050.0035.060416
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 04 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05016115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 մարտի 2016 թվականի թիվ 35-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից վարվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգում ներառվող տեղեկությունները համապատասխանեցնել օրենսդրական փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 8-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման» կարգը հաստատելու մասին» թիվ 261-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1) Կարգը լրացնել նոր 1.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«1.3 Սույն կարգի իմաստով խնդրահարույց պարտավորություն է համարվում հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդատուի` բանկի նկատմամբ ունեցած այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:»,
i
2) Կարգի 3.1 կետում, Հավելված 1-ի «ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ» աղյուսակի վերնագրում և աղյուսակի 2-րդ սյունակի 1-ին տողում, Հավելված 2-ում «պարտավորություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «խնդրահարույց պարտավորություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով,
3) Կարգի 3.1 կետում «3. Բանկի նկատմամբ ավանդատուի պահանջներ» աղյուսակը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________.
«|Միացման ամսաթիվ|Լրացվում է բանկին` մեկ այլ բանկի |օժանդակ |
| |միանալու դեպքում միացման պայմանագիրը | |
| |օրենքով սահմանված կարգով Կենտրոնական | |
| |բանկի կողմից հաստատվելու և | |
| |գրանցվելու ամսաթիվը | |
|_______________|_____________________________________|___________|
|Միացող բանկի |Լրացվում է միացող բանկի հնգանիշ կոդը |օժանդակ |
|կոդը | | |
|_______________|_____________________________________|___________|
|Մարման ամսաթիվ |Լրացվում է բանկերի միացման |օժանդակ |
| |արդյունքում ձևավորված ժամկետային | |
| |բանկային ավանդի պայմանագրի ժամկետի | |
| |ավարտի ամսաթիվը | |
._________________________________________________________________.
«,
4) Կարգի Հավելված 2-ը լրացնել նոր 5-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«5. Եթե բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի հավելված 2-ի 2-րդ կետի համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: