040.0604.200614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2014 թվականի N 604-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ի
N 254-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի «Հողամաս ամրացնելու մասին» N 254-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագրում «Հողամաս» բառը փոխարինել «Գույք» բառով.
i
2) որոշման 1-ին կետում`
i
ա. կետը «ուսումնական մասնաշենքի» բառերից հետո լրացնել «աջակողմյան թևից 22,31 քառ. մետր մակերեսով, 632,26 հազ. դրամ սկզբնական ու 148,72 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` երկհարկանի, և 74,89 քառ. մետր մակերեսով, 2122,36 հազ. դրամ սկզբնական ու 499,22 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` միհարկանի շինություններն ու դրանց զբաղեցրած և» բառերով,
բ. «250» թիվը փոխարինել «205» թվով,
գ. «(այսուհետ` հողամաս)» բառերը փոխարինել «(այսուհետ` գույք)» բառերով,
դ. կետը «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով նշված շինությունները քանդելու և» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը:
i
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2003 թվականի նոյեմբերի 7-ի N 2159-Ա որոշումն ու դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը և պահպանելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բակային տարածքի օգտագործման համար անհրաժեշտ պայմաններն ու «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կառուցվող մասնաշենքի և գոյություն ունեցող ուսումնական մասնաշենքի արտաքին կրող պատերի ներդաշնակությունը, սահմանված կարգով ապահովել 205 քառ. մետր մակերեսով հողամասի սահմանների ճշտման աշխատանքները և կազմել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ու «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող հողամասի նոր հատակագիծ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 3-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են նշված կազմակերպությունների միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ