Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0269.140813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2013 թվականի N 269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) Կարգի 1-ին գլխի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Կառուցող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կառուցում է նոր արտադրական հզորություններ լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում.

Արտադրող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը վերակառուցում կամ ընդլայնում է առկա արտադրական հզորությունները լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածից հետո.».

2) Կարգը լրացնել 2.6 կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.6 Կառուցողի (Արտադրողի) և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, երբ Բաշխողի ցանցում համապատասխան հզորությունների սահմանափակ լինելու դեպքում սույն կարգի 2.5 կետում ամրագրված սկզբունքի ապահովման համար անհրաժեշտ է մշակել Բաշխողի ցանցին միացման հատուկ պայմաններ, Հանձնաժողովն իրավունք ունի Բաշխողի դիմումի հիման վրա սահմանել էլեկտրաէներգիա արտադրող կայանները Բաշխողի ցանցին միացման անհատական որոշում: Սույն կետում նշված դեպքում` Կառուցողի (Արտադրողի) կողմից տեխնիկական պայման տրամադրելու դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Բաշխողը պարտավոր է դիմել Հանձնաժողով` ներկայացնելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Բաշխողը նույն ժամկետում պարտավոր է իր դիմումի մասին գրավոր իրազեկել Կառուցողին (Արտադրողին):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.07.2013
N 269-Ն
Որոշում