606.0041.070312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60612139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2012 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» N 56-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«1) Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկի ձևերը և շարադրանքը` համաձայն N 1 հավելվածի:»,
2) որոշման 1-ին կետը լրացնել նոր ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`
«3) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների քվեաթերթիկի ձևերը և շարադրանքը` համաձայն N 3 հավելվածի»:
i
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով (հավելվածը կցվում է):
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012 թ. մարտի 1-ի
N 41-Ն որոշման
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. օգոստոսի 11-ի
N 56-Ն որոշման
Ձև 1
[] []
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
0000000
(քվեաթերթիկի հերթական համարը)
---------------------------------------------------------------------
Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի դատարկ
քառանկյունում, որին կողմ է քվեարկում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(նշվում է ընտրության անվանումը) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
(նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը)
Նշումի
համար
.________________________________________________________. ._____.
| 1|Նշվում է թեկնածուի |Նշվում է առաջադրող | | |
| |ազգանունը, անունը, |կուսակցության անվանումը, իսկ| | |
| |հայրանունը |ինքնաառաջադրման դեպքում` | | |
| | |ինքնաառաջադրում բառը | | |
.________________________________________________________. ._____.
.________________________________________________________. ._____.
| 2|Նշվում է թեկնածուի |Նշվում է առաջադրող | | |
| |ազգանունը, անունը, |կուսակցության անվանումը, իսկ| | |
| |հայրանունը |ինքնաառաջադրման դեպքում` | | |
| | |ինքնաառաջադրում բառը | | |
.________________________________________________________. ._____.
.________________________________________________________. ._____.
| 3|Նշվում է թեկնածուի |Նշվում է առաջադրող | | |
| |ազգանունը, անունը, |կուսակցության անվանումը, | | |
| |հայրանունը |իսկ ինքնաառաջադրման դեպքում`| | |
| | |ինքնաառաջադրում բառը | | |
.________________________________________________________. ._____.
(նշվում է տպագրատան անվանումը)
Ձև 2
[] []
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(նշվում է ընտրության անվանումը) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
0000000
(քվեաթերթիկի հերթական համարը)
---------------------------------------------------------------------
Ընտրողը, եթե կողմ է քվեարկելու նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ` «Դեմ եմ» բառերի դիմացի դատարկ քառանկյունում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(նշվում է ընտրության անվանումը) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ (նշվում է ընտրատարածքի համարը)
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
(նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը)
.________________________________________________________.
|Նշվում է թեկնածուի |Նշվում է առաջադրող |
|ազգանունը, անունը, |կուսակցության անվանումը, իսկ|
|հայրանունը |ինքնաառաջադրման դեպքում` |
| |ինքնաառաջադրում բառը |
.________________________________________________________.
Նշումի Նշումի
համար համար
._____. ._____.
Կողմ եմ | | Դեմ եմ | |
._____. ._____.
(նշվում է տպագրատան անվանումը)»: