Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

040.1058.240812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1058-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն) վերապահել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.3-րդ հոդվածով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 9-15-րդ կետերով, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները:».

2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 9 հաստիքային միավոր, իսկ բաժինը` առնվազն 2 հաստիքային միավոր.».

3) որոշման N 1 հավելվածում`

ա. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման և վարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովումը.

2) կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և ծառայության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.»,

i

բ. 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորումն ու վարումը.

2) հարկային մարմնի, պետական կառավարման և այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման (համալրման) և անհրաժեշտ տվյալների տրամադրման համար տեղեկատվության փոխանակումը.»,

«4) ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում` ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.»,

գ. 7-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «պարտադիր» բառը,

դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 13-րդ ենթակետը:

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի`

1) իրավական ապահովման վարչությունը և ֆինանսաբյուջետային վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության և ֆինանսատնտեսագիտական վարչության.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.10.12 թիվ 1361-Ն որոշում)

3) կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչության.

4) տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչությունը, անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը, մոնիթորինգի բաժինը, միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընդհանուր բաժինը, տնտեսական բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչության, մոնիթորինգի և վերլուծության վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, ընդհանուր բաժնի և տնտեսական բաժնի:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.10.12 թիվ 1361-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1361-Ն որոշում)

i

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչություն

Մոնիթորինգի և վերլուծության վարչություն

 

2. Բաժիններ

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին
Տնտեսական բաժին Ներքին աուդիտի բաժին»:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2012
N 1058-Ն
Որոշում