600.0461.061117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 11 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017433
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2017 թվականի N 461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 48-Ն որոշման 1-ին կետի`
i
1) «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.2 Պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:».
i
2) «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:
i
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 25-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 60-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:
i
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:
i
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 89-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Պատվիրատուի կատարած վճարումներից Կատարողն առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:»:
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի N 48-Ն, 2005 թվականի մայիսի 25-ի N 60-Ն, 2005 թվականի մայիսի 31-ի N 66-Ն և 2005 թվականի հունիսի 28-ի N 89-Ն որոշումներով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմերին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքված պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշմամբ կատարված փոփոխություններին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: