504.0064.260414
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 04 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50414199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2014 թվականի N 64-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշման 1-ին կետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության /նշանակման/ մրցույթի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2007 թվականի հունվարի 22-ի թիվ 6-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 197-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը «65 տարին» բառերից հետո լրացնել «իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.» բառերով.
i
2) որոշմամբ հաստատված N 2 ձևի 5.1-ին կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե1» ենթակետով.
«ե1. տնօրենի կենսաթոշակային տարիքը լրանալը,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: