050.0203.091017
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 203-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 357-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատորի գործառույթի ստանձնումը,
նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար ապահովել վերահսկողական, վիճակագրական և վերլուծական նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների ստացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը և 207-րդ հոդվածի 1-ին կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կետում.
i
ա. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ ենթակետ.
«4.1) «Հաշվետու շաբաթ»` երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրն (ներառյալ) ընկած ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու շաբաթ է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ շաբաթվա կիրակի օրը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանը:»,
բ. 6-րդ ենթակետը «հաշվետու օր,» բառերից հետո լրացնել «հաշվետու շաբաթ,» բառերով,
i
2) Կանոնակարգի 5-րդ կետի աղյուսակի 13-րդ տողում «ամսական» բառը փոխարինել «շաբաթական» բառով,
i
3) Կանոնակարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.
«10.1. Շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու շաբաթվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը ներառյալ:»,
i
4) Կանոնակարգի 27-րդ կետի 9-րդ և 14-րդ ենթակետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակի և ընթացիկ ապադեպոնացված արժեթղթերի քանակի հանրագումարի ու առաջին փուլով դեպոնացված արժեթղթերի քանակի և ընթացիկ դեպոնացված արժեթղթերի քանակի հանրագումարի տարբերությունը` հատերով:
14) «Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում առկա դրամական միջոցների և ընթացիկ ապադեպոնացված դրամական միջոցների հանրագումարի ու առաջին փուլով դեպոնացված դրամական միջոցների և ընթացիկ դեպոնացված դրամական միջոցների հանրագումարի տարբերությունը:»,
5) Կանոնակարգի 29-րդ կետում.
i
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Արժեթղթերի փոխանցման հիմքը» սյունակում լրացվում է «առուվաճառք»` առուվաճառքի գործարքների արդյունքում փոխանցման, այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի կողմից պետական պարտատոմսերի ուղղակի վաճառքի (տեղաբաշխման) դեպքում, «ռեպո գործարքի կնքում» կամ «ռեպո գործարքի մարում»` ռեպո և հակադարձ ռեպո գործարքների արդյունքում արժեթղթերի փոխանցման դեպքում, «հետգնում»` թողարկողի կողմից արժեթղթերի հետգնման դեպքում, կամ «այլ»` այլ դեպքերում (օրինակ, նվիրատվության, ժառանգության արդյունքում, պարտավորության դիմաց և այլ հիմքերով արժեթղթերի փոխանցման դեպքում):»,
բ. 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ ենթակետ.
«10.1) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը (հայտնի լինելու դեպքում)» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսերի դեպքում լրացվում է վերջինիս կողմից Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը (հետգնման դեպքում` անվանական եկամտաբերությունը): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում` գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:»,
գ) 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ ենթակետ.
«11.1) «Գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը» սյունակում լրացվում է կնքված գործարքի վերջնահաշվարկի կատարման ամսաթիվը:»,
i
6) Կանոնակարգի 38-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ ենթակետով.
«6.1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,
7) Կանոնակարգի Հավելված 3-ում`
i
ա. «Արժեթղթերի քանակը» սյունակից հետո լրացնել «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը (հայտնի լինելու դեպքում)» վերնագրով նոր սյունակ,
բ. «Ընդհանուր գումարը» սյունակներից հետո լրացնել «Գործարքի կնքման ամսաթիվը (առկայության դեպքում)» և «Գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը» վերնագրերով նոր սյունակներ,
i
8) Կանոնակարգի Հավելված 8-ը «Արժեթղթի թողարկման երկիրը» սյունակից հետո լրացնել «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» վերնագրով նոր սյունակ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: