ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 24-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն հրամանում (այսուհետ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,»,
i
2) Հրամանի Հավելված 1-ի 12-րդ կետի «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը, 52-րդ կետի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով, Հավելված 3-ի 35-րդ բաժնի վերջին պարբերության «հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին» բառերով, 46-րդ բաժնի «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով,
i
3) Հրամանի հավելված 1-ի 2-րդ բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերություն.
«զ. օքսիդներ»,
i
4) Հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի 35-րդ կետից հետո լրացնել «35.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«35.1. Փոքր քանակությամբ բժշկական թափոն առաջացնող բժշկական կազմակերպությունում բժշկական թափոնները կարող են պահվել 3-8oC սառնարանային պայմաններում մեկ շաբաթից առավելագույնը չորս շաբաթվա տևողությամբ կամ մինչև -18oC ջերմաստիճանի պայմաններում` մինչև երկու ամիս:»,
i
5) Հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի 37-րդ կետի «ամսաթիվը» բառից հետո լրացնել «համաձայն սույն հրամանի հավելված 1-ի Ձև 1 և Ձև 2 մատյանի ձևերի» բառերը,
i
6) Հրամանի հավելված 3-ի 13-րդ բաժնի 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սառնարանային 3-8oC ջերմաստիճանի պայմաններում բժշկական վտանգավոր թափոնները պահվում են մեկ շաբաթից մինչև առավելագույնը չորս շաբաթ տևողությամբ և/կամ մինչև -18oC ջերմաստիճանի պայմաններում` մինչև երկու ամիս:»,
i
7) Հրամանի Հավելված 1-ը լրացնել «Ձև 1»-ով և «Ձև 2»-ով` համաձայն հավելվածի:
Հավելված
Առողջապահության նախարարի
2018 թվականի հոկտեմբերի 25-ի
N 24-Ն հրամանի
«Ձև 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Բա- |Բժշկա|Բժշկա-|Բժշկա-|Բժշկա|Բժշկա|Բժշկա|Բժշկա|Վթա- |Գրանց-|Գրանց-|
| |ժան- |կան |կան |կան |կան |կան |կան |կան |րային|ված |ված |
| |մուն-|թափո-|թափոնի|թափոնի|թափո-|թափո-|թափոն|թա- |իրա- |վթա- |վթա- |
| |քի |նի |տարո- |տարո- |նի |նի |հանձ-|փոնն |վիճակ|րային |րային |
| |անվա-|տե- |ղու- |ղու- |տեղա-|պատաս|նողի |ըն- |ների |իրավի-|իրավի-|
| |նում |սակը |թյան |թյան |փոխ- |խանա |ստո- |դու- |գրան-|ճակի |ճակի |
| | | |բացման|փակ- |ման |տու |րագ- |նողի |ցում |հաղորդ|տեսակը|
| | | |ամսա- |ման |ամսա-| |րու |ստո- | |ման |(արտա-|
| | | |թիվ |ամսա- |թիվ | |թյուն|րագ- | |ամսա- |հոսք, |
| | | | |թիվ | | | |րու- | |թիվ |ծակոց-|
| | | | | | | | |թյուն| | |ներ և |
| | | | | | | | | | | |այլն) |
|___|_____|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___|_____|_____|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|
._________________________________________________________________________.
Ձև 2»
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Բաժան-|Բժշկա-|Բժշկա-|Ընդուն|Բժշկա-|Բժշկա-|Վթա- |Գրանց- |Նկատա- |
| |մունքի|կան |կան |ված |կան |կան |րային |ված |ռումներ|
| |անվա- |թափոնի|թափոնը|բժշկա |թափոնը|թափոնը|իրավի- |վթա- | |
| |նում |տեսակը|հանձ- |կան |հանձ- |ընդու-|ճակների|րային | |
| | | |նելու |թափոնի|նողի |նողի |գրան- |իրավի- | |
| | | |ամսա- |կշիռը |ստորա-|ստորա-|ցում |ճակի | |
| | | |թիվ | |գրու- |գրու- |(տեսա- |հաղորդ-| |
| | | | | |թյուն |թյուն |կը) |ման | |
| | | | | | | |արտա- |ամսաթիվ| |
| | | | | | | |հոսք, | | |
| | | | | | | |ծակոց- | | |
| | | | | | | |ներ և | | |
| | | | | | | |այլն) | | |
|___|______|______|______|______|______|______|_______|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|______|______|______|______|______|______|_______|_______|_______|
._____________________________________________________________________.