Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26 ...

 

 

113.0911.240912

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        09            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11312351

                                   

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

                                        

                    31 օգոստոսի 2012 թվականի N 911-Ն

                                                     

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 24-ի N 457-Ա որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանով հաստատված «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգում»`

1) ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը,

i

2) ուժը կորցրած ճանաչել 38-րդ կետի 8-րդ ենթակետը,

i

3) 41-րդ կետի 2-րդ նախադասությունում «և վերափորձաքննության ոչ ենթակա» բառերը փոխարինել «կամ խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի» բառերով,

i

4) 44-րդ կետում «վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով» բառերը հանել, իսկ «ճանաչվում են» բառերից հետո լրացնել «խաղաղ կամ պատերազմական պայմաններում» բառերը,

i

5) 46-րդ կետում «ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ պայմաններում» բառերը փոխարինել «խաղաղ պայմաններում ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից» բառերով,

6) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են բժշկական փորձաքննության 5 տարին մեկ անգամ:»,

7) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են փորձաքննության պատերազմական ժամանակ»,

i

8) 91-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության «և ենթակա չէ վերափորձաքննության» բառերը փոխարինել «` հաշվառելով պահեստազորում» բառերով,

9) 91-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) խաղաղ պայմաններում պիտանի չէ զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում, և ներկայացնել ԿԲՀ»,

10) ուժը կորցրած ճանաչել 91-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունը,

11) ուժը կորցրած ճանաչել 91-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը,

i

12) 120-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողների» բառից առաջ լրացնել «և պահեստազորում հաշվառման ենթակա» բառերը,

13) 120-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա և խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պահեստազորի սպաների,»,

14) 120-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«վարժական հավաքների, հրամանատարաշտաբային (շտաբային) վարժանքների, զորավարժությունների կանչված այն զինապարտները, ովքեր ճանաչվել են ոչ պիտանի` հաշվառումից հանելով կամ խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար` հաշվառելով պահեստազորում:»,

i

15) 1-ին հավելվածի 26-րդ հոդվածի «գ» կետի 3-րդ սյունակում «Զորակոչիկներին` տարկետում մինչև մեկ տարի» բառերը փոխարինել «Զորակոչիկները ժամանակավոր պիտանի չեն» բառերով,

16) 1-ին հավելվածի 77-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ սյունակում «Զորակոչիկները` տարկետում մինչև մեկ տարի» բառերը փոխարինել «Զորակոչիկները` ժամանակավոր պիտանի չեն» բառերով,

i

17) 2-րդ հավելվածի 36-րդ հոդվածի 9-րդ պարբերության «80 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «մինչև 15 կգ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
31.08.2012
N 911-Ն
Հրաման