(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)
i
040.0097.250299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 1999 թվական թիվ 97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ».
բ) որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով».
i
գ) որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
2-րդ կետում «Սաունաների կազմակերպում» բառերը փոխարինել «Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում» բառերով.
3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1. կետով.
«3.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի 1 մարտի 1999 թ.
Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի
մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող
այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և
(կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի
կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի
կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ
ժամանակահատվածում իրականացրել են նշված
գործունեությունը և նույն օրենքին համապատասխան
եղել են հաստատագրված վճարներ չվճարող».
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի 1 մարտի 1999 թ.
Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի
մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող
խանութների միջոցով իրականացվող առևտրական
գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի
կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ
ժամանակահատվածում իրականացրել են նշված
գործունեությունը և նույն օրենքին համապատասխան
եղել են հաստատագրված վճարներ չվճարող».
4-րդ կետի «գ» ենթակետում «բարերի և ճաշարանների» բառերը փոխարինել «բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների» բառերով.
4-րդ կետի «դ» ենթակետում «դեղատների կազմակերպում» բառերը փոխարինել «դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» բառերով.
5-րդ կետի «բ» ենթակետում «բարերի և ճաշարանների» բառերը փոխարինել «բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների» բառերով.
6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1.» ենթակետով.
«ա.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի 1 ապրիլի 1999 թ.
Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի
մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող
խանութների միջոցով իրականացվող առևտրական
գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի
կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ
ժամանակահատվածում իրականացրել են նշված
գործունեությունը և նույն օրենքին համապատասխան
եղել են հաստատագրված վճարներ չվճարող».
6-րդ կետի «բ» ենթակետում «դեղատների կազմակերպում» բառերը փոխարինել «դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: