Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0289.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011510

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը» հաստատելու մասին» թիվ 339-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկում» (այսուհետ` Ցանկ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ` համաձայն Հավելված 1-ի,»:

2) Ցանկի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների գույքագրման արդյունքները,»:

i

3) Ցանկի 1-ին կետը լրացնել 12-րդ և 13-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«12) այլ էական տեղեկատվություն, որը կարտացոլի լուծարման առանձնահատկությունները,

13) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` բանկի ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:»:

i

4) Ցանկի 2-րդ կետի առաջին պարբերությունը, 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո անմիջապես բանկը ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) լուծարման թույլտվություն ստանալու հայտ` համաձայն Հավելված 2-ի,

2) բանկի լուծարման մասին ընդհանուր ժողովի որոշումը և ժողովի արձանագրությունը,»:

5) Ցանկի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սույն ցանկի 1-ին կետով սահմանված տեղեկություններում տեղի ունեցած փոփոխությունները: Ընդ որում` սույն ցանկի 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված որևէ հաշվետվությունում փոփոխության դեպքում ներկայացվում է տվյալ հաշվետվությունը` առանց անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության,»:

6) Ցանկի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) տեղեկություններ բանկի ինքնալուծարման նախնական համաձայնությունից մինչև լուծարման թույլտվություն ընկած ժամանակահատվածում պարտատերերի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ` համաձայն Հավելված 3-ի: Ընդ որում` հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ինքնալուծարման նախնական համաձայնության տրամադրման մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելու օրը, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օր է համարվում բանկի ընդհանուր ժողովի կողմից լուծարման մասին որոշման ուժի մեջ մտնելու օրը: Պարտատերերի պահանջների բավարարման հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը,»:

7) Ցանկի 2-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:»:

9) Ցանկը լրացնել 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«3. Սույն ցանկով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն բանկի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

i

10) Ցանկը լրացնել Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 289-Ն որոշմամբ

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ

բանկի լուծարման նախնական համաձայնություն և

լուծարման թույլտվություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

ներկայացվող փաստաթղթերի ցանկի»

 

ՀԱՅՏ

 

(Ինքնալուծարման նախնական համաձայնության ստանալու)

 

Հարգելի --------------------

 

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը

 

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` Ձեզ ենք ներկայացնում ինքնալուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտը, կից փաստաթղթերը և տեղեկությունները:

 

Կից`------- էջ:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Դիմումը ներկայացնող անձ`

(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________________________________________

«____» ______________________ 20___ թ..

 

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 289-Ն որոշմամբ

 

Հավելված 2

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ

բանկի լուծարման նախնական համաձայնություն և

լուծարման թույլտվություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

ներկայացվող փաստաթղթերի ցանկի»

 

ՀԱՅՏ

 

ինքնալուծարման թույլտվություն ստանալու

 

Հարգելի --------------------

 

--------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------

(Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

 

Համաձայն Ընդհանուր ժողովի --/--/20--թվականի թիվ - որոշման դիմում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար:

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` կից ներկայացնում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:

Կից`------- էջ:

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

 

Դիմումը ներկայացնող անձ`

(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)

--------------------------------------------------------------------

«____ «_____________________ 20___ թ.

 

Հավելված 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 289-Ն որոշմամբ

 

ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բանկի անվանումը _______________________

Ամսաթիվը _________________________ թ-ից

մինչև ____________________________ թ.

 

._____________________________________________________________________.

|Պահանջների |Պարտատերերի|Հաշ- |Պարտ-|Պարտ|Հաշվետու ժամա- |Հաշ- |Պարտքի|

|բավարարման |անունները, |վեկշ-|քի   |քի  |նակաշրջանում   |վետու|չափը  |

|հերթականու-|ազգանուն-  |ռային|չափը |մար-|մարված պարտքը, |ժամա-|հաշ-  |

|թյունը     |ները       |հաշվի|հաշ- |ման |որից           |նակա-|վետու |

|           |/անվանում- |համա-|վետու|ամսա|_______________|հատ- |ժամա- |

|           |ներն ըստ   |րը   |ժամա-|թիվը|Դրա- |Հաշ-|Գրա-|վա-  |նակա- |

|           |պահանջների |     |նակա-|    |մական|վանց|վի  |ծում |շրջանի|

|           |բավարարման |     |շրջա-|    |միջոց|ման |իրաց|ներ- |վերջի |

|           |հերթականու-|     |նի   |    |ների |մի- |ման |ված  |օրվա  |

|           |թյան       |     |սկզբի|    |հաշ- |ջո- |հաշ-|պարտ |դրու- |

|           |           |     |դրու-|    |վին  |ցով |վին |քը   |թյամբ |

|           |           |     |թյամբ|    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|     1     |      2    |  3  |  4  |  5 |  6  | 7  | 9  | 10  |  11  |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|1-ին հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|1-ին       |           |     |     |    |     |    |    |     |      |

|հերթի      |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|2-րդ հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|2-րդ հերթի |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|3-րդ հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|3-րդ հերթի |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|4-րդ հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|4-րդ հերթի |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|5-րդ հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|5-րդ հերթի |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|6-րդ հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|6-րդ հերթի |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|7-րդ հերթին|           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|7-րդ հերթի |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Արտահերթ   |           |     |     |    |     |    |    |     |      |

|բավարարվող |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|արտահերթ   |           |     |     |    |     |    |    |     |      |

|___________|___________|_____|_____|____|_____|____|____|_____|______|

|Ընդամենը   |           |     |     |    |     |    |    |     |      |

|պահանջներ  |           |     |     |    |     |    |    |     |      |

|(1+2+3+4+  |           |     |     |    |     |    |    |     |      |

|5+6+7+     |           |     |     |    |     |    |    |     |      |

|արտահերթ)  |           |     |     |    |     |    |    |     |      |

._____________________________________________________________________.

 

______________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անուն,

ազգանուն)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 289-Ն
Որոշում