Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 86 ...

 

 

040.0445.250405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2005 թվականի N 445-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է սույն ենթակետում նշված (1) և (2) բանաձևերով` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի`

 

    ԲՎ = ՄՊ  x (Գ  x  Դ  /100) (1),    երբ (Գ  x Դ  /100) > Դ

           Ծ     Ի     Տ                     Ի    Տ          Հ

 

    ԲՎ = ՄՊ  x Դ    (2),               երբ (Գ  x Դ  /100) <=>

           Ծ    Հ                            Ի    Տ           Հ

 

հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,

իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,

բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ,

 

որտեղ`

 

ԲՎ-ն       պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարն է` հաշվետու

           ժամանակաշրջանի համար,

ՄՊԾ-ն      հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի մարված

           պաշարների ծավալն է,

ԳԻ-ն       հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի իրացման փաստացի

           գինն է (առանց ավելացված արժեքի հարկի),

ԴՏ-ն       պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն

           է տոկոսով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման

           վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված

           պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի

           արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3, 4,

           5, 6, 7, 8 և 9-րդ կետերի,

ԴՀ-ն       պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն

           է դրամով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի

           դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների

           համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 1-ին, 2, 3, 4 և

           5-րդ կետերի».

 

i

բ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր բաժնով.

 

«IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը

 

Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

 

._________________________________________________________________________.

|            Օգտակար հանածոյի անվանումը                     | Դրույքաչափը |

|                                                           |   (դրամ)    |

|___________________________________________________________|_____________|

|Ածուխ                                                      |     400     |

|___________________________________________________________|_____________|

|Տորֆ                                                       |     200     |

|___________________________________________________________|_____________|

|Այրվող թերթաքար                                            |     150     |

._________________________________________________________________________.

 

2. Երեսպատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

._________________________________________________________________________.

|Օգտակար հանածոյի անվանումը|Մարված պաշարից |      Դրույքաչափը (դրամ)      |

|                          |երեսապատման    |______________________________|

|                          |քարի, շինաքարի |երեսապատ- |շինաքարը|լցանյութը |

|                          |ելքը, % *)     |ման քարը  |        |և         |

|                          |               |          |        |բալաստային|

|                          |               |          |        |հումքը    |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Անդեզիտաբազալտ, անդեզիտ,  |մինչև  30      |       250|     100|          |

|բազալտ, հիալոբազալտ,      |_______________|__________|________|          |

|դոլերիտային բազալտ,       |30-ից մինչև  40|       300|     130|          |

|լիպարիտ և  նմանատիպ այլ   |_______________|__________|________|    30    |

|տարատեսակներ              |40-ից մինչև  50|       350|     160|          |

|                          |_______________|__________|________|          |

|                          |50-ից ավելի    |       400|     200|          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Գաբբրոներ, գրանիտներ,     |մինչև  30      |       700|      - |          |

|տուֆաավազաքարեր,          |_______________|__________|________|          |

|մոնցոնիտներ,              |30-ից մինչև  40|      1000|      - |          |

|գրանոդիորիտներ,           |_______________|__________|________|    40    |

|գրանոսիենիտներ և  նմանատիպ|40-ից մինչև  50|      1300|      - |          |

|այլ տարատեսակներ          |_______________|__________|________|          |

|                          |50-ից ավելի    |      1500|      - |          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Կոնգլոմերատներ,           |մինչև  20      |       800|      - |          |

|կոնգլոբրեկչիաներ և        |_______________|__________|________|          |

|նմանատիպ այլ տարատեսակներ |20-ից մինչև  30|      1000|      - |          |

|                          |_______________|__________|________|     -    |

|                          |30-ից մինչև  40|      1200|      - |          |

|                          |_______________|__________|________|          |

|                          |40-ից ավելի    |      1400|      - |          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Մարմարներ, մարմարացված    |մինչև  20      |       600|      - |          |

|կրաքարեր, դիաբազային      |_______________|__________|________|          |

|պորֆիրիտներ, դիաբազներ,   |20-ից մինչև  30|       800|      - |          |

|պորֆիրիտներ և  նմանատիպ   |_______________|__________|________|   300    |

|այլ տարատեսակներ          |30-ից մինչև  40|      1000|      - |          |

|                          |_______________|__________|________|          |

|                          |40-ից ավելի    |      1200|      - |          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Տուֆեր, կրաքար և  նմանատիպ|մինչև  30      |       200|      70|          |

|այլ տարատեսակներ          |_______________|__________|________|          |

|                          |30-ից մինչև  40|       250|     100|          |

|                          |_______________|__________|________|    20    |

|                          |40-ից մինչև  50|       300|     130|          |

|                          |_______________|__________|________|          |

|                          |50-ից ավելի    |       350|     150|          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Ֆելզիտային տուֆեր,        |մինչև  30      |       450|     150|          |

|տրավերտիններ,             |_______________|__________|________|          |

|տուֆաբրեկչիաներ, չհղկվող  |30-ից մինչև  40|       500|     200|          |

|տուֆաավազաքարեր և         |_______________|__________|________|    20    |

|նմանատիպ այլ տարատեսակներ |40-ից մինչև  50|       550|     250|          |

|                          |_______________|__________|________|          |

|                          |50-ից ավելի    |       600|     300|          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Հրաբխային խարամ և         |               |        - |      - |    30    |

|նմանատիպ այլ տարատեսակներ |               |          |        |          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Պեմզաներ, պեռլիտներ և     |               |        - |      - |    35    |

|նմանատիպ այլ տարատեսակներ |               |          |        |          |

|__________________________|_______________|__________|________|__________|

|Ավազակոպճային,            |               |        - |      - |    35    |

|ավազակոպճագլաքարային      |               |          |        |          |

|խառնուրդներ և  նմանատիպ   |               |          |        |          |

|այլ տարատեսակներ          |               |          |        |          |

._________________________________________________________________________.

 

________________________

*) Սույն կետում ելքի ցուցանիշը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար ելքի

չափն է:

 

3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

 

._________________________________________________________________________.

|             Օգտակար հանածոյի անվանումը                    | Դրույքաչափը |

|                                                           |   (դրամ)    |

|___________________________________________________________|_____________|

|Ցեմենտի հումք` կավեր, կրաքարեր, տրավերտիններ               |     80      |

|___________________________________________________________|_____________|

|Կրաքար` կիր ստանալու համար                                 |     25      |

|___________________________________________________________|_____________|

|Կավեր                                                      |     20      |

|___________________________________________________________|_____________|

|Գիպսատար կավեր                                             |     200     |

|___________________________________________________________|_____________|

|Բնական հանքային ներկեր                                     |    1000     |

._________________________________________________________________________.

 

4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

._________________________________________________________________________.

|             Օգտակար հանածոյի անվանումը                    | Դրույքաչափը |

|                                                           |   (դրամ)    |

|___________________________________________________________|_____________|

|Վանակատ (օբսիդիան)                                         |      5      |

|___________________________________________________________|_____________|

|Օնիքսանման մարմար                                          |      30     |

|___________________________________________________________|_____________|

|Լիստվենիտ                                                  |     500     |

._________________________________________________________________________.

 

5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

 

._________________________________________________________________________.

|          Օգտակար հանածոյի անվանումը             | Չափման  | Դրույքաչափը |

|                                                 | միավորը |   (դրամ)    |

|_________________________________________________|_________|_____________|

|Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն)             |    տ    |      20     |

|_________________________________________________|_________|_____________|

|Բարիտ                                            |    տ    |      40     |

|_________________________________________________|_________|_____________|

|Բենտոնիտ                                         |    տ    |     550     |

|_________________________________________________|_________|_____________|

|Դիատոմիտ                                         |  խոր. մ |     150     |

|_________________________________________________|_________|_____________|

|Դոլոմիտ                                          |    տ    |      40     |

|_________________________________________________|_________|_____________|

|Դունիտ և  պերիդոտիտ                              |    տ    |     100     |

|_________________________________________________|_________|_____________|

|Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս)                   |    տ    |     350     |

|_________________________________________________|_________|_____________|

|Հրակայուն կավեր                                  |    տ    |      50     |

|_________________________________________________|_________|_____________|

|Պեռլիտ                                           |  խոր. մ |     450     |

|_________________________________________________|_________|_____________|

|Ցեոլիտ                                           |  խոր. մ |     400     |

|_________________________________________________|_________|_____________|

|Հղկանյութեր                                      |    կգ   |      5      |

._________________________________________________________________________.

«.

i

գ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի 2-րդ բաժնի վերնագրում «Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների» բառերը փոխարինել «Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2005
N 445-Ն
Որոշում