041.1231.190918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2018 թվականի N 1231-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 517-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. սեպտեմբերի 19-ի
N 1231-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թ. հունվարի 12-ի
N 9-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի
նախագահ)
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
- Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչություն
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)»: