i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը`
i
1. 1996 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 720 դրամ:
Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողներին փաստացի վճարվող աշխատավարձերը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) ավելացնել 25 տոկոսի չափով:
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 4.26 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 4.68 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 5.60 դրամ:
Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1.0-5.9 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների, ներառյալ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատողների աշխատավարձներին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն հավելվածի:
/1-ին կետն ուժը կորցրել է 04.11.96 թիվ 603 որոշում/
i
2. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բյուջետային ոլորտի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ սահմանված ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության չափն ավելացնել 33.3 տոկոսով:
/2-րդ կետն ուժը կորցրել է 05.04.96 թիվ 211 որոշում/
i
3. Գործադիր իշխանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողների և մասնագետների աշխատանքի վարձատրության չափը բարձրացնել 100 տոկոսով:
/3-րդ կետն ուժը կորցրել է 04.11.96 թիվ 603 որոշում/
4. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 180 դրամի չափով:
i
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 2770 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2880 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 2650 դրամ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2590 դրամ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2880 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3000 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 3540 դրամ, իսկ դոկտորանտներինը` 4290 դրամ:
/5 կետն ուժը կորցրել է 10.01.97 թիվ 6 որոշում/
i
6. Պետական բուհերի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարել ամսական 720 դրամի չափով նպաստ:
/6 կետն ուժը կորցրել է 10.01.97 թիվ 6 որոշում/
i
7. Մինչև 6 տարեկան երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել 1200 դրամ:
i
Մինչև 6 տարեկան երեխաների համար սահմանված նպաստների վճարումը շարունակել ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին, ինչպես նաև միայնակ մայրերին` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից):
/լրաց. 02.03.96 թիվ 103 որոշում/ /ուժը կորցրել է 04.11.96 թիվ 602 որոշում/
8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 1500 դրամ:
/ուժը կորցրել է 04.11.96 թիվ 602 որոշում/
9. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 1500 դրամ:
/ուժը կորցրել է 04.11.96 թիվ 602 որոշում/
10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1500 դրամ:
/ուժը կորցրել է 04.11.96 թիվ 602 որոշում/
11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3840 դրամ:
/ուժը կորցրել է 04.11.96 թիվ 602 որոշում/
12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 180 դրամի չափով:
13. Ձեռնարկությունում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է ձեռնարկությունների սեփական եկամուտների հաշվին:
i
14. 1996 թվականի հունվարի 1-ից կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 296 որոշման 1-ին, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13-րդ կետերը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
i
ՀՀ կառավարության 1995 թվականի
դեկտեմբերի 29-ի N 367 որոշման
/հավելվածն ուժը կորցրել է 04.11.96 թիվ 603 որոշում/
Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն
աշխատավարձի նկատմամբ 1.0-5.9 բազմապատիկ գործակցով
վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին
սահմանվող հավելումները
--------------------------------------------------------------------------
Բազմապատիկ Նոր նվազագույն Հավելման չափը Ընդամենը
գործակիցը աշխատավարձի նկատմամբ (դրամ) աշխատավարձը
հաշվարկված պաշտոնային (դրամ)
դրույքաչափը (դրամ)
--------------------------------------------------------------------------
1 2 3 4
--------------------------------------------------------------------------
1.0 720 2455 3175
1.1 792 2408 3200
1.2 864 2356 3220
1.3 936 2304 3240
1.4 1008 2252 3260
1.5 1080 2200 3280
1.6 1152 2148 3300
1.7 1224 2101 3325
1.8 1296 2054 3350
1.9 1368 2002 3370
2.0 1440 1950 3390
2.1 1512 1898 3410
2.2 1584 1846 3430
2.3 1656 1794 3450
2.4 1728 1747 3475
2.5 1800 1695 3495
2.6 1872 1638 3510
2.7 1944 1591 3535
2.8 2016 1539 3555
2.9 2088 1487 3575
3.0 2160 1440 3600
3.1 2232 1388 3620
3.2 2304 1341 3645
3.3 2376 1284 3660
3.4 2448 1232 3680
3.5 2520 1180 3700
3.6 2592 1133 3725
3.7 2664 1086 3750
3.8 2736 1034 3770
3.9 2808 982 3740
4.0 2880 930 3810
4.1 2952 872 3830
4.2 3024 826 3850
4.3 3096 774 3870
4.4 3168 722 3890
4.5 3240 670 3910
4.6 3312 613 3925
4.7 3384 566 3950
4.8 3456 514 3970
4.9 3528 462 3990
5.0 3600 410 4010
5.1 3672 373 4045
5.2 3744 326 4070
5.3 3816 284 4100
5.4 3888 237 4125
5.5 3960 195 4155
5.6 4032 158 4190
5.7 4104 106 4210
5.8 4176 64 4240
5.9 4248 27 4275
--------------------------------------------------------------------------
*) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ օժանդակ դպրոցներում ու մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձներին ավելացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի հրամանագրի 2-րդ կետով սահմանված հավելումը` 120 դրամի չափով: