Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0805.161298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 805

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 349 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը մեկամսյա ժամկետում «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Արթիկ-տուֆ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում սահմանելով 288081 հայտարարված սովորական բաժնետոմս յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(1.1 կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 568 որոշում)

1.2. «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույք կազմից առանձնացնել նշված ընկերության գլխամասային ձեռնարկության տարածքում գտնվող հանրակացարանի անավարտ շինարարության շենքը (557,3 հազ. դրամ գնահատված մեծությամբ) մարզադաշտը ( 1331 հազ. դրամ գնահատված մեծությամբ) և դրանք անհատույց օտարել Արթիկի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Արթիկի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

(1.3-1.16 կետերն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 568 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ֆոնդային բորսաներում պետական բաժնետոմսերի վաճառքի միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 349 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի

տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական

ընկերությունների ցանկը հաստատելու մասին».

 

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Հաստատել ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է)».

գ) որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.1998
N 805
Որոշում