Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ Հ ...

02.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2014  -ից մինչեւ   02.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 02.01.2021 թվականից` 18.06.2020 թիվ 1031-Ն որոշում)

i

040.1208.071114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1208-Ն

 

i

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` ապրանքի պետական գրանցման վկայականի և նրա հավելվածի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) ապրանքների պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1208-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված և պետական գրանցման ենթակա ապրանքների (այսուհետ` ապրանք) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթուղթը` պետական գրանցման վկայականը տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթուղթը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) կողմից ներկայացված դիմումների (հայտերի) հիման վրա:

3. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի հայտատու համարվում են`

1) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների համար` ապրանք պատրաստողը (արտադրողը).

2) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների համար` ապրանք պատրաստողը (արտադրողը), մատակարարը (ներմուծողը):

4. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի տրամադրումը (ձևակերպումը) հայտատուի դիմելու պահից չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը:

5. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի տրամադրման (ձևակերպման) կարգը ներառում է`

1) հայտի (դիմումի) ընդունումը և գրանցումը.

2) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը, ներառյալ այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հայտատուի կողմից, և վերահսկողության ենթակա ապրանքների միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ լաբորատոր փորձաքննության եզրակացության արդյունքները.

3) վերահսկողության ենթակա ապրանքների մասին տեղեկատվության մուտքագրումը պետական գրանցման վկայականների ռեեստր.

4) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձևակերպումը և տրամադրումը:

6. Փորձաքննության նպատակով Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքի նմուշառումը` հետազոտությունների համար անհրաժեշտ քանակությամբ, իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Եվրասիական տնտեսական միության հավաստագրման և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված լիազոր մարմնի լաբորատորիաները` կազմելով նմուշառման ակտ:

7. Պետական գրանցման վկայականի ձևակերպման համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների նմուշները ներկայացվում են պատրաստողի (արտադրողի) ուղեկցող նամակով:

8. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձևակերպման համար վերահսկողության ենթակա ապրանքների լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Եվրասիական տնտեսական միության հավաստագրման և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված լիազոր մարմնի լաբորատորիաների կողմից` վերահսկողության ենթակա ապրանքների անվտանգությունը Միասնական սանիտարական պահանջներին համապատասխան հաստատելու համար:

9. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի տրամադրման մասին որոշումն ընդունվում է լիազոր մարմնի կողմից` ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և վերահսկողության ենթակա ապրանքների լաբորատոր փորձաքննությունների դրական արդյունքների հիման վրա:

10. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի տրամադրման համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների համար`

ա. դիմում,

բ. պատրաստողի (արտադրողի) կողմից վավերացված փաստաթղթերի (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, կանոնակարգեր, տեխնոլոգիական հրահանգներ, բաղադրագրեր, առանձնահատկություններ, բաղադրության մասին տեղեկություններ) պատճենները, որոնց համաձայն արտադրվում է արտադրանքը,

գ. պատրաստողի (արտադրողի) գրավոր ծանուցումն այն մասին, որ արտադրված արտադրանքը (արտադրանքի նմուշները) համապատասխանում է փաստաթղթերով սահմանված պահանջներին, որոնց համաձայն դրանք արտադրվում են (որպես ծանուցում ընդունվում են որակի սերտիֆիկատի, անվտանգության (որակի) անձնագրի, պատրաստողի (արտադրողի) կողմից վավերացված որակի հավաստագրի պատճենները կամ պատրաստողի նամակը (ներկայացվում է նշված փաստաթղթերից մեկը),

դ. վերահսկողության ենթակա ապրանքների կիրառման (շահագործման, օգտագործման) համար պատրաստողի (արտադրողի) կողմից տրված փաստաթուղթ (հրահանգ, երաշխավորագիր, ձեռնարկ, կանոնակարգ) կամ դրա պատճենը` հայտատուի վավերացմամբ (առկայության դեպքում),

ե. հայտատուի կողմից վավերացված` վերահսկողության ենթակա ապրանքների փաթեթավորման պիտակի պատճենները կամ նախագծերը (մակետները),

զ. սննդամթերքում կենսաբանական ակտիվ հավելումների առանձնահատուկ ակտիվությանը վերաբերող փաստաթղթերի պատճենները` հայտատուի կողմից վավերացված (այն պատրաստուկների համար, որոնք պարունակում են անհայտ բաղադրիչներ, ոչ պաշտոնական բաղադրագրեր),

է. նմուշառման ակտը,

ը. պատրաստողի (արտադրողի) հայտարարագիրը սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված (տրանսգեն) օրգանիզմների, նանոտեխնոլոգիական նյութերի, հորմոնների, պեստիցիդների առկայության մասին,

թ. հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները (հիգիենիկ եզրակացության ակտը), գիտական հաշվետվությունները, փորձագիտական եզրակացությունները,

ժ. քաղվածք իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից կամ անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեեստրից.

2) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների համար`

ա. դիմում,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վավերացված փաստաթղթերի պատճենները` ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, կանոնակարգեր, տեխնոլոգիական հրահանգներ, բաղադրագրեր, առանձնահատկություններ, բաղադրության մասին տեղեկություններ, որոնց համաձայն արտադրվում է արտադրանքը,

գ. պատրաստողի (արտադրողի) հայտարարագիրը սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված (տրանսգեն) օրգանիզմների, նանոտեխնոլոգիական նյութերի, հորմոնների, պեստիցիդների առկայության մասին,

դ. վերահսկողության ենթակա ապրանքների կիրառման (շահագործման, օգտագործման) համար պատրաստողի (արտադրողի) կողմից տրված փաստաթուղթ (հրահանգ, երաշխավորագիր, ձեռնարկ, կանոնակարգ) կամ դրա պատճենը` հայտատուի վավերացմամբ (առկայության դեպքում),

ե. պատրաստողի (արտադրողի) գրավոր ծանուցումն այն մասին, որ արտադրված արտադրանքը (արտադրանքի նմուշները) համապատասխանում է փաստաթղթերով սահմանված պահանջներին, որոնց համաձայն դրանք արտադրվում են (որպես ծանուցում ընդունվում են որակի սերտիֆիկատի, անվտանգության (որակի) անձնագրի, հետազոտման սերտիֆիկատի, որակի հավաստագրի, ազատ առևտրի սերտիֆիկատի կամ պատրաստողի նամակի պատճենները` վավերացված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն (ներկայացվում է նշված փաստաթղթերից մեկը),

զ. հայտատուի կողմից վավերացված արտադրանքի պիտակի (փաթեթավորման) պատճենները,

է. սննդամթերքում կենսաբանական ակտիվ հավելումների առանձնահատուկ ակտիվությանը վերաբերող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը` վավերացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (այն պատրաստուկների համար, որոնք պարունակում են անհայտ բաղադրիչներ, ոչ պաշտոնական բաղադրագրեր),

ը. պատրաստուկի (պեստիցիդներ, ագրոքիմիկատներ, բույսերի պաշտպանության միջոցներ և աճի խթանիչներ) թունաբանական բնութագրմանը վերաբերող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը` վավերացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

թ. սննդամթերքում կենսաբանական ակտիվ հավելումներ, սննդային հավելումներ, ախտահանիչ միջոցներ (միջատասպան և կրծողասպան միջոցներ), կոսմետիկ արտադրանք արտադրող երկրի լիազոր մարմնի (մարմինների) կողմից տրված փաստաթղթի պատճենը` վավերացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, որը հավաստում է տվյալ ապրանքի անվտանգությունը և թույլատրում է արտադրող երկրում դրա ազատ շրջանառությունը կամ արտադրողի կողմից տեղեկատվությունն այդպիսի փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտության բացակայության մասին,

ժ. հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները (հիգիենիկ եզրակացության ակտը), գիտական հաշվետվությունները, փորձագիտական եզրակացությունները,

ժա. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք վերահսկողության ենթակա ապրանքների նմուշների ներմուծումը հավաստող փաստաթղթերի պատճենները` վավերացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

11. Պատրաստողի (արտադրողի)` օտար լեզուներով փաստաթղթերի թարգմանությունները վավերացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս արտադրված` վերահսկողության ենթակա ապրանքների անվտանգությունը հավաստող փաստաթուղթը տալու համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:

13. Փոստային առաքումներով ստացված ապրանքների նմուշների ապրանքն ուղեկցող փաստաթղթերի պատճեններն ընդունվում են առանց «Ներմուծումը թույլատրվում է» նշման:

14. Սույն կարգի 10-րդ կետի ենթակետերով չսահմանված փաստաթղթերի պահանջը չի թույլատրվում:

15. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի տրամադրումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`

1) եթե առկա է վերահսկողության ենթակա ապրանքների անհամապատասխանություն միասնական սանիտարական պահանջներին.

2) եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները հավաստի չեն, ինչպես նաև չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) եթե բացակայում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձևակերպման և այն տալու հիմքերը.

4) եթե վերահսկողության ենթակա ապրանքների, դրանց պատրաստման և շրջանառության նկատմամբ գիտական ժամանակակից մակարդակում հնարավոր չէ կիրառել անվտանգության պահանջները, ինչպես նաև եթե բացակայում են այդպիսի արտադրանքում (ապրանքում) և մարդու կենսագործունեության միջավայրում վնասակար գործոնների որոշման և չափման մեթոդները.

5) եթե առկա է արտադրանքի (ապրանքների) պատրաստման, շրջանառության և սպառման (օգտագործման) ընթացքում մարդու առողջության և նրա կենսագործունեության միջավայրի վրա վերահսկողության ենթակա ապրանքի վնասակար ազդեցության մասին տեղեկատվություն:

16. Մերժելու մասին որոշումը` մերժելու պատճառների հիմնավորմամբ, թղթային կամ էլեկտրոնային տարբերակով լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հայտատուին, Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների իրավասու մարմինների ղեկավարներին կամ ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև ներառվում է տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական ոլորտներում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական համակարգում ու Եվրասիական տնտեսական միության արտաքին և ներքին (փոխադարձ) առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգում:

17. Ապրանքի պետական գրանցման վկայականը վավերական է տալու պահից մինչև արտադրանքի` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մատակարարման և (կամ) մաքսային տարածքում արտադրման դադարեցումը:

18. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում և ընդունում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները, որոնց հիման վրա տրվել են սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող (փաստաթղթերը) վկայականները:

19. Միասնական սանիտարական պահանջներով նախատեսված` վերահսկողության ենթակա ապրանքների անվտանգության ցուցանիշների տարբերության դեպքում անհամապատասխանության մասին տեղեկատվությունը նշվում է սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի (վկայականի) միասնական ձևի «Համապատասխանում է» սյունակում` թվարկելով ցուցանիշներն ու նորմատիվները, երկրի անվանումը, որի տարածքում այդպիսի ապրանքների շրջանառությունը չի թույլատրվում:

20. Սննդամթերքի համար սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձևակերպման ժամանակ «Ապրանքի անվանումը» սյունակում նշվում են սննդամթերքի բաղադրության մեջ մտնող սննդային հավելումները, ինչպես նաև գենաինժեներային ձևափոխված (տրանսգեն) օրգանիզմների և նանոտեխնոլոգիական նյութերի առկայության մասին տեղեկատվություն:

21. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթուղթը ենթակա է փոխարինման` առանց լրացուցիչ կամ կրկնակի հետազոտությունների (փորձարկումների)` հետևյալ դեպքերում`

1) վերահսկողության ենթակա ապրանքների շրջանառության ժամանակ սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթում լիազոր մարմնի մեղքով կատարված սխալներ, տառասխալներ հայտնաբերելիս.

2) եթե կատարվել են արտադրանքն արտադրողի կամ հայտատուի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի, անվանման փոփոխություններ.

3) նոր իրավական ակտի ընդունումը, որը ներառում է վերահսկողության ենթակա ապրանքի նկատմամբ պահանջներ, որոնց ընդունումը չի հանգեցնում ապրանքի հիգիենիկ անվտանգության և բաղադրության ցուցանիշների փոփոխության:

22. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի փոխարինման համար պահանջվող ժամանակահատվածում տվյալ ապրանքի շրջանառությունը չի դադարեցվում:

23. Ապրանքի արտադրության տեխնիկական և (կամ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված` վերահսկողության ենթակա ապրանքների անվտանգության ցուցանիշների փոփոխությանը և (կամ) սպառողների առանձին խմբերի կողմից որոշակի ապրանքների օգտագործման մասին ցուցումների կամ հակացուցումների փոփոխություններին չվերաբերող դեպքերում արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ անվտանգությունը հավաստող փաստաթղթի փոխարինում չի պահանջվում:

24. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթուղթը տալու ժամանակ այն համարակալվում է:

25. Համարը կազմված է ձախից աջ հերթականությամբ 9 խումբ թվերից, որտեղ`

1) 1-ին խումբը երկրի երկնիշ կոդն է (AM-Հայաստան).

2) 2-րդ խումբը երկրի տարածաշրջանի կամ գերատեսչության երկնիշ կոդն է` 01-99, տարածաշրջանի կոդն ինքնուրույն ձևավորում է ազգային կենտրոնական ռեեստրը և տեղեկացնում միասնական ռեեստրին.

3) 3-րդ խումբը կազմակերպության երկնիշ` թվատառային կոդն է, տարածաշրջանի համար յուրահատուկ (01-99 թվերով և ռուսերեն ԱԱ-ՅԱՅԱ մեծատառերով, հնարավոր է նաև տառաթվային համադրությամբ, տարածաշրջանի կոդն ինքնուրույն ձևավորում է ազգային կենտրոնական ռեեստրը և տեղեկացնում միասնական ռեեստրին).

4) 4-րդ խումբը տվյալ կազմակերպության համար յուրահատուկ աշխատանքային տեղի երկնիշ կոդն է, որը ձևավորվում է կազմակերպության շրջանակներում, և ռեեստրներին տեղեկացում չի պահանջվում.

5) 5-րդ խումբն ապրանքների միասնական դասակարգիչով սահմանված եռանիշ կոդն է.

6) 6-րդ խումբը` E.

7) 7-րդ խումբն ընթացիկ տարում տվյալ կազմակերպությունում ձևակերպված պետական գրանցման վկայականի վեցանիշ թվային համարն է, որը տարվա սկզբից համարակալվում է «1»-ով.

8) 8-րդ խումբն ամսվա երկնիշ թվային կոդն է (ամսվա հերթական համարը` 01-12).

9) 9-րդ խումբը տարվա երկնիշ կոդն է (տարեթվի վերջին երկու թիվը` 00-99):

26. Արտադրանքի միասնական դասակարգիչներն են`

1) 001` կոսմետիկ արտադրանք.

2) 002` ախտահանող, միջատասպան (դեզինսեկցիոն) և առնետասպան (դեռատիզացիոն) միջոցներ` կենցաղում, բուժկանխարգելիչ հաստատություններում և այլ օբյեկտներում օգտագործման համար, բացի անասնաբուժության մեջ օգտագործվողներից.

3) 003` կենսաբանական ակտիվ հավելումներ.

4) 004` դիետիկ սննդամթերք.

5) 005` մանկական սննդամթերք.

6) 006` հանքային ջուր, շշալցված խմելու ջուր.

7) 007` մասնագիտացված մթերքներ.

8) 008` պոտենցիալ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր և դրանց հիմքով պատրաստված պատրաստուկներ, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկանց համար (բացի դեղամիջոցներից), բնական կամ արհեստական ծագում ունեցող յուրահատուկ նյութեր (միացություններ), որոնք ունակ են արտադրության պայմաններում օգտագործման, տեղափոխման, վերամշակման, ինչպես նաև կենցաղային պայմաններում անբարենպաստ ազդեցություն ունենալ մարդու և շրջակա միջավայրի վրա.

9) 009` սննդային հավելումներ.

10) 010` սննդային արդյունաբերության համար տեխնոլոգիական աջակցող նյութեր.

11) 011` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված սննդամթերք.

12) 012` երեխաների և մեծահասակների համար անձնական հիգիենայի պարագաներ.

13) 013` նյութեր, սարքեր, սարքավորումներ և ջրամշակման այլ տեխնիկական միջոցներ` խմելու ջրի ջրամատակարարման համակարգում օգտագործման համար.

14) 014` բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ.

15) 015` կենցաղային քիմիայի ապրանքներ.

16) 016` հագուստ.

17) 017` էներգետիկ ըմպելիքներ.

18) 018` ալկոհոլային արտադրանք` ներառյալ թույլ ալկոհոլային արտադրանքը և գարեջուրը.

19) 019` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվելու համար նախատեսված միջոցներ:

27. Ապրանքի պետական գրանցման վկայականի ձևաթղթում, ծավալով պայմանավորված, տեղեկատվության տեղադրման անհնարինության դեպքում այդ տեղեկատվությունը ներառվում է պետական գրանցման վկայականի հավելվածում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ն որոշման N 2 հավելվածի:

28. Թույլատրվում է մեկ վկայականում միևնույն արտադրողի կողմից արտադրվող մի քանի ապրանքների անվանումների նշումը, որոնք պատրաստվել (արտադրվել) են միևնույն տեխնիկական պահանջներով, ունեն միևնույն բաղադրությունը, հիգիենիկ բնութագրումը, կիրառման (օգտագործման) ոլորտը` հիգիենիկ նշանակություն չունեցող ոչ էական տարբերություններով (օրինակ, ապրանքի տարբեր ձև կամ ծավալ, տոկոսային կազմ, տարբեր գույն կամ համ (բույր), որը պայմանավորված է ներկանյութերի, բուրավետիչների օգտագործմամբ):

29. Ապրանքի պետական գրանցման վկայականի հավելվածում փոփոխություններն ու լրացումները, որոնք չեն վերաբերում վերահսկողության ենթակա ապրանքի անվտանգության ցուցանիշներին, սպառողների առանձին խմբերի կողմից սննդամթերքի որոշակի տեսակների հիգիենիկ նշանակություն չունեցող օգտագործման մասին ցուցումներին կամ հակացուցումներին (օրինակ, ապրանքի հավելյալ ձևը և ծավալը, սպառողական փաթեթի ձևը, ապրանքանշանը), կատարվում են առանց լրացուցիչ հետազոտման (փորձարկման) արձանագրությունների, հիգիենիկ փորձաքննության ակտերի, արտադրանքի փորձագիտական կարծիքների:

30. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով` ապրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձևակերպման և այն տալու հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

31. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով` ձևաթղթերի վրա տպագրված` ապրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և դրանց հավելվածները հաշվառված են և կեղծումից պաշտպանված: Ձևաթղթերի պաշտպանվածության մակարդակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1208-Ն որոշման

 

ԼՈԳՈՏԻՊ ԵՎՐԱԶԵՍԻ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

____________________________________________________________________

                            (լիազոր մարմինը)

____________________________________________________________________

                        (լիազոր մարմնի ղեկավարը)

____________________________________________________________________

                   (վարչատարածքային միավորի անվանումը)

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ԱՊՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

N _________________________ _________ ____

 

Ապրանք

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

(ապրանքի անվանումը, նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերը, որոնց

համապատասխան պատրաստված է ապրանքը, ապրանքն արտադրողի, ստացողի

անվանումները և գտնվելու վայրերը)

 

Համապատասխանում է ___________________________________________________

 

Անցել է պետական գրանցում, ներառված է պետական գրանցման ռեեստրում և

թույլատրված է արտադրության, օգտագործման և իրացման համար

 

Սույն վկայականը տրվում է (թվարկել ուսումնասիրված փորձաքննության

արձանագրությունները, հետազոտություններ իրականացնող կազմակերպության

(փորձարկող լաբորատորիա, կենտրոն) անվանումը, այլ ուսումնասիրված

փաստաթղթեր):

 

Պետական գրանցում անցած վկայականը վավերական է ապրանքի արտադրության կամ

Եվրասիական տնտեսական միության տարածքում` վերահսկողության ենթակա

ապրանքների ներմուծման ամբողջ ընթացքում:

 

Ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը, լիազոր անձի պաշտոնը,

ում կողմից տրվել է փաստաթուղթը, փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմնի

կնիքը

 

______________________ ___________________________________________

       (ստորագրությունը)          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

ԼՈԳՈՏԻՊ ԵՎՐԱԶԵՍ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

_____________________________________________________________________

                            (լիազոր մարմինը)

_____________________________________________________________________

                        (լիազոր մարմնի ղեկավարը)

_____________________________________________________________________

                   (վարչատարածքային միավորի անվանումը)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

____ ___________ ____ N ______

 

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

(տեղեկատվություն, որը ներառված չէ պետական գրանցման վկայականում)

 

Ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը, լիազոր անձի պաշտոնը,

ում կողմից տրվել է փաստաթուղթը, փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմնի

կնիքը

 

______________________ ___________________________________________

       (ստորագրությունը)          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1208-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ապրանքների պետական գրանցման վկայականների ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ռեեստրը վարվում է սպառողներին, արտադրողներին և մատակարարներին տեղեկացնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ներքին (փոխադարձ) և արտաքին առևտրաշրջանառության արդյունավետ կարգավորման, մաքսային, հարկային, տրանսպորտային և այլ տեսակի պետական վերահսկողության իրականացման նպատակով:

3. Ռեեստրը վարվում է տվյալների էլեկտրոնային բազայի միջոցով, որը պահպանվում է վնասումից և չարտոնված մուտքից, պարբերաբար հրապարակվում է էլեկտրոնային կրիչների վրա:

4. Ռեեստրը վարվում է մասնագիտացված ծրագրային ապահովման միջոցով, որն ապահովում է տեղեկատվության փոխանակումն ու պահպանումը:

5. Տրված ապրանքների պետական գրանցման վկայականների մասին տեղեկատվությունը ռեեստրում մուտքագրում, պետական գրանցման վկայականները տալու մասին հաշվետվությունները կազմում, տեղեկատվությունը պատրաստում և միասնական ռեեստր է փոխանցում լիազոր մարմինը:

6. Տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով փոխանցվում է ռեեստր` պետական գրանցման վկայականը տալու մասին ազգային ռեեստրում տեղեկատվության ստացումից հետո:

7. Ռեեստրը վարում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը` ապրանքների պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի և կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկատվության հիման վրա` ինտեգրացիոն արգելափակոցի և հանգույցի միջոցով:

8. Ռեեստրի տեղեկատվությունը հանրամատչելի է և տեղադրվում է օրական թարմացվող Եվրասիական տնտեսական միության ինտերնետային կայքի մասնագիտացված փնտրողական սերվերում:

9. Լիազոր մարմինը, Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովը ռեեստրում պարունակվող տեղեկատվությունը տրամադրում են շահագրգիռ անձանց:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2014
N 1208-Ն
Որոշում