040.0030.250111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2011 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հրատարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների ցանկը».
i
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «բուժիչ» բառից հետո դրված ստորակետը.
3) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի`
i
ա. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. ստացվում է հանքային ջրի բնական աղբյուրից կամ հորատանցքից, տեղափոխվում է խողովակաշարով կամ ցիստեռններով և շշալցվում է շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենայի կանոնների պահպանմամբ,»,
բ. «դ» պարբերությունը «մաքրությունը» բառից հետո լրացնել «և հիմնական բաղադրիչների քիմիական կազմը» բառերով,
գ. «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
i
4) որոշման հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) արտադրողի կողմից օգտագործվող առևտրային անվանումը (ապրանքային նշանը)».
5) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 23-րդ կետը.
i
6) որոշման հավելվածի 36-րդ կետի առաջին նախադասության մեջ «մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181» բառերը փոխարինել «մարտի 10-ի» «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 137» բառերով.
i
7) որոշման հավելվածի 37-րդ կետում «2003 թվականի մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181 հրամանով հաստատված N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին» բառերը փոխարինել «2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա.2-1 սանիտարական նորմերին և կանոններին» բառերով.
8) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի XIV բաժինը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ