320.0022.040313
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 03 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
6 փետրվարի 2013 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 142-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգը հաստատելու մասին» N 142-Ն հրամանով հաստատված «Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամների ատեստավորման կանոնակարգ»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. Ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը իրականացվում է թեստավորման և գործնական ստուգման միջոցով, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների ատեստավորումը` թեստավորման միջոցով:».
i
2) Կանոնակարգի 18-րդ կետը «Գլխավոր վարչության պետը» բառերից հետո լրացնել «, իսկ գործնական ստուգումն իրականացվում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ 30-ի «Գործնական թեստերի ուղեցույց»-ով (այսուհետ` ՈՒղեցույց) սահմանված ընթացակարգով:».
3) Կանոնակարգը լրացնել նոր 18.1 կետով.
i
«18.1. Ատեստավորման արդյունքում անձնակազմի անդամի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու դեպքում նրան Գլխավոր վարչության կողմից տրվում է համապատասխան վկայական (Ձև N 5, Ձև N 6):».
4) Կանոնակարգի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«44. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի թեստավորման թերթում (N 3 Ձև)` ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում` թույլատրվում է գործնական ստուգման, իսկ պահպանության և ներօբյեկտային վերահսկողության գործառույթներ իրականացնող անձնակազմի անդամների թեստավորման թերթում կատարելով գրառում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:».
i
5) Կանոնակարգի 45-րդ կետում «ատեստավորման» բառը փոխարինել «թեստավորման» բառով:
6) Կանոնակարգը լրացնել նոր IV.I գլխով.
i
«IV.I. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
45.1. Գործնական ստուգումը անցկացվում է օդանավակայանների զննման կետերում:
45.2. Հանձնաժողովի անդամները անձնակազմի անդամին տալիս են ՈՒղեցույցով սահմանված առաջադրանքներ և գնահատում դրանց կատարումը համապատասխան գնահատման թերթիկներով:
45.3. Հանձնաժողովը ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ կատարած անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում (Ձև N 4) կատարելով համապատասխան գրառում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:
45.4. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված անձնակազմի անդամի գործնական ստուգման թերթում կատարելով համապատասխան գրառում` չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:».
i
7) Կանոնակարգի 46-րդ կետում (N 3 Ձև) բառերը փոխարինել (N 7 Ձև) բառերով.
8) Կանոնակարգի VII-րդ գլխի վերնագրում «VII» թիվը փոխարինել «VI» թվով.
i
9) Կանոնակարգի N 3 Ձևը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Ձև N 3
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
1. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____________________________________
3. Թեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը _______________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)
5. Թեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ____________________
___________________ ____________________
___________________ ____________________
Թեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 20 թ.
Թեստավորման թերթին ծանոթացա` ___________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.».
10) Կանոնակարգը լրացնել նոր` N 4, N 5, N 6 և N 7 ձևերով.
i
«Ձև N 4
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
1. Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________
3. Գործնական ստուգման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
4 Գործնական ստուգման արդյունքը (տոկոսով)
5. Գործնական ստուգման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը` ____________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ____________________
___________________ ____________________
___________________ ____________________
Գործնական ստուգման անցկացման վայրը, ամսաթիվը __________________
____ _____________ 20 թ.
Գործնական ստուգման թերթին ծանոթացա`
___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.
Ձև N 5
._____________________________________________________________________.
| GENERAL DEPARTMENT |
| OF CIVIL AVIATION AT THE |
| GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ |
| ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |
| |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| CERTIFICATE N 0000 |
| |
|Սույնով հավաստվում է, որ ........................................ |
| |
|This is to certify that ......................................... |
| |
|մասնակցել է Գլխավոր վարչության has participated in certification |
|կողմից անցկացված ատեստավորմանը held by the General Department and |
|և ստացել ավիացիոն անվտանգության received Aviation Security |
|տեսուչի որակավորում: Inspector Qualification. |
| |
| |
|Տրման ամսաթիվ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ատեստավորման |
|Date of issue հանձնաժողովի նախագահ |
| Chairman of GDCA Attestation |
| Commission |
._____________________________________________________________________.
Ձև N 6
._____________________________________________________________________.
| GENERAL DEPARTMENT |
| OF CIVIL AVIATION AT THE |
| GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ |
| ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |
| |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| CERTIFICATE N 0000 |
| |
|Սույնով հավաստվում է, որ ........................................ |
| |
|This is to certify that ......................................... |
| |
|մասնակցել է Գլխավոր վարչության has participated in certification |
|կողմից անցկացված ատեստավորմանը held by the General Department and |
|և ստացել ավիացիոն անվտանգության received Aviation Security Control |
|հսկողության տեսուչի որակավորում: Inspector Qualification. |
| |
| |
|Տրման ամսաթիվ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ ատեստավորման |
|Date of issue հանձնաժողովի նախագահ |
| Chairman of GDCA Attestation |
| Commission»: |
._____________________________________________________________________.
Ձև N 7
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
Ատեստավորման ձևը`
. թեստավորում
. Գործնական ստուգում
1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը ______________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
4. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը` ______________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ ___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ____________________
___________________ ____________________
___________________ ____________________
Ատեստավորման անցկացման ամսաթիվը __________________ 20 թ.
Ատեստավորման թերթին ծանոթացա` _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: