Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0718.150610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2010 թվականի N 718-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով.

i

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող միասնական պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների կանոնադրությունները և մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերը` հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով նախատեսված օրինակելի կանոնադրությունը.

2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ներկայացնել տարեկան հաշվետվություն ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գործունեության մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2010
N 718-Ն
Որոշում