(ուժը կորցրել է 30.11.2020 թիվ 1911-Ն որոշում)
i
040.0205.030499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 1999 թվական թիվ 205
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46, 47 և 67 հոդվածներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների կողմից շրջանառվող միջոցների տնօրինումն ապահովելու, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչությունը և դրա մարզային ստորաբաժանումներն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներն սպասարկող բանկերում բացել դեպոզիտային հաշիվներ.
բ) սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշիվների կարգադրիչ են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների ղեկավարները:
2. Սահմանել, որ`
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշիվներից գումարներ ստանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչությունը և դրա մարզային ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով.
i
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության և դրա մարզային ստորաբաժանումների` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան բացված գանձապետական հաշիվների տնօրինման, ինչպես նաև հարկադիր կատարման ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 3-ից: