Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ Պ ...

 

 

040.0741.061299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 741

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների վարչությունը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) նախարարության կենտրոնական ապարատում ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքների վարչություն.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում և աշխատողների առավելագույն թվաքանակում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) ձեռնարկել միջոցներ վարչության լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու, ինչպես նաև աշխատանքից ազատման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների վարչություն և երկրաբանական վարչություն ստեղծելու մասին» N 36 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը` բնության հատուկ պահպանվող տարածքների վարչության մասով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.1999
N 741
Որոշում