Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...

 

 

113.1116.221013

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        10            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11313399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 հոկտեմբերի 2013 թվականի N 1116-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53.1 հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1050-Ն հրամանով հաստատված կարգում`

1) 20-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «15» թիվը փոխարինել «16» թվով,

i

2) 33-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«33. Ամփոփաթերթի, ինչպես նաև մաքրագիր ձևաթղթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարված լինելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:»,

3) 38-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «70» թիվը փոխարինել «85» թվով,

i

4) 39-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«Յուրաքանչյուր Քննիչի թեկնածուի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և պատասխանների տոկոսը:»,

i

5) լրացնել նոր 39.1-ին, 39.2-րդ և 39.3-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 33-րդ կետով նախատեսված դեպքը:

39.2. Հարցատոմսերում ներառված տեսական հարցերի յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 2 միավոր, թերի պատասխանը` 1 միավոր, իսկ սխալ կամ ընդհանրապես չպատասխանած տեսական հարցը` զրո միավոր:

39.3. Հարցատոմսերում ներառված խնդրի ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր, թերի պատասխանը` 1 միավոր, իսկ խնդրին սխալ պատասխանելը կամ ընդհանրապես պատասխան չնշելը` զրո միավոր:»,

6) 52-րդ կետում «տասներկուսը» բառը փոխարինել «տասնհինգը» բառով,

i

7) 53-րդ կետում «իրավական ակտերից» բառերից հետո լրացնել «և թեմաներից» բառերը,

8) 53-րդ կետը լրացնել նոր 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) քրեագիտություն (կրիմինալիստիկա):»:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
07.10.2013
N 1116-Ն
Հրաման