040.0867.220813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2013 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար` մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակիցների կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Էլեկտրոնային փոստի հասցեն» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ մասնակցին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (մասնակցի ցանկության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած էլեկտրոնային հասցեով կամ թղթային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած հասցեով, իսկ այդպիսի հասցե նշված չլինելու դեպքում` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող բնակության վայրի հասցեով: Երկրորդ և հետագա անգամները սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը մասնակցին ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային տարբերակով երկրորդ և հետագա անգամներն ստանալու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն այդ տեղեկատվությունն ուղարկում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված վերջին էլեկտրոնային փոստի հասցեով:».
2) որոշման N 3 հավելվածի`
ա. 1-ին կետում «3-ին մասի» բառերը փոխարինել «3-րդ մասի» բառերով,
i
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված դիմումում տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում` հետագա տարիներին տեղեկատվությունը ներկայացվում է առանց լրացուցիչ դիմումը ներկայացնելու, բացառությամբ, եթե հետագայում ներկայացվել է տեղեկատվության ստացման դադարեցման դիմում:»,
i
գ. 4-րդ կետում «համաձայն աղյուսակի» բառերը փոխարինել «համաձայն N 4 աղյուսակի» բառերով,
դ. 4-րդ կետի աղյուսակը և Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման վերաբերյալ դիմումի լրացման ուղեցույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 4
._____________________________________________________________________.
| ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ |
|_____________________________________________________________________|
| Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
|1. հանրային ծառայության համարանիշ կամ |2. անունը |3. ազգանունը |
|հանրային ծառայության համարանիշ չստանալու | | |
|մասին տեղեկանքի համարը | | |
|____________________________________________|__________|_____________|
| | | |
|_____________________________________________________________________|
|4. ծննդյան ամսաթիվը|5. սեռը|6. անձը հաստատող |7. անձը հաստատող |
| | |փաստաթղթի տեսակը |փաստաթղթի |
| | | |նույնականացման համարը|
|___________________|_______|___________________|_____________________|
| | | | |
|___________________|_________________________________________________|
|8. քաղաքացիությունը|9. կենսական շահերի|10. անհատ |11. ՀՎՀՀ-ն |
| |կենտրոնը |ձեռնարկատիրոջ | |
| | |պետական գրանցման | |
| | |(հաշվառման) համարը| |
|___________________|__________________|__________________|___________|
| | | | |
|_____________________________________________________________________|
| Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑԸ |
|_____________________________________________________________________|
|12. ստացման եղանակը | 13. լեզուն |
|_____________________________________________________________________|
| |12.1. փոստով| |12.2. էլեկտ-| |13.1. հայե-| |13.2. ռու-| |13.3. անգ-|
| | | |րոնային | |րեն | |սերեն | |լերեն |
| | | |փոստով | | | | | | |
|_____________________________________________________________________|
| Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
|14. փոստային|15. երկիրը |16. վարչա-|17. համայնքը |18. բնակավայրը,|
|ինդեքսը | |տարածքային|(վարչական շրջանը)|փողոցը, տունը |
| | |միավորը | |(շենքը), |
| | | | |բնակարանը |
|____________|___________|__________|_________________|_______________|
| | | | | |
|________________________|____________________________________________|
|19. հեռախոսահամարը |20. բջջային |21. էլեկտրոնային փոստի |
| |հեռախոսահամարը |հասցեն |
|________________________|________________|___________________________|
| | | |
|_____________________________________________________________________|
| Դ. ՈՐՈՇՈՒՄԸ |
|_____________________________________________________________________|
|22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն |
|ստանալու վերաբերյալ |
|_____________________________________________________________________|
| |22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը |
|___|_________________________________________________________________|
| |22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը |
|_____________________________________________________________________|
|23. ամսաթիվը |24. մասնակցի |25. լիազորված անձի|26. լիազորված անձի |
| |ստորագրությունը|անունը, ազգանունը |ստորագրությունը |
|_____________|_______________|__________________|____________________|
| | | | |
|_____________________________________________________________________|
| Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
._____________________________________________________________________.
ՈՒՂԵՑՈՒՅՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է):
2. «2. անունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:
3. «3. ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:
4. «4. ծննդյան ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, 01/01/1990:
5. «5. սեռը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, իգական` Ի, արական` Ա:
6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը:
7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը:
8. «8. քաղաքացիությունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:
9. «9. կենսական շահերի կենտրոնը» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը):
10. «10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը:
11. «11. ՀՎՀՀ-ն» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը:
12. «12. ստացման եղանակը» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը):
13. «13. լեզուն» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1. հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը:
14. «14. փոստային ինդեքսը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը:
15. «15. երկիրը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը:
16. «16. վարչատարածքային միավորը» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը):
17. «17. համայնքը (վարչական շրջանը)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը:
18. «18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը:
19. «19. հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:
20. «20. բջջային հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:
21. «21. էլեկտրոնային փոստի հասցեն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը:
22. «22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ» դաշտում մասնակցի կողմից որոշում ընդունվելու համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում:
23. «22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է ստանալ իր կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների մասին տեղեկատվությունը կամ վերականգնել ստացումը, եթե նախկինում դադարեցրել է ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը պարտադիր լրացվում են:
24. «22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է դադարեցնել տեղեկատվության ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը չեն լրացվում:
25. «23. ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), մասնավորապես, 01/01/2014:
26. «24. մասնակցի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է մասնակցի կողմից անմիջականորեն (ոչ ներկայացուցչի միջոցով), ընդ որում, թղթային ձևով:
27. «25. լիազորված անձի անունը, ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում են մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին` լիազորված անձի կողմից:
28. «26. լիազորված անձի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է թղթային ձևով` լիազորված անձի միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ