Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 755-Ն ...

 

 

040.0462.060516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2016 թվականի N 462-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի և հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1348-Ն և N 1349-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 755-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 4-րդ կետում «բարդ ընթացակարգերով» բառերը փոխարինել «ընթացակարգով» բառով,

բ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պահեստային պահատվության պայմանագրով պահեստներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու համար.»,

i

գ. 11-րդ կետի 2-րդ ենթակետում, 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 13-րդ կետում, N 2 ձևի և N 3 ձևի վերնագրերում «պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել» «պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները» բառերով, բառերով և դրանց հոլովաձևերով

դ. 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, «,

i

ե. 14-րդ կետում «առձեռն կամ փոստով» բառերը փոխարինել «առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:» բառերով,

i

զ. 19-րդ կետում «էլեկտրոնային կամ թղթային եղանակով» բառերը փոխարինել «առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,

i

է. N 1 ձևից հանել «և կազմակերպական-իրավական ձևը)» բառերը.

i

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

3) N 3 հավելվածի`

ա. աղյուսակի 1-ին սյունակից հանել «կազմակերպական-իրավական ձևը» բառերը,

բ. աղյուսակի 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերում և 3-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 26-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 5-ի

N 462-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 755-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

                ՍԵՐԻԱ Ա                            N 000

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________

_______________________________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը _________________________________________

_______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ______________________________________

_______________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Նախարար _____________________ _______________________________

              (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

Տրված է _____ _____________ 20 թ.

 

Կ.Տ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2016
N 462-Ն
Որոշում