Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈ ...

12.03.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.04.2006  -ից մինչեւ   12.03.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 26.02.09 թիվ 190-Ն որոշում)

i

040.0191.300399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 1999 թվական թիվ 191

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. 1999 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում 1999 թվականի հունվարի 1-ից սահմանել`

ա) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի.

բ) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակը` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

գ) այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակները` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 21.10.04 թիվ 1453-Ն, 16.03.06 թիվ 312-Ն որոշումներ)

i

2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով սահմանված չափերով և կարգով:

(2-րդ կետը փոփ. 21.10.04 թիվ 1453-Ն որոշում)

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 641 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 641 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 480 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 30-ի N 191 որոշման

 

Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների

ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների

պաշտոնային դրույքաչափերը

 

_________________________________________________________________________

             Պաշտոնի անվանումը                  Պաշտոնային դրույքաչափը

                                                    (ԱՄՆ-ի դոլար)

_________________________________________________________________________

Կենտրոնական ապարատ

-------------------

վարչության պետ                                           300

բաժնի պետ                                                260

բաժանմունքի պետ, խմբի պետ, տեսչության պետ                240

ավագ սպա, սպա                                            220

 

Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ

--------------------------------------------

դիվիզիայի հրամանատար                                     300

բրիգադայի հրամանատար                                     280

գնդի հրամանատար                                          260

գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար                        240

վաշտի հրամանատար                                         220

դասակի հրամանատար                                        200

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.1999
N 191
Որոշում