Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2018 թվականի N 395-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի`

i

1) 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հողմային էլեկտրակայաններ, որոնք`

ա. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».

«5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».

«7) արևային էլեկտրակայաններ, որոնք ունեն`

ա. մինչև 1 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն մեթոդիկայի 1-ին կետի`

1) 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում` սակագինը սահմանվում է 42.845 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2019 թվականի հունիսի 1-ից հետո ընդունվելու դեպքում` նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

2) 4-րդ ենթակետի «բ» և 7-րդ ենթակետի «բ» պարբերություններով նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է`

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում` բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար,

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում` 2020 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն,

3) 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է`

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում` 42.845 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում` նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում` բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար,

գ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում` 2020 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն:».

3) 4-րդ կետում`

i

ա. «K1» գործակիցը սահմանող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«K1-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման` սղաճի տեմպով պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների, մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար ընդունվում է հավասար 0,35-ի, իսկ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար` 0,1.»,

բ. «K2» գործակիցը սահմանող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«K2-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների, մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար ընդունվում է հավասար 0,65-ի, իսկ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար` 0,9.»,

i

4) 6-րդ կետում «առաջին» բառից հետո լրացնել «կամ կայանի տեսակի փոփոխությամբ պայմանավորված սակագնի վերանայման վերաբերյալ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
24.10.2018
N 395-Ն
Որոշում