Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2017 թ.
պետական գրանցման թիվ 05017481
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2017 թվականի թիվ 262-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործակալների հաշվառման գործընթացը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Կանոնակարգի 225-րդ կետից «1 միլիոն դրամ`» բառերից հետո հանել «ֆիզիկական անձ կամ» բառերը,
2) Կանոնակարգի 245-րդ կետից հանել «ֆիզիկական» բառը,
i
3) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է),
4) Կանոնակարգի Հավելված 32-ում.
i
ա. «ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր հանդիսացող) ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերով,
բ. «ֆիզիկական անձի համար`» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ համար`» բառերով,
i
5) Կանոնակարգի Հավելված 37-ի վերնագրում «ֆիզիկական անձանց թեկնածուների» բառերը փոխարինել «անձանց» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալների նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված ֆիզիկական անձ ապահովագրական գործակալների վրա:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի նոյեմբերի 24-ի
թիվ 262-Ն որոշմամբ
«Հավելված 12
«Ապահովագրության ոլորտում
լիցենզավորման, գրանցման,
համաձայնության, թույլտվության
տրամադրման, մասնագիտական
համապատասխանության ստուգման
և որակավորման կարգը»
կանոնակարգ 3/01-ի
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամրակցեք այստեղ անհատ ձեռնարկատեր գործակալի լուսանկարը: | |
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե ներկայացվում են միայն փոփոխությունները: |
1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու համար միջնորդագիր ներկայացնող ապահովագրական ընկերության անվանումը |
2. Ապահովագրական գործակալի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անուն, հայրանուն, ազգանունը |
Իրավաբանական անձ գործակալի համար` Անվանումը` Կազմակերպաիրավական ձևը` Անհատ ձեռնարկատեր գործակալի համար` անուն, ազգանուն, հայրանուն |
3. Ապահովագրական գործակալի վերաբերյալ տվյալներ |
3.1 Իրավաբանական անձ գործակալի համար` Հարկ Վճարողի Հաշվառման Համարը` Պետական գրանցման համարը` Անհատ ձեռնարկատեր գործակալի համար` Հարկ Վճարողի Հաշվառման Համարը` Հանրային ծառայությունների համարանիշը` կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը` |
3.2 Իրավաբանական անձ գործակալի համար` Գործունեության տեսակը` __________________________ Այլ գործունեությամբ չի զբաղվում Գործունեության իրականացման վայրը` Հեռախոսահամար` Անհատ ձեռնարկատեր գործակալի համար` Գործունեության տեսակը` _________________________ Այլ գործունեությամբ չի զբաղվում Հաշվառման վայր` Գործունեության իրականացման վայրը` Հեռախոսահամար` |
3.3 Իրավաբանական անձ գործակալի ղեկավար անձանց ցանկը |
3.4 Իրավաբանական անձի ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ աշխատակիցների ցանկը |
3.5 Իրավաբանական անձ գործակալի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ցանկը: Սույն կետը լրացվում է, եթե իրավաբանական անձ գործակալը մտադիր է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով: Վերջիններիս բացակայության դեպքում կատարվում է «չունի մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ» նշումը: |
4. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը (որի հետ աշխատելու է գործակալը) ստանձնել է ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը: |
Ոչ, Այո, նշել պատասխանատվության չափը: |
5. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք տիրապետում են սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաներին` ըստ սահմանված խորության: |
Ոչ, Այո: |
5.1 Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք ունեն Ավտոապահովագրության միասնական պատուհան համակարգով աշխատելու հմտություն: Ոչ, Այո: |
6. Արդյո՞ք առկա է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը: |
Ոչ, Այո: |
7. Կից ներկայացնում ենք ապահովագրական գործակալի հետ կնքած պայմանագրի պատճենը (..էջ): |
Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը չստանձնելու դեպքում` կից ներկայացնում ենք մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար գործակալի կնքած պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը: |