040.1356.031218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1356-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 187,783.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 59,983.9 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 8,764.3 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 6,480.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 5,276.5 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 16,133.3 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 27,080.2 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 64,065.7 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1. |ԸՆԴԱՄԵՆԸ |59,983.9|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |

|1. |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |59,983.9|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |

|1.1.|Սարուխանի համայնքի Մեսրոպ Մաշտոց փողոցի ասֆալտապատում |19,200.0|
|____|_______________________________________________________|________|
|1.2.|Ճամբարակի համայնքի աղբավայրի տարածքի բարեկարգում | 2,920.0|
|____|_______________________________________________________|________|
|1.3.|Ճամբարակի համայնքի կենտրոնական այգու վերանորոգում | 7,940.0|
|____|_______________________________________________________|________|
|1.4.|Ճամբարակի համայնքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների |13,272.0|
| |ասֆալտապատում | |
|____|_______________________________________________________|________|
|1.5.|Ճամբարակի համայնքի Գարդման Հր. Նադարյան փողոցները կապող| 4,747.9|
| |ճանապարհի կառուցում | |
|____|_______________________________________________________|________|
|1.6.|Ճամբարակի համայնքի Պ. Սևակ փողոցի ասֆալտապատում | 9,000.0|
|____|_______________________________________________________|________|
|1.7.|Ճամբարակի համայնքի Վահան բնակավայրի խմելու ջրագծի | 2,904.0|
| |կառուցում | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1. |ԸՆԴԱՄԵՆԸ | 8,764.3|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |
|____|_______________________________________________________|________|
|1. |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 8,764.3|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |
|____|_______________________________________________________|________|
|1.1.|Գինեվետի համայնքի համայնքապետարանի վարչական շենքի | 4,507.2|
| |հիմնանորոգում | |
|____|_______________________________________________________|________|
|1.2.|Փոքր Վեդու համայնք տանող ճանապարհի նորոգման | 4,257.1|
| |ասֆալտապատման աշխատանքներ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1. |ԸՆԴԱՄԵՆԸ | 6,480.0|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |
|____|_______________________________________________________|________|
|1. |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 6,480.0|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |
|____|_______________________________________________________|________|
|1.1.|Ակնալճի համայնքի Շահումյանի անվան փողոցի և նրանից դեպի| 6,480.0|
| |ավտոմայրուղի ընկած հատվածի բարեկարգման և ընդհանուր | |
| |ասֆալտապատման աշխատանքներ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1 |ԸՆԴԱՄԵՆԸ | 5,276.5|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |
|____|_______________________________________________________|________|
|1 |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին | 5,276.5|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |
|____|_______________________________________________________|________|
|1.1 |Առինջի համայնքի փողոցների ասֆալտապատման և փոսային | 5,276.5|
| |նորոգման աշխատանքներ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1 |ԸՆԴԱՄԵՆԸ |16,133.3|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |
|____|_______________________________________________________|________|
|1 |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |16,133.3|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |
|____|_______________________________________________________|________|
|1.1 |Սիսիանի համայնքի նախակրթարանների արդիականացում |16,133.3|
._____________________________________________________________________.
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1. |ԸՆԴԱՄԵՆԸ |27,080.2|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |
|____|_______________________________________________________|________|
|1. |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |27,080.2|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |
|____|_______________________________________________________|________|
|1.1.|Սպիտակի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վրա |18,440.2|
| |45 կՎտ հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական համակարգերի | |
| |կառուցում | |
|____|_______________________________________________________|________|
|1.2.|Օձունի համայնքի Օձուն բնակավայրի 4-րդ փողոցի մասնակի | 8,640.0|
| |վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 7
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 29-ի
N 1356-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Տարի |
|ը/կ |հոդվածների և աշխատանքների անվանումները | |
|____|_______________________________________________________|________|
|1. |ԸՆԴԱՄԵՆԸ |64,065.7|
|____|_______________________________________________________|________|
| |այդ թվում` | |
|____|_______________________________________________________|________|
|1. |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |64,065.7|
|____|_______________________________________________________|________|
| |որից` | |
|____|_______________________________________________________|________|
|1.1.|Գյումրու համայնքի կոմունալ ծառայության և աղբահանության|64,065.7|
| |ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում | |
._____________________________________________________________________.
_______________________
ԻՐՏԵԿ - NN 8 և 9 հավելվածները չեն բերվում