Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1496-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 95,829.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 19,012.8 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 5,942.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 16,154.4 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 5,328.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 29,750.9 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 4,381.2 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 9,378.0 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 5,882.0 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 9 և 10 հավելվածների:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Սյունիքի մարզպետներին սույն որոշմամբ սահմանված համապատասխանաբար Արագածի և Մեղրիի համայնքների հետ սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերը կնքել պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             | 19,012.8|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   | 19,012.8|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|1.1.|Շողակաթի համայնքի Շողակաթ գյուղի թիվ 2, 3, 10        | 10,124.4|

|    |փողոցների ասֆալտապատման աշխատանքներ                  |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.2.|Շողակաթի համայնքի թիվ 1 փողոցի վերանորոգում          |  5,174.4|

|____|_____________________________________________________|_________|

|1.3.|Շողակաթի համայնքի Աղբերք բնակավայրի                  |  3,714.0|

|    |հանդիսությունների սրահի հիմնանորոգում                |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  5,942.4|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  5,942.4|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Արալեզի համայնքի Ե. Չարենցի փողոցի ասֆալտապատման     |  5,942.4|

|    |աշխատանքների իրականացում                             |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             | 16,154.4|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   | 16,154.4|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Լուսագյուղի համայնքի կենտրոնական` Ն. Դարբինյան փողոցի| 12,942.0|

|    |հիմնանորոգման աշխատանքներ                            |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.2.|Արագածի համայնքի հանդիսությունների սրահի կահավորման  |  3,212.4|

|    |համար գույքի և  էլեկտրատեխնիկայի ձեռքբերում          |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  5,328.0|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  5,328.0|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Գեղաշենի համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի 1-2-3 |  5,328.0|

|    |հատվածի կառուցում                                    |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             | 29,750.9|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   | 29,750.9|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Սիսիանի համայնքի ավազե խաղահրապարակների կառուցում    |18,316. 4|

|____|_____________________________________________________|_________|

|1.2.|Մեղրիի համայնքի Ագարակ բնակավայրի Չարենցի 27/15      |11,434. 5|

|    |հասցեում քաղաքային զբոսայգու կառուցում և             |         |

|    |բարեկարգում                                          |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  4,381.2|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  4,381.2|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Ոռոգման խողովակաշարի կառուցում (Եղեգիսի համայնքի     |  4,381.2|

|    |Քարագլուխ բնակավայրի ոռոգման ցանցի նորոգման          |         |

|    |աշխատանքներ)                                         |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  9,378.0|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  9,378.0|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Անուշավանի համայնքի նոր ոռոգման ցանցի անցկացման      |  9,378.0|

|    |աշխատանքներ                                          |         |

.____________________________________________________________________.

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1496-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |         |

|    |                                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  5,882.0|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  5,882.0|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Արտաշավանի համայնքի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկույթի |  4,400.0|

|    |իրականացման աշխատանքներ                              |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.2.|Արտաշավանի համայնքի փողոցների արտաքին լուսավորության |  1,482.0|

|    |ցանցի կառուցում                                      |         |

.____________________________________________________________________.

________________________________

ԻՐՏԵԿ - NN 9 և 10 հավելվածները չեն բերվում

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1496-Ն
Որոշում