Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

100.0060.161213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 00013497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հոկտեմբերի 2013 թվականի N 60-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոններում և նորմերում (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նորմերի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն Կանոններում ներառված քիմիական նյութերի լաբորատոր հետազոտությունների նպատակով աշխատանքային գոտու օդի նմուշառման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:».

i

2) Նորմերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակների 3-րդ սյունակում «մգ/դմ3 «բառերը փոխարինել «մգ/մ3» բառերով.

3) Նորմերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակների 5-րդ սյունակում «կարգը» բառը փոխարինել «դասը» բառով.

4) Նորմերի 5-րդ աղյուսակը լրացնել նոր 2207 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._______________________________________________________________________.

|2207 |Դիմեթիլվինիլէթինիլկարբինոլ           |3        |գ        |3      |

._______________________________________________________________________.

«.

i

5) Նորմերը լրացնել Հավելված 1-ով` «Աշխատատեղերում աշխատանքային գոտու օդի նմուշառումը» համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 60-Ն հրամանի

 

Հավելված 1

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի, կենսաբանական բնույթի վնասակար նյութերի, ֆիբրոգեն ազդեցության գերակայումով աէրոզոլների քանակությունների նկատմամբ սանիտարահիգիենիկ ուսումնասիրության իրականացումը, նմուշառման տեղի (կետի) ընտրությունը և հետազոտությունների արդյունքների գնահատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

2. Վնասակար նյութերի քանակությունների հսկողությունը կատարվում է հետազոտության արդյունքների և հետազոտվող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների համադրման միջոցով:

3. Սույն Հավելվածում օգտագործվող հիմնական տերմիններն ու սահմանումներն են`

1) Միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտություն (այսուհետ` ՍԹԽմհ) - միջինացված սահմանային խտություն մեկ աշխատանքային հերթափոխի համար (միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտություն ունեցող նյութերի համար նույն ՍԹԽ-ն է):

2) Առավելագույն սահմանային թույլատրելի խտություն (այսուհետ` ՍԹԽառ) - տեխնոլոգիական գործընթացում առաջացած առավելագույն խտություն` միջինացված նմուշառման ժամանակ 15 րոպեին հավասար տևողության համար (առավելագույն սահմանային թույլատրելի խտություն ունեցող նյութերի համար նույն ՍԹԽ-ն է):

3) Սուր թունավորում առաջացնող նյութերի (գրգռիչ և ազդեցության սուր ուղղվածության մեխանիզմով) առավելագույն սահմանային թույլատրելի խտություն (այսուհետ` ՍԹԽառ.վտ) - առավելագույն խտություն` չափված հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, որը թույլ է տալիս տվյալ նյութի որոշման մեթոդը (սուր թունավորում առաջացնող նյութերի համար նույն ՍԹԽ-ն է).

ա. սուր թունավորում առաջացնող նյութեր` գրգռիչ և ազդեցության սուր ուղղվածության մեխանիզմով նյութեր, որոնց կարճատև ազդեցությունն ունի հեմոլիտիկ, հակաֆերմենտային (հակախոլինէսթերազային), շնչական ֆունկցիան կարգավորող և թոքերի այտուց առաջացնող կարևոր ֆերմենտների ինհիբիտորներ, շնչառության կանգ առաջացնող հյուսվածքային շնչառության ինհիբիտորներ), շնչառական և անոթաշարժ կենտրոնները ընկճող և այլն հատկություններ:

4. Եթե սանիտարական կանոններով և նորմերով տվյալ քիմիական նյութի համար նախատեսվում է երկու սահմանային թույլատրելի խտություն (ՍԹԽմհ և ՍԹԽառ), ապա երկու ՍԹԽ-ն էլ վերահսկվում են:

5. Եթե սանիտարական կանոններով և նորմերով տվյալ քիմիական նյութի համար նախատեսվում է մեկ սահմանային թույլատրելի խտություն, ապա հերթափոխի ցանկացած 15-րոպեանոց ժամանակահատվածում այդ նյութի խտությունը չպետք է գերազանցի ՍԹԽ մեծությունը:

6. Սուր թունավորման զարգացման վտանգ ներկայացնող նյութերի համար ժամանակի ավելի կարճ տևողությամբ (15 րոպեից պակաս) սահմանված մեթոդով չափված խտությունը համեմատվում է ՍԹԽառ-ի հետ:

7. Ֆիբրոգեն ազդեցության գերակայումով աէրոզոլները (այսուհետ` ԱՖԱԳ) վերահսկվում են ըստ միջին հերթափոխային խտությունների` ՍԹԽմհ:

8. Ոչ գրգռիչ, ոչ սուր ուղղվածության ազդեցության մեխանիզմով քիմիական նյութերը վերահսկվում են ըստ ՍԹԽառ-ի. այդ նյութերի համար որոշվում են միջին հերթափոխային և առավելագույն խտությունները և համադրվում ՍԹԽառ-ի հետ:

9. Միջին հերթափոխային սահմանային թույլատրելի խտությունները անհրաժեշտ են աշխատողների առողջական վիճակի փոփոխությունների և նրանց մասնագիտական գործունեության հետ կապի բացահայտման նպատակով: Այդ դեպքում հաշվի է առնվում խտությունների տատանման վերին սահմանը` առավելագույն խտությունը:

10. Գրգռիչ և սուր ուղղվածության ազդեցության մեխանիզմով նյութերի դեպքում, աշխատողների առողջական վիճակի փոփոխությունների և նրանց մասնագիտական գործունեության հետ կապի գնահատման ժամանակ, հաշվի են առնվում առավելագույն խտությունները:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Աշխատանքային գոտու օդի ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվում`

1) տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունները` անընդհատ, պարբերաբար, ջերմաստիճանային ռեժիմը, արտանետվող վնասակար նյութերի քանակությունները և այլն.

2) հսկվող նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները (ագրեգատային վիճակը, խտությունը, գոլորշու ճնշումը, ցնդելիությունը և այլն) դրանց փոխարկման հնարավորությունը օքսիդացման, քայքայման, հիդրոլիզի և այլ պրոցեսների արդյունքում.

3) նյութի վնասակարության կարգը.

4) աշխատատեղերի քանակը և տեսակը (մշտական և ժամանակավոր).

5) աշխատանքային հերթափոխի ընթացքում արտադրական տեղամասում աշխատողների գտնվելու իրական ժամանակը:

12. Բացահայտվում են աշխատանքային գոտի վնասակար նյութերի (գոլորշիներ, գազեր, աէրոզոլներ) արտանետումներով ուղեկցվող տեխնոլոգիական գործընթացները:

13. Որոշվում են յուրաքանչյուր աշխատատեղում աշխատանքային գոտու օդ արտանետվող նյութերի տեսակները:

14. Մի քանի քիմիական նյութերի կամ հայտնի և համեմատաբար կայուն կազմով բարդ խառնուրդների արտանետման դեպքում աշխատանքային գոտու օդի նկատմամբ հսկողությունը անց է կացվում ըստ այն նյութի, որի խտությունը համապատասխանում է վտանգավորության առավել բարձր դասին:

15. Արտադրական տեղամասերում, որոնք բնութագրվում են մշտական տեխնոլոգիական գործընթացներով, նմանատիպ սարքավորումներով կամ նմանատիպ գործողությամբ աշխատատեղերով, աշխատանքային գոտու հսկողությունն իրականացվում է ընտրողական` կապված աշխատատեղերի քանակից և տեղակայումից, բայց ոչ պակաս, քան աշխատատեղերի 30 %-ում:

16. Արտադրության տեխնոլոգիական գործընթացի վերանորոգման` վերակառուցման դեպքում (եթե սարքավորումների մի մասը շարունակում է շահագործվել) աշխատանքային գոտու օդի հսկողությունը կատարվում է աշխատողների գտնվելու հիմնական տեղերում:

 

3. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Նմուշառումը կատարվում է աշխատողի շնչառական գոտում` օդընդունիչ հարմարանքը հնարավորին չափ մոտեցնելով աշխատողին:

18. Օդի մեկ նմուշի վերցման տևողությունը սահմանվում է անալիզի մեթոդով:

19. ՍԹԽառ-ի համապատասխանության հսկողության ժամանակ նմուշառումը կատարվում է այն աշխատատեղերում, որտեղ հնարավոր է դեպի աշխատանքային գոտի վնասակար նյութերի առավել արտանետումները (սարքավորումների մոտ` քիմիական և ջերմային գործընթացների ժամանակ` էլեկտրաքիմիական «պիրոլիտիկ և այլն, հեղուկների և գազերի շարժման ժամանակ` արտանետումների ամենահավանական աղբյուրների տեղերում, քիմիական նյութերի բեռնման, բեռնաթափման, փոխադրման, պահեստավորման, սորուն նյութերի աղացման, չորացման տեղամասերում, անբավարար օդափոխվող տեղամասերում):

20. Նմուշառման ընթացքում տեխնոլոգիական գործընթացների խախտումների, օդափոխիչ համակարգերի առկայության կամ բացակայության, դրանց գործարկման մասին նշվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հաստատված արձանագրության մեջ:

21. Սանիտարաքիմիական հետազոտությունների ժամանակ օգտագործվող սարքերը և սարքավորումները ենթակա են ստուգաչափման` չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից:

 

4. ՍԹԽառ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

22. Առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կարճ ժամանակահատվածում` խտությունների նշանակալից բարձրացում չթույլատրելու նպատակով:

23. Եթե անալիզի մեթոդը թույլ է տալիս, ապա 15 րոպեի ընթացքում վերցվում է մի քանի (2-3 և ավելի) նմուշներ, ստացված արդյունքներից հաշվարկվում է միջին թվաբանական (առանձին նմուշների հավասար տևողությամբ վերցման դեպքում) կամ միջին-կշռային (եթե նմուշների վերցման տևողությունը տարբեր է) մեծությունը, ինչը համեմատվում է ՍԹԽառ-ի հետ:

24. Եթե անալիզի մեթոդը նախատեսվում է 1 նմուշի վերցման համար 15 րոպեն գերազանցող տևողություն` ապա ՍԹԽառ-ի հետ համեմատվում է յուրաքանչյուր չափման արդյունքը:

 

5. ՍԹԽմհ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. ՍԹԽմհ-ի հսկողությունը կատարվում է որոշակի մասնագիտական խմբերի կամ կոնկրետ աշխատողի նկատմամբ: Մասնագիտական խմբի բնութագրման համար միջին հերթափոխային խտությունը որոշվում է տվյալ մասնագիտությամբ աշխատողների մոտ` ոչ պակաս, քան 10 %-ի:

26. Միջին հերթափոխային խտությունները չափվում են ինչպես հիմնական մասնագիտությամբ, այնպես և օժանդակ անձնակազմի համար, որոնք աշխատանքի բնույթից կախված` կարող են ենթարկվել վնասակար նյութերի ազդեցությանը:

27. Միջին հերթափոխային խտությունների չափումը անհատական հսկողության սարքերով կատարվում է ամբողջ հերթափոխի ընթացքում անընդհատ կամ շարունակական նմուշառմամբ. հերթափոխի տևողության 75 %-ից ոչ պակաս ժամանակում (ոչ կանոնակարգված ընդմիջումների և այլնի պատճառով): Հերթափոխում վերցվող նմուշների քանակը որոշվում է կախված օդում նյութի խտությունից և հսկողության մեթոդից: Աշխատանքային գոտու օդի հավաստի բնութագրման համար անհրաժեշտ է ստանալ ոչ պակաս, քան 3 հերթափոխի տվյալներ:

28. Միջին հերթափոխային խտությունները կարելի է որոշել առանձին չափումների հիման վրա` հաշվի առնելով բոլոր տեխնոլոգիական գործողությունները (հիմնական և օժանդակ) և ընդմիջումները: Այդ դեպքում նմուշների քանակը կախված է տեխնոլոգիական գործողությունների թվից, դրանց տևողությունից, բայց որպես կանոն պետք է լինի 5-ից ոչ պակաս:

 

6. ՍԹԽմհ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՄԵԹՈԴԸ

 

29. Տեխնոլոգիական գործընթացի բոլոր գործողությունները, տևողությունը (ներառյալ ոչ կանոնակարգված ընդմիջումները), յուրաքանչյուր նմուշառման տևողությունը և համապատասխան խտությունը գրանցվում են 1-ին աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում:

30. Եթե աշխատողը հերթափոխի ընթացքում մասնաշենքից դուրս է եկել կամ գտնվել է այլ տեղամասում, որտեղ բացակայում է հսկվող նյութը, ապա 2-րդ սյունակում նշվում է նրա զբաղվածության առարկան, իսկ 5-րդ սյունակում` 0, մնացած դեպքերում 5-րդ սյունակում գրանցվում են նյութի խտությունների և նմուշառման տևողությունների արտադրյալի արդյունքները:

31. 6-րդ սյունակում գրանցվում են միջին խտության հաշվարկի արդյունքները յուրաքանչյուր գործողության համար (K01)

 

K1t1 + K2 t2 + ... + Kոtո

                  K01 = -------------------------,    (1)

                           t1 + t2 + ... + tո

 

որտեղ`

K1, K2, ..., Kո - նյութի խտություններն են,

t1, t2, ...tո - նմուշառման տևողությունները:

32. Յուրաքանչյուր գործողության համար միջին խտությունների արդյունքների և գործողության տևողության (Tօ) հիման վրա հաշվարկվում է միջին հերթափոխային խտությունը (K մ.հ.) որպես հերթափոխի ընթացքում միջին-կշռային մեծություն.

 

K1t1 + K2 t2 + ... + Kոtո

Kմ.հ = -------------------------,  (2)

t1 + t2 + ... + tո

 

որտեղ`

K1, K2, ..., Kո - միջին խտությունը յուրաքանչյուր գործողության համար,

T1, T2, ....Tո - յուրաքանչյուր գործողության տևողությունը:

33. Հերթափոխի ընթացքում աշխատանքային գոտու օդի կեղտոտման գործընթացը բնորոշող վիճակագրական ցուցանիշները գրանցվում են 7-րդ սյունակում:

34. Նվազագույն խտություն (Kնվազ.) - ամբողջ աշխատանքային հերթափոխում որոշված նվազագույն խտությունն է:

35. Առավելագույն խտություն (K առ.) - ամբողջ աշխատանքային հերթափոխում որոշված առավելագույն խտություն:

36. Միջին հերթափոխային խտություն (Kմ.հ.) - ամբողջ աշխատանքային հերթափոխի միջին կշռային խտություն` հաշվարկված սույն Հավելվածի 34-րդ կետին համապատասխան:

 

Աղյուսակ 1

 

Միջին հերթափոխային խտության որոշումը հաշվարկային մեթոդով

 

Կազմակերպության անվանումը` _____________________________________

Տեղամասի անվանումը`_____________________________________________

Աշխատատեղի անվանումը`___________________________________________

Նյութի անվանումը`_______________________________________________

 

._____________________________________________________________________.

|Արտադրական|Գործո-  |Նմուշառ-|Նմուշում|Խտու-  |Միջին     |Աշխատանքային|

|գործընթացի|ղության |ման     |նյութի  |թյուն- |խտությունը|գոտու օդում |

|անվանումը |տևողու- |տևողու- |խտու-   |ների   |գործո-    |վնասակար    |

|և  գործո- |թյունը, |թյունը, |թյունը, |և      |ղության   |նյութի      |

|ղության   |T1, րոպե|t1, րոպե|K1,     |ժամա-  |ընթացքում,|պարունակու- |

|կրճատ     |        |        |մգ/մ3   |նակի   |K01, մգ/մ3|թյունը      |

|նկարագիրը |        |        |        |արտա-  |          |բնորոշող    |

|          |        |        |        |դրյալը,|          |վիճակագրական|

|          |        |        |        |K1.t1  |          |ցուցանիշները|

|          |        |        |        |       |          |հերթափոխի   |

|          |        |        |        |       |          |ընթացքում   |

|__________|________|________|________|_______|__________|____________|

|1         |2       |3       |4       |5      |6         |7           |

|__________|________|________|________|_______|__________|____________|

|          |        |        |        |       |          |Հերթափոխում |

|          |        |________|________|_______|          |նվազագույն  |

|          |        |        |        |       |          |խտությունը  |

|          |        |________|________|_______|          |(Kնվազ.),   |

|          |        |        |        |       |          |մգ/մ3       |

|__________|________|________|________|_______|__________|____________|

|          |        |        |        |       |          |Հերթափոխում |

|          |        |________|________|_______|          |առավելագույն|

|          |        |        |        |       |          |խտությունը  |

|          |        |________|________|_______|          |(Kառ), մգ/մ3|

|          |        |        |        |       |          |            |

|__________|________|________|________|_______|__________|____________|

|          |        |        |        |       |          |Միջին       |

|          |        |        |        |       |          |հերթափոխային|

|          |        |        |        |       |          |խտությունը  |

|          |        |        |        |       |          |(Kմ.հ.),    |

|          |        |        |        |       |          |մգ/մ3       |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.10.2013
N 60-Ն
Հրաման