուստի խողովակների փորձարկման ակտը:
ժգ) Գործող պոլիէթիլենե գազատարներին նոր ճյուղավորումների միակցումը կատարվում է ըստ կազմակերպության ստանդարտով նախատեսված տեխնոլոգիական հրահանգի:
Պոլիէթիլենե ճյուղավորումների միացումը կատարվում է անմիջականորեն` գազատարի խողովակի հետ, եռակցման միջոցով:
Պողպատյա ճյուղավորումների միակցումը, որպես կանոն կատարվում են ստանդարտ ձևավոր մասերի օգտագործմամբ:
ժդ) Առանց գազի ճնշումն իջեցնելու, գործող գազատարին միացնելու ձևը որոշվում է գազամատակարարող կազմակերպությունը` տեխնոլոգիական հատուկ հրահանգի առաջադրմամբ:
Գործող գազատարին ճյուղավորումները միացնելուց հետո, եռակցման կիպությունը ստուգվում է օճառափրփուրով` աշխատանքային ճնշման տակ:
Միացումներն ավարտելուց հետո, գազատարի հատվածները խողովակի եզրից 20 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ ծածկվում են ավազով կամ փափուկ բնահողով` խողովակատակ տարածության մանրակրկիտ խտացումով: Հետլիցքը կատարվում է սովորական կարգով:
ժե) Պոլիէթիլենային, ինչպես նաև պոլիպրոպիլենային, պոլիվինիլքլորիդային խողովակները կարող են օգտագործվել նաև շարքից դուրս եկած մետաղական գազատարների վերականգման նպատակով` այդպիսիք գազատարների մեջ ներքաշելու (ռելայնինգային) մեթոդով: Մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ խողովակաշարերի վերականգնումը իրականացվում է առանց խրամատը (խողովակաշարը) բացելու եղանակով:
4. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐԻ (ԳԿԿ) ԵՎ ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ԳԿՏ) ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
7. Ընդհանուր պահանջներ
ա) ԳԿԿ (ԳԿՏ) աշխատանքի ռեժիմը պետք է սահմանվի նախագծի, կարգաբերող և գազի տնտեսության կազմակերպությունների առաջարկությունների պահանջներին համապատասխան:
բ) Յուրաքանչյուր ԳԿԿ (ԳԿՏ)-ի համար շահագործող կազմակերպությունը պետք է վարի շահագործման փաստաթղթեր կազմակերպության ստանդարտով սահմանված ձևով:
գ) ԳԿԿ (ԳԿՏ)-ում շրջանցող գծի օգտագործումը թույլատրվում է ժամանակավորապես, մինչև արմատուրի և կարգավորիչների նորոգելը, ինչպես նաև մատակարարողների կողմից գազի քանակի կտրուկ կրճատման դեպքում: Այդ դեպքում, շրջանցիկ գծի ամբողջ աշխատանքի ընթացքում ԳԿԿ (ԳԿՏ)-ում պետք է ապահովվի հերթապահ անձնակազմի ներկայությունը, որպեսզի ձեռքով կարգավորվի ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշումը:
դ) ԳԿԿ և ԳԿՏ շահագործման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով`
տեխնիկական վիճակի զննում,
փակող և արտանետող ապահովիչ կափույրների գործելու պարամետրերի ստուգում, առնվազն 2 ամիսը մեկ, ինչպես նաև նորոգումից հետո,
տեխնիկական սպասարկում, առնվազն 6 ամիսը մեկ,
ընթացիկ նորոգում, առնվազն տարին մեկ, եթե ճնշման կարգավորիչների ապահովիչ կափույրների, հեռամեխանիկական սարքերի պատրաստող գործարանների կողմից չի պահանջվում ավելի կարճ ժամկետ,
սարքավորումների, չափիչ սարքերի, ջեռուցման, լուսավորության, ինչպես նաև շենքերի կառուցվածքների հիմնանորոգում` ըստ տեխնիկական զննման արդյունքներով կազմված թերությունների ցանկի:
ե) ԳԿԿ (ԳԿՏ) սարքավորումների նորոգման արդյունքները, կապված սարքավորումների առանձին տարրերի և հանգույցների փոխարինման հետ, պետք է գրանցվեն ԳԿԿ (ԳԿՏ)-ի տեղեկաթերթիկում:
ԳԿԿ (ԳԿՏ) սպասարկման բոլոր աշխատանքների մասին պետք է արվեն գրառումներ կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի շահագործման մատյանում: Այդ մատյանում պետք է նշվեն նաև ԳԿԿ (ԳԿՏ) սարքերի շահագործման ժամանակ բոլոր խախտումները և այդ խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
զ) ԳԿԿ տեխնիկական վիճակի զննումը կատարվում է դրանց շրջայցի ժամանակ` հատուկ ուսուցում անցած երկու փականագործ-շրջայցողների կողմից:
Քաղաքներում և բնակավայրերում, որտեղ կազմակերպված են շուրջօրյա հերթապահությունով վթարային-կարգավարական ծառայություններ, ինչպես նաև հեռամեխանիկայի համակարգերով սարքավորված, պահարանային, բաց հարթակներում տեղակայված ԳԿԿ-երի զննումը` թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով: ԳԿՏ զննումը թույլատրվում է անցկացնել մեկ փականագործով:
է) ԳԿԿ ու ԳԿՏ-ների զննումը, պետք է կատարվի գազի տնտեսության կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցի, սարքավորման անվտանգ շահագործումն ապահովող ժամկետներում:
ԳԿՏ սարքավորման տեխնիկական վիճակի զննումը պետք է անցկացվի առնվազն ամիսը մեկ անգամ:
ը) Հեռամեխանիկայի միջոցներով (հեռաչափում, հեռաազդանշանում) հանդերձված քաղաքի (բնակավայրի) գազամատակարարման համակարգում հեռամեխանիզացված ԳԿԿ-երի, ինչպես նաև նույն համակարգում աշխատող ոչ հեռամեխանիզացված ԳԿԿ-երի տեխնիկական զննումը պետք է կատարվի հեռամեխանիկայի համակարգերի շահագործման կազմակերպության ստանդարտով որոշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
թ) ԳԿԿ-երի և ԳԿՏ-երի տեխնիկական զննման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
ստուգում են` գազի ճնշումը կարգավորիչից առաջ և հետո, ճնշման անկումը զտիչում (ստուգիչ ճնշաչափերով), օդի ջերմաստիճանը շինությունում, գազի արտահոսքի բացակայությունը (օճառի էմուլսիայով կամ սարքով), ապահովիչ-փակող կափույրների լծակների կցորդման հուսալիությունը և մուրճի դիրքի ճշտությունը,
գրանցող սարքերի քարտագրերի փոխարինումը, գրանցող ծայրերի մաքրումը, թանաքի (ներկանյութի) լցնումը, ժամացուցային մեխանիզմների լարումը, չափող սարքերի ցուցմունքների գրառումը և նրանց ստուգումը «զրո» վիճակով (առնվազն 15 օրը մեկ անգամ),
ԳԿԿ-ի շենքի արտաքին և ներքին զննումը, պատերի ճեղքվածքների բացակայությունը,
ջեռուցման և օդափոխության համակարգերի վիճակի, լուսավորության, հեռախոսի սարքինության ստուգում, շինության մաքրումը փոշուց, կեղտից և կողմնակի իրերից:
Սարքերի ցուցմունքները և զննման արդյունքները պետք է գրանցվեն ԳԿԿ (ԳԿՏ) սպասարկման մատյաններում: Մատյանները պետք է գտնվեն ԳԿԿ (ԳԿՏ)-ում:
ժ) Գազամատակարարման սահմանված ռեժիմներից շեղումների, վթարային իրավիճակների, ԳԿԿ սարքավորումների լուրջ անսարքությունների մասին, որոնք հայտնաբերվում են զննման ժամանակ, անհրաժեշտ է շտապ հայտնել վթարակարգավարական ծառայությանը (ՎԿԾ) և մինչև վթարային բրիգադի ժամանելը, ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները վթարը կանխելու համար:
ժա) ԳԿԿ փականագործ-շրջայցողների աշխատանքի վերահսկումը նրանց աշխատանքի ծավալի 10%-ից ոչ պակաս չափով պետք է կատարվի վարպետի կողմից, շրջայցի միջոցով` շենքերում տեղավորված ԳԿԿ` ոչ պակաս, քան ամիսը մեկ, պահարանային ԳԿԿ` ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն շահագործման մատյանում:
ժբ) ԳԿԿ սարքավորումների անսարքությունների վերացումը պետք է կատարեն հատուկ ուսուցում անցած փականագործները` վարպետի ղեկավարությամբ:
ժգ) Այնպիսի անսարքություններ, ինչպիսիք են գազի արտահոսքը և ելքում գազի ճնշման կամայական բարձրացումը կամ իջեցումը, պետք է վերացնեն ՎԿԾ-ի աշխատողները, փականագործ-շրջայցողներից հայտ ստանալուց անմիջապես հետո:
ժդ) Կազմակերպությունների ԳԿԿ (ԳԿՏ)-ների տեխնիկական զննումը և սպասարկումը պետք է իրականացնի այդ կազմակերպության անձնակազմը, կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:
8. Տեխնիկական սպասարկում
ա) ԳԿԿ (ԳԿՏ) տեխնիկական սպասարկումն իրականացնում է 3 հոգուց ոչ պակաս կազմով փականագործների բրիգադը մասնագետի (վարպետի) ղեկավարությամբ, առնվազն 6 ամիսը մեկ:
բ) Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
փակող արմատուրների և ապահովիչ կափույրների աշխատունակության և կիպության ստուգում առնվազն 2 ամիսը մեկ,
բոլոր միացումների և արմատուրների կիպության ստուգում, գազի արտահոսքերի վերացում, զտիչների զննում,
շփվող մասերի յուղում և խցուկների խտացում,
ճնշման կարգավորիչի թաղանթի (մեմբրանի) զգայնության և կիպության որոշում,
բոլոր իմպուլսային խողովակների փչամաքրում և ճնշման կարգավորում,
փակող և արտանետող կափույրների լարքի պարամետրերի ստուգում առնվազն 2 ամիսը մեկ:
գ) Ապահովիչ փակող կափույրների լարքը պետք է լինի հավասար դրանց գործարկման վերին սահմանին, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 25%: Ապահովիչ փակող կափույրների գործարկման ներքին սահմանը` ցածր ճնշման ցանցերում ընդունվում է 300-500 Պա (30-50 մմ ջ.ս.), իսկ միջին ճնշման ցանցերում 3000 Պա (300 մմ ջ.ս.):
Արտանետման ապահովիչ կափույրների լարքը պետք է հարմարեցվի արտանետման այնպիսի ճնշմանը, որը հավասար է կարգավորիչից հետո գազի աշխատանքային ճնշման առավելագույնին գումարած այդ ճնշման 15%-ը:
Օղակային գազատարների վրա գտնվող ԳԿԿ-ում արտանետման ապահովիչ կափույրների լարքը պետք է համապատասխանի այն ճնշմանը, որը 5%-ով գերազանցում է ապահովիչ-փակող կափույրների լարքի ճնշմանը:
դ) ԳԿԿ (ԳԿՏ) սարքերի ընթացիկ և հիմնանորոգումը պետք է կատարվի կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
i
5. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ա) Բնակելի շենքերի, բազմաբնակարան շենքերում գտնվող հասարակական նշանակության և բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպությունների գազի սարքավորումները իրենց մեջ ներառնում են` ներտնային գազատարները (մուտքի փակող հարմարանքներից մինչև սարքերը) և գազի սարքերը` գազօջախներ, ջրատաքացուցիչներ, ջեռուցիչ վառարաններ և կաթսաներ, եփման կաթսաներ, ջեռոցներ և այլն, որոնք որպես վառելիք օգտագործում են գազ:
բ) գազի համակարգի շահագործումը նախատեսում է պարբերական տեխնիկական սպասարկում, սեզոնային տեխնիկական սպասարկում (սեզոնային աշխատող սարքավորումների միացում և անջատում), արտածրագրային սպասարկում (նորոգում ըստ հայտերի),
գ) Անսարքությունները վերացնելուց հետո, գազատարի կամ սարքի անջատումը և միացումը պետք է ձևակերպվի ակտով` որի ձևը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:
դ) Բնակելի շենքերի, բազմաբնակարան շենքերում գտնվող հասարակական նշանակության և բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպությունների գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ սպասարկող կազմակերպության ստանդարտի պահանջների, որտեղ նշվում է սպասարկման աշխատանքների մանրակրկիտ բնութագիրը:
Հասարակական նշանակության և բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպությունների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում անցկացնելու ժամկետները պետք է համապատասխանեն գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այդ շենքերում տեղադրված կենցաղային գազասարքերը պետք է սպասարկվեն առնվազն տարեկան երկու անգամ:
ե) Ստուգման և մաքրման աշխատանքները կատարվում են հետևյալ պարբերականությամբ`
սեզոնային աշխատող գազի կայանքների (անկախ կառուցվածքից) ծխատար ուղիները` ջեռուցման սեզոնից առաջ,
աղյուսից պատրաստված ծխատարները` առնվազն վեց ամիսը մեկ,
ասբոցեմենտյա, կավից, ինչպես նաև հրակայուն բետոնի բլոկներից պատրաստված ծխատարները և օդափոխության ուղիները` առնվազն տարին մեկ:
զ) Ծխատարների և օդափոխության ուղիների առաջնային ստուգման (զննման) և մաքրության փաստագրման ժամանակ ստուգվում է դրանց, կառուցվածքի և նյութի համապատասխանությունը գործող նորմերին (ՀՀՇՆ -12.03.01-04), կեղտոտվածության (լցվածության) բացակայությունը, կիպությունը և առանձնացվածությունը, այրվող կառույցներից նրանց բաժանիչների առկայությունը և պիտանիությունը, նորմալ քաշի առկայությունը, գլխամասի դիրքի ճշտությունը տանիքի և մոտակա կառույցների նկատմամբ:
Պարբերական ստուգման (զննման) ենթակա են ծխատարերի և օդատարների կառուցվածքը, նյութը և ջերմամեկուսացման ու բավարար քարշի առկայությունը: Նշված աշխատանքներն իրականացվում են սպասարկող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ակտով:
է) Ծխատարների առաջնային, ինչպես նաև նորոգումից հետո ստուգումը պետք է իրականացնի ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպությունը համատիրության կամ սեփականատիրոջ ներկայացուցչի մասնակցությամբ: Արդյունքները ձևակերպվում են ակտով:
ը) Եթե հայտնաբերվի, որ ծխատարները և օդատարները պիտանի չեն հետագա շահագործման համար, ապա ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը պարտավոր է գրավոր զգուշացնի սպառողին (ստորագրությամբ) գազի սարքերի օգտագործման վտանգավորության մասին: Դրա հետ միասին ստուգման ակտերն անհապաղ պետք է ներկայացվեն բնական գազ մատակարարող կազմակերպությանը գազի սարքերն անջատելու միջոցառումներ ձեռնարկելու համար:
թ) Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող շենքերում կրկնական ստուգման, ծխատար և օդատար ուղիների մաքրման պատասխանատվություն կրում են սեփականատերերը:
ժ) տեխնիկական սպասարկող կազմակերպությունը ձմռանը յուրաքանչյուր շրջայցի ժամանակ պետք է կատարի ծխատարների գլխամասի տեսազննում` դրանց սառցակալումը բացառելու նպատակով, և արդյունքների մասին բանավոր հայտնի սեփականատիրոջը.
ժա) Շենքերի ծխատարների և օդատարների հիմնանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ համատիրությունները և սեփականատերերը պետք է գազի տնտեսության կազմակերպությանը գրավոր ծանուցեն այդ մասին` գազի սարքերը գազամատակարարման համակարգից անջատելու համար: Յուրաքանչյուր նորոգումից հետո ծխատարները ենթակա են արտահերթ ստուգման և մաքրման սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:
(5-րդ գլուխը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն, 14.04.11 թիվ 379-Ն որոշումներ)
i
6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
ա) Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական նշանակության կենցաղային օգտագործման գազի սարքավորումները ընդգրկում են` գազատարները, գազակարգավորիչ կետերը կամ կայանքները և ագրեգատների (կաթսաներ, վառարաններ և այլն) գազի սարքավորումները, որոնք որպես վառելիք օգտագործում են գազ:
բ) (6-րդ գլխի բ ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)
գ) Արդյունաբերական, գյուղատնտեսական, բնակչության կենցաղային սպասարկման արտադրական և ոչ արտադրական կազմակերպությունների գազատարների, ծխաօդատար ուղիների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջներին,
դ) Արդյունաբերական, գյուղատնտեսական և արտադրական նշանակության կենցաղային օգտագործման կազմակերպությունների գազատարների և ԳԿԿ (ԳԿՏ) շահագործումը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի և գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
ե) Գազը, որպես վառելիք օգտագործող ագրեգատների գազի սարքավորումների շահագործումը նախատեսում է`
տեխնիկական սպասարկում,
ծրագրային նորոգում (ընթացիկ և հիմնական),
վթարային-վերականգնողական աշխատանքներ և չաշխատող սարքավորումների անջատում:
զ) Գազի վառելիք օգտագործող կայանքների սպասարկումը կատարում է կազմակերպության սպասարկող անձնակազմը կամ գազի տնտեսության կազմակերպությունը (պայմանագրով) արտադրական (տեխնոլոգիական) հրահանգներով, որոնք մշակվում են գործող նորմատիվային փաստաթղթերի և կայանքները արտադրող գործարանների հրահանգների հիման վրա, հաշվի առնելով տեղական պայմանները և հաստատվում են կազմակերպության ստանդարտով:
է) Աշխատող գազաֆիկացված ագրեգատներն սպասարկող անձնակազմի կողմից չպետք է թողնվեն առանց հսկողության: Բացառություն են կազմում այն գազի սարքավորումները, որոնց աշխատանքի հսկողությունը կատարվում է կարգավարական վահանակից:
ը) Գազաֆիկացված ագրեգատների աշխատանքի ռեժիմը պետք է համապատասխանի կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված քարտերին: Ռեժիմային քարտերը պետք է փակցվեն ագրեգատների մոտ և դրանց տեղյակ լինի սպասարկող անձնակազմը:
թ) (6-րդ գլխի թ ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 թիվ 968-Ն որոշում)
ժ) Առանձին կաթսաների, վառարանների և այլ ագրեգատների, ինչպես նաև ջեռուցման կաթսայատների նորոգման կամ կոնսերվացման (տևական դադարեցման) ժամանակ, գազատարները պետք է անջատվեն` փականներից հետո մետաղական խցափակիչներ տեղադրելով և ակտավորելով:
ժա) Վառարանների, կաթսաների և ագրեգատների գործարկումը երկարատև դադարից հետո (կոնսերվացիա, նորոգում, ամառային անջատում) թույլատրվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման, գազի սարքավորումների ստուգողական (ըստ կիպության) ճնշափորձարկման, ծխատար և օդափոխիչ սարքերի պիտանիության մասին ակտերի առկայության դեպքում, որի ժամանակ ստուգվում է կեղտոտվածության բացակայությունը, դրանց կիպությունը և առանձնացվածությունը ծխադրման միջոցով, ինչպես նաև բավարար քարշի ապահովումը:
Յուրաքանչյուր ջեռուցման սեզոնում ջեռուցման կաթսայատների գործարկումը պետք է կատարվի գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:
ժբ) Շահագործման ընթացքում գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է կատարեն կազմակերպությունների գազի ծառայությունները կամ գազի տնտեսության կազմակերպությունը` պայմանագրային հիմունքներով:
ժգ) Գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:
ժդ) Տեխնիկական սպասարկման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
գազի սարքերի, սարքավորումների արմատուրների բոլոր միացումների կիպության ստուգում (հայտնաբերված արտահոսքերը պետք է վերացվեն),
փակող արմատուրների սարքինության զննում և ստուգում,
ապահովիչ և ապահովիչ-փակող սարքերի, կարգավորման և անվտանգության ավտոմատ սարքերի գործելու ստուգում (ստուգումը պետք է կատարվի առնվազն եռամսյակը մեկ, եթե արտադրող-գործարանի հրահանգում չի նշված այլ ժամկետ):
Թվարկված աշխատանքները կարող են կատարվել աշխատանքի մեջ գտնվող սարքավորումների վրա:
ժե) Գազի սարքավորումների և ներարտադրամասային գազատարների ընթացիկ նորոգման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները`
փակող և ապահովիչ սարքերի քանդում, յուղում, խցուկների խծուծի խտացում, աշխատանքային ընթացքի փակման և կիպության ստուգում (անհրաժեշտության դեպքում հղկում կամ փոխարինում),
գազի սարքավորումների ստուգողական ճնշափորձարկում,
գազայրիչների մաքրում, թունելների, այրիչների գլխադիրների, հնոցների, ծխատարների, մետաղափականների զննում,
անվտանգության և կարգավորման ավտոմատիկայի ստուգում և կարգավորում:
Նորոգման աշխատանքները պետք է կատարվեն գազատարի վրա անջատող փականից հետո խցափական դնելուց և հնոցների ու ծխատարների մանրակրկիտ օդափոխումից հետո:
ժզ) Կաթսաների, վառարանների և մյուս ագրեգատների գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման բոլոր աշխատանքները պետք է գրանցվեն մատյանում` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:
(6-րդ գլուխը փոփ. 21.08.08 թիվ 968-Ն, 14.04.11 թիվ 379-Ն որոշումներ)
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում
որոշման բնագրում «8. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԻ ԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԼՈՆԱՅԻՆ
(ԽՄԲԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ) ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ» բաժնում «ժգ)»
ենթակետը չկա
ԻՐՏԵԿ - 14.04.11 թիվ 379-Ն որոշման 1.4-րդ կետի դ ենթակետի համաձայն «ժ» ենթակետի առաջին պարբերության վերջը «դեպքում» բառից հետո պետք է լրացվի «, որի ժամանակ ստուգվում է կեղտոտվածության բացակայությունը, դրանց կիպությունը և առանձնացվածությունը ծխադրման միջոցով, ինչպես նաև բավարար քարշի ապահովումը» բառերով: Սական «ժ» ենթակետի վերջում «դեպքում» բառ չկա: Այդ բառը կա «ժա» ենթակետի վերջում: Այս իսկ պատճառով փոփոխությունը կատարվել է «ժա» ենթակետում: