Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400- ...

 

 

040.1174.150910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. առաջին պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ,».

բ. երկրորդ պարբերության «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ,».

գ. երկրորդ պարբերության «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման համար, ինչպես նաև հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին տրվող համարանիշեր.».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1174-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 27-ի

N 1400-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակներն են

A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ:

 

2. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշաններն են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

 

3. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են AM, ARM, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ», «ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2010
N 1174-Ն
Որոշում