118.0515.010914
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 09 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 օգոստոսի 2014 թվականի թիվ 515-Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 508-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թ. նոյեմբերի 15-ի «Ծառայողական բնութագրով վերապատրաստման (ուսուցման) արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների հավաքած միավորների հաշվարկման կարգը հաստատելու մասին» 508-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) համակարգում`» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմինների» բառերով.
i
2) Հավելվածի 4-րդ կետի «ՀՀ ԿԱ ՊԵԿ» բառերը փոխարինել «վերադաս հարկային և մաքսային մարմինների» բառերով.
i
3) Հավելվածի 8-րդ կետի «ՊԵԿ» բառը փոխարինել «վերադաս հարկային և մաքսային մարմինների» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: