Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 22 ...

 

 

040.1493.211215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1493-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը հաստատելու մասին» N 2292-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով`

i

«6.1. Հայտը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով` լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:».

i

2) 7-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

i

«7.1. Լիազորված մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին դրա մասին: Որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալու առձեռն:».

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Փորձարկումներն իրականացվում են 2 տարի անընդմեջ` բացառությամբ հիբրիդային սերմերի փորձարկումների, որոնք իրականացվում են սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում: Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի ենթակայությամբ գործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:».

i

5) 14-րդ կետում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

i

6) 15-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

i

7) 16-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

8) կարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է, ինչպես նաև որոշումն ուղարկում է սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով և ժամկետներում:».

9) կարգի 19-րդ կետից հանել «, եթե`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում սորտը գրանցելուց 10 տարի հետո հայտ չի ներկայացվել սորտի նոր պետական փորձարկումներ անցկացնելու համար.

բ)» բառերը.

10) կարգի ձևում`

i

ա. 2-րդ կետը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու կամ հայտը վերադարձնելու մասին որոշումը (այդ թվում` վերադարձվող հայտը), սորտը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը ցանկանում

          ._.       ._.

եմ ստանալ ._.առձեռն ._. փոստով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2015
N 1493-Ն
Որոշում