040.1012.260913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1012-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի մասին» N 96-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում`
i
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2013 թվականի համար` մինչև հոկտեմբերի 1-ը` 465 դրամ, հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը` 500 դրամ.»,
բ. 3-րդ ենթակետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը` ըստ փորձաքննությունների տեսակների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը` համաձայն N 2 հավելվածի:».
i
2) որոշման հավելվածում «հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
3) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1012-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 7-Ի
N 96-Ն որոշման
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը
.____________________________________________________________________.
|Փորձաքննության տեսակը |Միավորի |Քանակը|Ընդամենը |
| |նախահաշվային |(հատ) |նախահաշվային|
| |արժեքը (դրամ)| |արժեքը |
| | | |(հազ. դրամ) |
|__________________________________|_____________|______|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|__________________________________|_____________|______|____________|
|Ձեռագրաբանական | 22500 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Փաստաթղթաբանական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |

|- փաստաթղթի պատրաստման եղանակի և | | | |
|վավերապայմանների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- փաստաթղթի նյութի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Հետքաբանական | 22500 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- մարդու կողմից թողնված հետքերի | 22500 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- առարկաների, գործիքների հետքերի | 22500 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- տրանսպորտային միջոցների հետքերի | 22500 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- սառը զենքի | 22500 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Ձգաբանական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- հրազենի և զինամթերքի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- կրակոցի հետքերի և արգասիքների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Պայթյունատեխնիկական | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- պայթուցիկ սարքավորումների և | | | |
|զինամթերքի | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- պայթյունի հետքերի և արգասիքների| 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Նյութագիտական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- լաքաներկերի և ծածկույթների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- նավթամթերքների և քսայուղերի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- սպիրտ պարունակող հեղուկների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- ապակու, ապակենման նյութերի, | | | |
|սիլիկատային նյութերի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- միներալների, բնական ու թանկարժեք| | | |
|քարերի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- պլաստմասսաների, ռետինի և այլ | | | |
|պոլիմերային նյութերի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- մետաղների և համաձուլվածքների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- այլ նյութերի | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Կենսաբանական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- բուսական ծագման օբյեկտների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- կենդանական ծագման օբյեկտների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- թմրամիջոցների և հոգեմետ | | | |
|դեղամիջոցների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- մանրաթելերի ու գործվածքների | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- հողագիտական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Սննդային | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Տեսաձայնագրառման | 60000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- ձայնի և հնչած խոսքի | 60000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- ձայնագրվածքի ձայնային միջավայրի,| | | |
|պայմանների, միջոցների, նյութի և | | | |
|հետքերի | 60000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- տեսագրվածքի պատկերի, պայմանների,| | | |
|միջոցների, նյութի և հետքերի | 60000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Հրդեհատեխնիկական | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- հրդեհատեխնիկական | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- էլեկտրատեխնիկական | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Շինարարատեխնիկական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- շինարարատեխնիկական | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- անշարժ գույքի գնահատման | 30000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Ճանապարհատրանսպորտային պատահարների| | | |
|հանգամանքների | 15000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Տրանսպորտային միջոցների տեխնիկական| | | |
|վիճակի | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Տրանսպորտային հետքաբանական | 45000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Տնտեսագիտական | 90000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- հաշվապահական | 90000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- ֆինանսատնտեսագիտական | 90000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|Ապրանքագիտական | 15000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|այդ թվում` | | | |
|__________________________________|_____________|______|____________|
|- ապրանքի գնահատման | 15000 | - | - |
|__________________________________|_____________|______|____________|
|- գույքային վնասի չափի որոշման | 15000 | - | - |
|________________________________________________|______|____________|
|Ընդամենը | - | - |

«: