Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՏԱՎՈՒՇԻ, ...

 

 

040.0920.220818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2018 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՏԱՎՈՒՇԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 278,732.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 127,350.4 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 52,723.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 52,319.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 6,840.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 28,365.7 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 5,109.1 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 6,024.9 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ինն ամիս |Տարի     |

|ը/կ |դասակարգման հոդվածների և  աշխատանքների      |         |         |

|    |անվանումները                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    |127,350.4|127,350.4|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          |127,350.4|127,350.4|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Լիճքի համայնքի Ա.3 թաղամասի NN 5 և  8       |  4,476.0|  4,476.0|

|    |փողոցների խմելու ջրագծի ներքին ցանցի        |         |         |

|    |կառուցում                                   |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.2.|Լիճքի համայնքի Ա2 թաղամասի N 1 փողոցի       |  9,960.0|  9,960.0|

|    |ասֆալտապատում                               |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.3.|Սևանի  համայնքի Չարենցի փողոցի հիմնանորոգում| 37,080.0| 37,080.0|

|    |և  արդիականացում                            |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.4.|Ծովագյուղի համայնքի մի շարք փողոցների       |  3,002.8|  3,002.8|

|    |գիշերային լուսավորության ցանցի կառուցում    |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.5.|Ծովագյուղի համայնքի փողոցների ասֆալտբետոնե  | 14,516.3| 14,516.3|

|    |ծածկույթի նորոգման աշխատանքներ              |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.6.|Ծովասարի համայնքի 2-րդ փողոցի ճանապարհի     | 23,599.2| 23,599.2|

|    |հիմնանորոգում                               |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.7.|Շողակաթի համայնքի Դրախտիկ և  Արտանիշ        | 11,680.0| 11,680.0|

|    |գյուղերի հանդիսությունների սրահների         |         |         |

|    |հիմնանորոգում                               |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.8.|Շողակաթի համայնքի Ջիլ գյուղի համայնքային    |  8,960.1|  8,960.1|

|    |կենտրոնի հիմնանորոգում                      |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.9.|Գեղհովտի համայնքի N 1 փողոցի ասֆալտապատում  | 14,076.0| 14,076.0|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    | 52,723.4| 52,723.4|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          | 52,723.4| 52,723.4|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Սպիտակի համայնքի Ավետիսյան 17 շենքի բակի    | 11,544.5| 11,544.5|

|    |ասֆալտապատում, ջրահեռացում և  լուսավորության|         |         |

|    |համակարգի կառուցում, Ավետիսյան 19ա, 19բ     |         |         |

|    |շենքերի բակերի բարեկարգում, հենապատի        |         |         |

|    |կառուցում և  ասֆալտապատում, Այգեստան 2 փող. |         |         |

|    |ասֆալտապատում                               |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.2.|Լոռի բերդի համայնքի մեքենասարքավորումների   | 20,188.1| 20,188.1|

|    |ձեռքբերում                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.3.|Լոռի բերդի համայնքում սոցիալական            |  7,990.8|  7,990.8|

|    |ենթակառուցվածքների ծրագիր` պուրակների և     |         |         |

|    |խաղահրապարակների ստեղծում                   |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.4.|Օձունի համայնքի համար աղբատար մեքենայի      | 13,000.0| 13,000.0|

|    |ձեռքբերում                                  |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ինն ամիս |Տարի     |

|ը/կ |դասակարգման հոդվածների և  աշխատանքների      |         |         |

|    |անվանումները                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    | 52,319.0| 52,319.0|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          | 52,319.0| 52,319.0|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Առինջի համայնքի ճանապարհների բարեկարգում    | 15,799.9| 15,799.9|

|____|____________________________________________|_________|_________|

|1.2.|Բյուրեղավանի համայնքի պուրակի կառուցապատում | 13,356.0| 13,356.0|

|____|____________________________________________|_________|_________|

|1.3.|Գեղաշենի համայնքի խմելու ջրագծի             |  5,745.6|  5,745.6|

|    |ջրամատակարարման աշխատանքներ                 |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.4.|Մեղրաձորի համայնքի էքսկավատոր ամբարձիչի     | 14,017.0| 14,017.0|

|    |ձեռքբերում                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.5.|Քասախի համայնքի «1 պատուհանի» սկզբունքի     |  3,400.5|  3,400.5|

|    |ներդնում, խորհրդակցության դահլիճի           |         |         |

|    |վերանորոգում և  կահավորում                  |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ինն ամիս |Տարի     |

|ը/կ |դասակարգման հոդվածների և  աշխատանքների      |         |         |

|    |անվանումները                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    |  6,840.0|  6,840.0|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          |  6,840.0|  6,840.0|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Ազատանի համայնքի Կենտրոնական N 1 փողոցի     |  6,840.0|  6,840.0|

|    |հիմնանորոգման, մայթերի նորոգման և           |         |         |

|    |երկրորդական փողոցների խճապատման աշխատանքներ |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ինն ամիս |Տարի     |

|ը/կ |դասակարգման հոդվածների և  աշխատանքների      |         |         |

|    |անվանումները                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    | 28,365.7| 28,365.7|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          | 28,365.7| 28,365.7|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Սևքարի  համայնքի մշակույթի տան վերանորոգում |  4,800.0|  4,800.0|

|____|____________________________________________|_________|_________|

|1.2.|Դիլիջանի համայնքի Թախտա և  Շամախյան         | 17,990.0| 17,990.0|

|    |թաղամասերի բազմաբնակարան բնակելի շենքերի    |         |         |

|    |շքամուտքերի դուռ ու պատուհանների փոխում     |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.3.|Կողբի համայնքի Զորական բնակավայրի ներսում   |  5,575.7|  5,575.7|

|    |խմելու ջրի հիմնական ջրագծի կառուցման        |         |         |

|    |աշխատանքներ                                 |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ինն ամիս |Տարի     |

|ը/կ |դասակարգման հոդվածների և  աշխատանքների      |         |         |

|    |անվանումները                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    |  5,109.1|  5,109.1|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          |  5,109.1|  5,109.1|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Ջրարբիի համայնքի գործարար կենտրոնի          |  5,109.1|  5,109.1|

|    |բարեկարգում` ասֆալտապատում                  |         |         |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2018 թվականի հուլիսի 26-ի

N 920-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ինն ամիս |Տարի     |

|ը/կ |դասակարգման հոդվածների և  աշխատանքների      |         |         |

|    |անվանումները                                |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                    |  6,024.9|  6,024.9|

|____|____________________________________________|_________|_________|

|    |այդ թվում`                                  |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին          |  6,024.9|  6,024.9|

|____|____________________________________________|_________|_________|

|    |որից`                                       |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.1.|Արենիի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզի|  3,568.0|  3,568.0|

|    |մեկ խմբասենյակի, խոհանոցի հիմնանորոգում     |         |         |

|____|____________________________________________|_________|_________|

|1.2.|Արենիի համայնքի Աղավնաձոր բնակավայրի երեք   |  2,456.9|  2,456,9|

|    |թաղամասերի կոյուղագծերի և  դիտահորերի       |         |         |

|    |կառուցում                                   |         |         |

._____________________________________________________________________.

_______________________

ԻՐՏԵԿ - NN 8 և 9 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2018
N 920-Ն
Որոշում