Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

7 մարտի 2012 թվականի N 9

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 7-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության նպատակների և խնդիրների նկատմամբ պաշտոնական մոտեցումների համակարգ է և հիմք է հանդիսանում ռազմական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների ու գերակայությունների մշակման և իրագործման համար:

2. Հայեցակարգը, հիմնվելով ազգային կրթական փորձի և ռազմական կրթության ոլորտում առկա միջազգային զարգացումների վրա, նախանշում է ռազմական կրթության գործող համակարգի բարեփոխումների ուղղությունները, մասնավորապես` ռազմական կրթության շարունակականությունը, եռաստիճան կրթական համակարգի ներդրումը, փոխհամագործակցությունը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, որակավորումը, ռազմական կրթության համակարգում ենթասպայական կազմի կրթության ներառումը, ինչպես նաև նախազորակոչային պատրաստության դիտումը` որպես սպայական պատրաստության փուլ:

3. Հայեցակարգի իրավական հիմքն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը:

 

II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հայեցակարգի նպատակն է ապահովել միջազգային առաջատար չափանիշներին համապատասխանող և սեփական հարաճուն պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության համակարգի շարունակական զարգացումը, ինչպես նաև հստակեցնել դրա տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում:

5. Հայեցակարգի խնդիրներն են`

1) ռազմական կրթության համապատասխանեցումը պետական կրթական չափորոշիչների պահանջներին,

2) ռազմական կրթության համակարգի զարգացման և կատարելագործման ուղիների նախանշումը,

3) պաշտոնեական առաջխաղացման ուղեգծի նախանշումը,

4) ռազմական կրթության փուլերի շարունակականության և ներդաշնակության ապահովումը,

5) ռազմակրթական գործընթացի կառավարման և ռազմական կրթության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման նախանշումը:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

6. Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության համակարգը ռազմական, կրթական, գիտական, վերապատրաստման հաստատությունների, կրթության կառավարման մարմինների, կրթական չափորոշիչների ու ծրագրերի, ինչպես նաև կրթական համապատասխան միջավայրի և կիրարկվող կրթական տեխնոլոգիաների ամբողջություն է:

7. Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը:

8. Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության համակարգը` որպես կրթության համակարգի բաղկացուցիչ մաս, ապահովում է շարունակական կրթության իրականացման համար անհրաժեշտ կրթական միջազգային համագործակցություն` լայնորեն կիրառելով ժամանակակից նորարարական կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև հեռավար կրթության հնարավորությունները:

9. Ռազմական կրթություն իրականացնող հաստատություններ են համարվում`

1) ենթասպայական կազմի պատրաստման ռազմաուսումնական կենտրոնները,

2) բարձրագույն ռազմամասնագիտական ուսումնական հաստատությունները,

3) բարձրագույն ռազմական և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները:

 

IV. ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

10. Սպայական կազմի պատրաստության փուլերն են`

1) նախազորակոչային պատրաստության փուլը,

2) կրտսեր սպայական կազմի կրթության փուլը,

3) ավագ սպայական կազմի կրթության փուլը,

4) բարձրագույն սպայական կազմի կրթության փուլը:

11. Նախազորակոչային պատրաստության փուլում իրականացվում է հանրակրթական դպրոցներում, այդ թվում` զինվորական պատրաստության լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների կողմից զինվորական գործի նկատմամբ հետաքրքրության ձևավորումը, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության հիմունքների, գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

12. Կրտսեր սպայական կազմի կրթության փուլում ապահովվում է մարտավարական մակարդակում ռազմական գիտելիքներին և հմտություններին տիրապետող, առաջատարի ու հրամանատարի ունակություններով օժտված սպայական կազմի պատրաստումը` ներառյալ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներ հանդիսացող սպայի թեկնածուների ուսուցումը, ինչպես նաև կրտսեր սպայակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացումը:

13. Ավագ սպայական կազմի կրթության փուլում ապահովվում է օպերատիվ - մարտավարական գործողությունների կառավարմանը և շտաբային աշխատանքներին տիրապետող բարձրագույն ռազմական կրթությամբ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը:

14. Բարձրագույն սպայական կազմի կրթության փուլում ապահովվում է զինվորական կամ պետական այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կրթությունն ու վերապատրաստումը:

15. Սպայական կազմի պատրաստության փուլերն ընթանում են սույն որոշման Հավելված 2-ով հաստատված ճանապարհային քարտեզին համապատասխան:

 

V. ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Ենթասպայական կազմի կրթությունը նպատակաուղղված է առաջատարի ունակություններով օժտված սերժանտների, ավագների և ենթասպաների պատրաստմանը, ծառայողական առաջխաղացմանը, ինչպես նաև նրանց` բարձրագույն կրթություն ստանալու դեպքում սպայական կազմ փոխադրվելու հնարավորության ապահովմանը:

 

VI. ՈՒՍՈՒՑՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

 

17. Ռազմական կրթության բնագավառում ուսուցում, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է բարձրագույն ռազմական և քաղաքացիական ուսումնական և հետբուհական հաստատություններում:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցությունն իրականացվում է ռազմակրթական եռաստիճան համակարգի ներդրման, գիտատեխնիկական նախագծերի մշակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման նպատակով:

19. Հայաստանի Հանրապետության ռազմական և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման, օտարերկրյա պետության գիտակրթական ներուժի օգտագործման, ինչպես նաև դաշնակից և գործընկեր պետությունների զինված ուժերի հետ փոխգործունակության ապահովման նպատակով:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

20. Հայեցակարգի նպատակի և խնդիրների իրականացման համար ընդունվում են ռազմական կրթությանն առնչվող պլանավորման փաստաթղթեր, սահմանվում են կրթական չափորոշիչներ, վերանայվում է ռազմական կրթության կառավարման քաղաքականությունը, մշակվում են ուղեցույցներ, ընդունվում են իրավական ակտեր:

21. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի կադրային և մասնագիտական բաղադրիչի համախմբման ու զարգացման միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային խնդիրների արդյունավետ լուծման նպատակով` նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական ձևաչափով պաշտպանական-անվտանգային քաղաքագիտական բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթություն:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 7-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ              |ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ        |

|_____________________________________________________________________|

|    1-ԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ          |

|_____________________________________________________________________|

|1. |1) Հանրակրթական դպրոցներ, այդ թվում`   |Չի նախատեսվում           |

|   |զինվորական պատրաստության լրացուցիչ     |                         |

|   |կրթական ծրագրերով մասնագիտացված        |                         |

|   |հանրակրթական ուսումնական               |                         |

|   |հաստատություններ                       |                         |

|   |2) Նախնական մասնագիտական               |                         |

|   |(արհեստագործական) և  միջին մասնագիտական|                         |

|   |ուսումնական հաստատություններ           |                         |

|_____________________________________________________________________|

|                        2-ՐԴ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ                         |

|          ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ                       |

|          (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ)                 |

|_____________________________________________________________________|

|2. |1) Հայաստանի Հանրապետության            |1) Դասակի հրամանատար կամ |

|   |պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) և  |հավասարազոր պաշտոն       |

|   |օտարերկրյա ռազմամասնագիտական           |                         |

|   |ուսումնական հաստատություններ           |                         |

|   |                                       |                         |

|   |2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն|2) Դասակի հրամանատար կամ |

|   |ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ)   |հավասարազոր պաշտոն       |

|   |ռազմական ամբիոններ, ֆակուլտետներ       |                         |

|   |                                       |                         |

|   |3) ՀՀ ՊՆ ռազմաուսումնական              |3) Դասակի հրամանատար կամ |

|   |հաստատությունների (ԲՈՒՀ) մեկամյա       |հավասարազոր պաշտոն       |

|   |սպայական դասընթաց                      |                         |

|   |                                       |                         |

|   |4) Ենթասպայական կազմի բարձրագույն      |4) Դասակի հրամանատար կամ |

|   |կրթություն` սպայական կազմ փոխադրում    |հավասարազոր պաշտոն       |

|_____________________________________________________________________|

|3.  Վերապատրաստում և  որակավորման բարձրացում (լրացուցիչ կրթություն)  |

|_____________________________________________________________________|

|   |1) ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի սպայական կադրերի     |1) Վաշտի հրամանատար      |

|   |որակավորման բարձրացման կենտրոնի (ՍԿՈԲԿ)|                         |

|   |վաշտի և  մարտկոցի հրամանատարների       |                         |

|   |դասընթաց                               |                         |

|   |                                       |                         |

|   |2) ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի ՍԿՈԲԿ շտաբային       |2) Գումարտակի, դիվիզիոնի |

|   |սպաների դասընթաց                       |հրամանատարի տեղակալ,     |

|   |                                       |գումարտակի հրամանատար կամ|

|   |                                       |հավասարազոր պաշտոն       |

|   |3) ՀՀ ԲՈԻՀ-երի ռազմական ամբիոնների,    |                         |

|   |ֆակուլտետների մագիստրատուրաներ և       |3) Ծառայությունների կամ  |

|   |օտարերկրյա ՌՈՒՀ-եր տեղակալ, գումարտակի |վարչական հարցերով սպա    |

|_____________________________________________________________________|

|                   3-ՐԴ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ                              |

|                    ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ               |

|       (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ)              |

|_____________________________________________________________________|

|4. |1) ՀՀ ՊՆ և  օտարերկրյա                 |1) Գումարտակի հրամանատար,|

|   |հրամանատարաշտաբային ՌՈՒՀ-եր            |գնդի, միավորման          |

|   |                                       |հրամանատար կամ           |

|   |                                       |հավասարազոր պաշտոն       |

|   |                                       |                         |

|   |2) ՀՀ ԲՈԻՀ-երի ասպիրանտուրաներ,        |2) Ծառայությունների կամ  |

|   |ռեզիդենտուրաներ, օրդինատուրաներ և      |վարչությունների բաժնի    |

|   |օտարերկրյա ՌՈԻՀ-եր                     |պետեր, բաժանմունքի պետեր,|

|   |                                       |բաժնի և  բաժանմունքի ավագ|

|   |                                       |սպաներ                   |

|_____________________________________________________________________|

|5.  Վերապատրաստում և  որակավորման                                    |

|    բարձրացում (լրացուցիչ կրթություն)                                |

|_____________________________________________________________________|

|   |1) ՀՀ ՊՆ և  օտարերկրյա                 |1) Գնդի և  միավորման     |

|   |հրամանատարաշտաբային ռազմաուսումնական   |հրամանատար կամ           |

|   |հաստատություններ                       |հավասարազոր պաշտոն       |

|   |                                       |                         |

|   |2) ՀՀ ԲՈԻՀ-երի ֆակուլտետներ,           |2) Ծառայությունների կամ  |

|   |օտարերկրյա ՌՈԻՀ-եր                     |վարչությունների բաժնի    |

|   |                                       |պետեր, ՌՈԻՀ-երի          |

|   |                                       |պրոֆեսորադասախոսական կազմ|

|_____________________________________________________________________|

|                   4-ՐԴ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ                              |

|             ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ               |

|     (ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ           |

|                    ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ)                          |

|_____________________________________________________________________|

|6. |1) Օտարերկրյա պետությունների գլխավոր   |1) Զորամիավորման         |

|   |շտաբի ակադեմիաներ, պատերազմական        |հրամանատար և  շտաբի պետ, |

|   |քոլեջներ                               |վարչության կամ           |

|   |                                       |ծառայության պետ, ռազմական|

|   |                                       |խորհրդական               |

|   |                                       |                         |

|   |2) ՀՀ ԲՈԻՀ-երի ասպիրանտուրաներ,        |2) Ծառայության կամ       |

|   |օտարերկրյա ՌՈՒՀ-երի ադյունկտուրաներ    |վարչության պետ, ՌՈՒՀ-երի |

|   |                                       |պրոֆեսորադասախոսական կազմ|

|___|_________________________________________________________________|

|7. |Վերապատրաստում և  որակավորման բարձրացում (լրացուցիչ կրթություն)  |

|   |_________________________________________________________________|

|   |ՀՀ ՊՆ և  օտարերկրյա պետությունների     |Պաշտպանության նախարարի և |

|   |միջգերատեսչական դասընթացներ և          |զինված ուժերի գլխավոր    |

|   |ռազմավարական, անվտանգային դասընթացներ  |շտաբի պետի տեղակալներ,   |

|   |                                       |զորամիավորման            |

|   |                                       |հրամանատարներ,           |

|   |                                       |վարչության, ծառայության  |

|   |                                       |պետեր, պաշտպանության և   |

|   |                                       |այլ նախարարությունների   |

|   |                                       |նախարարի խորհրդականներ,  |

|   |                                       |այլ գերատեսչությունների  |

|   |                                       |ղեկավարներ և  նրանց      |

|   |                                       |տեղակալներ, ծառայության  |

|   |                                       |և  վարչության պետեր,     |

|   |                                       |մարզպետներ, համայնքի     |

|   |                                       |ղեկավարներ, ՀՀ ԲՈԻՀ-երի  |

|   |                                       |և  ՌՈԻՀ-երի պրոֆեսորներ, |

|   |                                       |ինչպես նաև  ակադեմիկոսներ|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 7-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

i

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման        |Ակնկալվող        |Կատարող և |Ժամկետը|Ֆինանսա- |

|   |անվանումը         |արդյունքը        |համակատա- |       |կան ապա- |

|   |                  |                 |րողները   |       |հովումը  |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|1. |«Կրթության մասին» |ՀՀ ՊՆ            |ՀՀ պաշտպա-|2012 թ.|Չի       |

|   |Հայաստանի         |ռազմաուսումնական |նության   |ընթաց- |պահանջ-  |

|   |Հանրապետության    |հաստատությունների|նախարարու-|քում   |վում     |

|   |օրենքում          |իրավական         |թյուն     |       |         |

|   |փոփոխություններ   |կարգավիճակի և    |          |       |         |

|   |կատարելու մասին»  |դրանց ստեղծման,  |          |       |         |

|   |Հայաստանի         |գործունեության,  |          |       |         |

|   |Հանրապետության    |վերակազմակերպման |          |       |         |

|   |օրենքի նախագծի    |և  գործունեության|          |       |         |

|   |ներկայացում       |դադարեցման կարգի |          |       |         |

|   |                  |սահմանմամբ       |          |       |         |

|   |                  |պայմանավորված    |          |       |         |

|   |                  |առանձնահատկու-   |          |       |         |

|   |                  |թյունների        |          |       |         |

|   |                  |նախատեսում:      |          |       |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|2. |«Բարձրագույն և    |ՀՀ ՊՆ ռազմա-     |ՀՀ պաշտպա-|2012 թ.|Չի       |

|   |հետբուհական       |ուսումնական      |նության   |ընթաց- |պահանջ-  |

|   |մասնագիտական      |հաստատությունների|նախարարու-|քում   |վում     |

|   |կրթության մասին»  |իրավական         |թյուն     |       |         |

|   |Հայաստանի         |կարգավիճակի և    |          |       |         |

|   |Հանրապետության    |դրանց ստեղծման,  |          |       |         |

|   |օրենքում          |գործունեության,  |          |       |         |

|   |փոփոխություններ   |վերակազմակերպման |          |       |         |

|   |կատարելու մասին»  |ու գործունեության|          |       |         |

|   |Հայաստանի         |դադարեցման կարգի |          |       |         |

|   |Հանրապետության    |սահմանմամբ       |          |       |         |

|   |օրենքի նախագծի    |պայմանավորված    |          |       |         |

|   |ներկայացում       |առանձնահատկու-   |          |       |         |

|   |                  |թյունների        |          |       |         |

|   |                  |նախատեսում:      |          |       |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|3. |ՀՀ ՊՆ համակարգում |Սպայական կադրերի |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ       |

|   |սպայական կադրերի  |որակավորման      |նության   |սերի և |պետական  |

|   |որակավորման       |բարձրացման       |նախարարու-|զինվորա|բյուջեով |

|   |բարձրացման        |կենտրոնի         |թյուն     |կան    |ՀՀ պաշտպա|

|   |կենտրոնի ստեղծում |նպատակն է լինելու|          |հաստա   նության  |

|   |                  |բարձրացնել ՀՀ ԶՈՒ|          |տությու|նախարարու|

|   |                  |սպաների          |          |նների  |թյանը    |

|   |                  |որակավորումը:    |          |մասին» |հատկացված|

|   |                  |                 |          |ՀՀ     |միջոցների|

|   |                  |                 |          |օրենքի |հաշվին   |

|   |                  |                 |          |ուժի   |         |

|   |                  |                 |          |մեջ    |         |

|   |                  |                 |          |մտնե-  |         |

|   |                  |                 |          |լուց   |         |

|   |                  |                 |          |հետո   |         |

|   |                  |                 |          |6-ամսյա|         |

|   |                  |                 |          |ժամկե- |         |

|   |                  |                 |          |տում   |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|4. |ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի|ՀՀ ՊՆ            |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ       |

|   |անվան ռազմական    |Վ. Սարգսյանի     |նության   |սերի և |պետական  |

|   |ինստիտուտի        |անվան ռազմական   |նախարարու-|զինվորա|բյուջեով |

|   |վերակազմակերպում  |ինստիտուտի վերա- |թյուն     |կան    |ՀՀ պաշտպա|

|   |                  |կազմակերպմամբ    |          |հաստա  |նության  |

|   |                  |կապահովվի ՀՀ ԶՈՒ |          |տությու|նախարարու|

|   |                  |կրտսեր սպայական  |          |նների  |թյանը    |

|   |                  |և  հրամանատարական|          |մասին» |հատկացված|

|   |                  |կազմի            |          |ՀՀ     |միջոցների|

|   |                  |մարտավարական     |          |օրենքի |հաշվին   |

|   |                  |մակարդակի        |          |ուժի   |         |

|   |                  |ռազմական         |          |մեջ    |         |

|   |                  |կրթությունը,     |          |մտնե-  |         |

|   |                  |վերապատրաստումն  |          |լուց   |         |

|   |                  |ու որակավորման   |          |հետո   |         |

|   |                  |բարձրացումը, որն |          |6-ամսյա|         |

|   |                  |իրականացվելու է  |          |ժամկե- |         |

|   |                  |բուհական 1-ին ու |          |տում   |         |

|   |                  |2-րդ աստիճանի և  |          |       |         |

|   |                  |լրացուցիչ        |          |       |         |

|   |                  |կրթության        |          |       |         |

|   |                  |ձևերով:          |          |       |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|5. |ՀՀ ՊՆ Մարշալ      |ՀՀ ՊՆ Մարշալ     |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ       |

|   |Ա. Խանփերյանցի    |Ա. Խանփերյանցի   |նության   |սերի և |պետական  |

|   |անվան ռազմական    |անվան ռազմական   |նախարարու-|զինվորա|բյուջեով |

|   |ավիացիոն          |ավիացիոն         |թյուն     |կան    |ՀՀ պաշտպա|

|   |ինստիտուտի        |ինստիտուտի       |          |հաստա  |նության  |

|   |վերակազմակերպում  |վերակազմակերպմամբ|          |տությու|նախարարու|

|   |                  |կապահովվի ՀՀ ԶՈՒ |          |նների  |թյանը    |

|   |                  |կրտսեր սպայական  |          |մասին» |հատկացված|

|   |                  |և  հրամանատարական|          |ՀՀ     |միջոցների|

|   |                  |կազմի            |          |օրենքի |հաշվին   |

|   |                  |մարտավարական     |          |ուժի   |         |

|   |                  |մակարդակի        |          |մեջ    |         |

|   |                  |ռազմական         |          |մտնե-  |         |

|   |                  |կրթությունը,     |          |լուց   |         |

|   |                  |վերապատրաստումն  |          |հետո   |         |

|   |                  |ու որակավորման   |          |6-ամսյա|         |

|   |                  |բարձրացումը, որն |          |ժամկե- |         |

|   |                  |իրականացվելու է  |          |տում   |         |

|   |                  |բուհական 1-ին ու |          |       |         |

|   |                  |2-րդ աստիճանի և  |          |       |         |

|   |                  |լրացուցիչ        |          |       |         |

|   |                  |կրթության        |          |       |         |

|   |                  |ձևերով:          |          |       |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|6. |ՀՀ ՊՆ Մոնթե       |ՀՀ ՊՆ Մոնթե      |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ       |

|   |Մելքոնյանի անվան  |Մելքոնյանի անվան |նության   |սերի և |պետական  |

|   |ռազմամարզական     |ռազմամարզական    |նախարարու-|զինվորա|բյուջեով |

|   |վարժարանի         |վարժարանի        |թյուն     |կան    |ՀՀ պաշտպա|

|   |վերակազմակերպում  |վերակազմակերպման |          |հաստա  |նության  |

|   |                  |արդյունքում ՀՀ ՊՆ|          |տությու|նախարարու|

|   |                  |ռազմաուսումնական |          |նների  |թյանը    |

|   |                  |հաստատությունների|          |մասին» |հատկացված|

|   |                  |համար որակյալ    |          |ՀՀ     |միջոցների|

|   |                  |կադրերի          |          |օրենքի |հաշվին   |

|   |                  |(կուրսանտների)   |          |ուժի   |         |

|   |                  |պատրաստում       |          |մեջ    |         |

|   |                  |                 |          |մտնե-  |         |

|   |                  |                 |          |լուց   |         |

|   |                  |                 |          |հետո   |         |

|   |                  |                 |          |6-ամսյա|         |

|   |                  |                 |          |ժամկե- |         |

|   |                  |                 |          |տում   |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|7. |ՀՀ ՊՆ Դ. Կանայանի |ՀՀ ՊՆ Դ. Կանայանի|ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ       |

|   |անվան ազգային     |անվան ազգային    |նության   |սերի և |պետական  |

|   |ռազմավարական      |ռազմավարական     |նախարարու-|զինվորա|բյուջեով |

|   |հետազոտությունների|հետազոտություն-  |թյուն     |կան    |ՀՀ պաշտպա|

|   |ինստիտուտի        |ների ինստիտուտի  |          |հաստա  |նության  |

|   |վերակազմակերպում  |հենքի վրա ՀՀ ՊՆ  |          |տությու|նախարարու|

|   |                  |պաշտպանական      |          |նների  |թյանը    |

|   |                  |ազգային          |          |մասին» |հատկացված|

|   |                  |համալսարանի      |          |ՀՀ     |միջոցների|

|   |                  |ստեղծում:        |          |օրենքի |հաշվին   |

|   |                  |Համալսարանի      |          |ուժի   |         |

|   |                  |ստեղծմամբ        |          |մեջ    |         |

|   |                  |կապահովվի ՀՀ ԶՈՒ |          |մտնե-  |         |

|   |                  |բարձրագույն      |          |լուց   |         |

|   |                  |սպայական և       |          |հետո   |         |

|   |                  |հրամանատարական   |          |6-ամսյա|         |

|   |                  |կազմի, ինչպես    |          |ժամկե- |         |

|   |                  |նաև  ՀՀ          |          |տում   |         |

|   |                  |պաշտպանական -    |          |       |         |

|   |                  |անվտանգային      |          |       |         |

|   |                  |խնդիրների լուծման|          |       |         |

|   |                  |մեջ ներգրավված ՀՀ|          |       |         |

|   |                  |այլ գերատեսչու-  |          |       |         |

|   |                  |թյունների ավագ և |          |       |         |

|   |                  |բարձրաստիճան     |          |       |         |

|   |                  |պաշտոնյաների     |          |       |         |

|   |                  |ռազմավարական     |          |       |         |

|   |                  |մակարդակի        |          |       |         |

|   |                  |պաշտպանական -    |          |       |         |

|   |                  |անվտանգային      |          |       |         |

|   |                  |քաղաքագիտական    |          |       |         |

|   |                  |կրթությունը,     |          |       |         |

|   |                  |վերապատրաստումն  |          |       |         |

|   |                  |ու որակավորման   |          |       |         |

|   |                  |բարձրացումը, որն |          |       |         |

|   |                  |իրականացվելու է  |          |       |         |

|   |                  |բուհական 2-րդ    |          |       |         |

|   |                  |աստիճանի,        |          |       |         |

|   |                  |հետբուհական և    |          |       |         |

|   |                  |լրացուցիչ        |          |       |         |

|   |                  |կրթության        |          |       |         |

|   |                  |ձևերով:          |          |       |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|8. |ՀՀ ՊՆ ենթասպաների |Օրենքով սահմանված|ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ       |

|   |դպրոցի            |կարգով           |նության   |սերի և |պետական  |

|   |վերակազմակերպում  |մասնագիտական     |նախարարու-|զինվորա|բյուջեով |

|   |                  |ուսուցման        |թյուն     |կան    |ՀՀ պաշտպա|

|   |                  |ապահովում, որով  |          |հաստա  |նության  |

|   |                  |համապատասխան     |          |տությու|նախարարու|

|   |                  |կազմում ընդգրկված|          |նների  |թյանը    |

|   |                  |զինծառայողներին  |          |մասին» |հատկացված|

|   |                  |կտրվեն           |          |ՀՀ     |միջոցների|

|   |                  |մասնագիտական     |          |օրենքի |հաշվին   |

|   |                  |գործունեության   |          |ուժի   |         |

|   |                  |համար անհրաժեշտ  |          |մեջ    |         |

|   |                  |գիտելիքներ և     |          |մտնե-  |         |

|   |                  |հմտություններ:   |          |լուց   |         |

|   |                  |                 |          |հետո   |         |

|   |                  |                 |          |6-ամսյա|         |

|   |                  |                 |          |ժամկե- |         |

|   |                  |                 |          |տում   |         |

|___|__________________|_________________|__________|_______|_________|

|9. |ՀՀ ՊՆ հրամանատարա-|Սպայական կադրերի |ՀՀ պաշտպա-|2015 թ.|ՀՀ       |

|   |շտաբային ռազմական |որակավորման      |նության   |       |պետական  |

|   |ակադեմիայի        |բարձրացման       |նախարարու-|       |բյուջեով |

|   |ստեղծում          |կենտրոնի հենքի   |թյուն     |       |ՀՀ պաշտպա|

|   |                  |վրա ՀՀ ՊՆ        |          |       |նության  |

|   |                  |հրամանատարա-     |          |       |նախարարու|

|   |                  |շտաբային ռազմական|          |       |թյանը    |

|   |                  |ակադեմիայի       |          |       |հատկացված|

|   |                  |ստեղծմամբ        |          |       |միջոցների|

|   |                  |կապահովվի ՀՀ ԶՈՒ |          |       |հաշվին   |

|   |                  |ավագ սպայական և  |          |       |         |

|   |                  |հրամանատարական   |          |       |         |

|   |                  |կազմի            |          |       |         |

|   |                  |մարտավարական -   |          |       |         |

|   |                  |օպերատիվ         |          |       |         |

|   |                  |մակարդակի        |          |       |         |

|   |                  |ռազմական         |          |       |         |

|   |                  |կրթությունը,     |          |       |         |

|   |                  |վերապատրաստումն  |          |       |         |

|   |                  |ու որակավորման   |          |       |         |

|   |                  |բարձրացումը, որն |          |       |         |

|   |                  |իրականացվելու է  |          |       |         |

|   |                  |բուհական 2-րդ    |          |       |         |

|   |                  |աստիճանի,        |          |       |         |

|   |                  |հետբուհական և    |          |       |         |

|   |                  |լրացուցիչ        |          |       |         |

|   |                  |կրթության        |          |       |         |

|   |                  |ձևերով:          |          |       |         |

._____________________________________________________________________.

 

(ծրագիրը փոփ. 06.02.14 թիվ 5 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2012
N 9
Արձանագրային որոշում