Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱ ...

13.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2009  -ից մինչեւ   13.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 18.06.15 թիվ 599-Ն հրաման)

i

121.0017.190809

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        08            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

5 օգոստոսի 2009 թվականի N 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 975-Ն որոշման պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» կարգը` համաձայն հավելվածի:

2. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` ապահովել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը ու պայմանները սահմանելու մասին» կարգի պահանջների կատարումը:

3. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը ու պայմանները սահմանելու մասին» կարգի պահանջների կատարման հսկողությունը դնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության 2004 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» N 97-Ն հրամանը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սույն հրամանի 1-ին կետով սահմանված կարգը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի

2009 թվականի օգոստոսի 5-ի

N 17-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» կարգը /այսուհետ` կարգ/ հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` օրենք/ 28-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Սույն կարգով սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության /այսուհետ` նախարարություն/ աշխատակազմում հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների /այսուհետ` գրանցամատյան/ վարման կարգը:

3. Սույն կարգի նպատակն է նախարարությունում ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորության ստեղծումը:

4. Նախարարությունում վարչական վարույթը հարուցվում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից /այսուհետ` վարչական մարմին/ օրենքով սահմանված կարգով անձանց դիմումների կամ նրանց բողոքների /այսուհետ` դիմում/ հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

5. Սույն կարգի դրույթները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատողների համար:

6. Սույն կարգով վարչական վարույթի գործեր են հարուցվում այն դիմումների նկատմամբ, որոնցում արծարծված են հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված և նախարարության իրավասությանը վերապահված հարցերը:

7. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

8. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող հասկացությունները ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը /այսուհետ` գործեր/ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում /այսուհետ` աշխատակազմ/ կազմվում և վարվում են անձանց դիմումների հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան վարչական վարույթ հարուցվելու պահից:

10. Եթե վարչական մարմնի կողմից օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրվում է իրավասու այլ վարչական մարմին կամ վերադարձվում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումը և դրան կից փաստաթղթերը նախապես հանվում են, առանձնացվում և պահվում առանձին` նախարարության կամ առանձնացված ստորաբաժանման կողմից սահմանված կարգով:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման կամ այլ պատճառով) ենթակա է աշխատակազմի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

1) անձի դիմումի հիման վրա հարուցված գործեր.

2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված գործեր:

12. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմնին կամ նրա վերադասին ներկայացված բողոքը, դատարան ներկայացված հայցը, բողոքը, դրանց կապակցությամբ ընդունված (կայացված) վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել վերադաս վարչական մարմին, ապա բողոքի վերաբերյալ այդ մարմնի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքում` համապատասխան դատական ակտի /ակտերի պատճենները/, որոնք առկա են վերադաս վարչական մարմնում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմնին, որի հարուցված վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրա հետ կապված փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները:

Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված նախարարության աշխատակազմի կնիքով, իսկ առանձնացված ստորաբաժանման դեպքում` տվյալ առանձնացված ստորաբաժանման կնիքով:

13. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

14. Գործերի համարակալումները և դրանց վարման գործառույթներն իրականացվում են կենտրոնացված և միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:

Դրա անհնարինության դեպքում, մասնավորապես եթե վարչական վարույթներով գործերը հարուցվում են տվյալ վարչական մարմնի տարբեր կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:

Վարչական մարմինը որոշակի համարակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը /անձի դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ/ ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կարող է սահմանվել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի /կազմի/ վրա գրվում են`

1) վարչական մարմնի լրիվ անվանումը.

2) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.

3) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

4) գործի հերթական համարը` արաբական թվերով:

Եթե նախատեսված է պայմանանշան /պայմանանշանների զուգորդություն/, ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը /պայմանանշանի զուգորդությունը/:

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-».

5) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարչական վարույթի արդյունքում.

6) եթե գործը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ապա կատարվում է նշում` «Անձի դիմումի հիման վրա» կամ «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա` «Վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա»:

Գործի շապիկի /կազմի/ ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսը ու ամսաթիվը նշելու համար:

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա, ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է:

16. Վարչական գործով վերադաս մարմնին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու /օրենքի 70-րդ հոդված/ կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է` «Բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում վարչական մարմին ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

17. Եթե վարչական մարմնում բողոքարկման կամ դատական վարույթների /երբ բողոքի վերաբերյալ վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է/ ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած վարչական մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

18. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտելուց հետո:

19. Գործի վարույթն ավարտելուց հետո վարչական մարմինը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

20. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների /դրանց զուգորդությունների/ կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին ըստ համապատասխան պայմանանշանների /դրանց զուգորդությունների/:

21. Կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հարուցված և ավարտված գործերը փոխանցվում են աշխատակազմի քարտուղարություն, իսկ առանձնացված ստորաբաժանումների դեպքում` փոխանցվում են տվյալ ստորաբաժանման ընդհանուր բաժին, այնուհետև վարչական գործերը կարվում են և կնքվում են վարչական մարմնի կնիքով: Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

22. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Վարչական մարմնում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

Վարչական մարմինը կարող է վարել առանձին գրանցամատյաններ` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

24. Վարչական մարմինը առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար:

25. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան /գրանցամատյաններ/ կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

Գրանցամատյանները կազմվում և վարվում են նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից, իսկ առանձնացված ստորաբաժանման դեպքում` տվյալ ստորաբաժանման ընդհանուր բաժնի կողմից: Գործերի հաշվառման գրանցամատյանում գրառումները կատարվում են աշխատակազմի ստորաբաժանումների կողմից աշխատակազմի քարտուղարությանը, իսկ առանձնացված ստորաբաժանման բաժինների կողմից` տվյալ ստորաբաժանման ընդհանուր բաժնին տրամադրված տեղեկատվությանը համապատասխան:

26. Գրանցամատյանի շապիկի /կազմի/ վրա գրվում են վարչական մարմնի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը: Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործող խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը /դրանց զուգորդությունը/:

Գրանցամատյանի շապիկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

27. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևում ներկայացված` վարչական վարույթի վերաբերյալ գործերի գրանցամատյանների կազմման սխեմայի:

Դիմումի հիման վրա վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանելով 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

1) N 1 աղյուսակում նշել դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

2) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը վարչական մարմնում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

3) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

28. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի /կազմի/ վրա նշված համարակալմանը.

2) անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

3) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/:

Եթե վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ վարչական մարմինը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

4) դիմումի հիման վրա հայցվորի պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե վարչական մարմնի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

5) դիմումի քննարկման կամ վարչական մարմնի նախաձեռնության արդյունքում վարչական մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

6) վարչական ակտի մասին դիմողին /դրա հասցեատիրոջը/ իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթիվը, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

29. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմինը կամ դրա վերադաս վարչական մարմինը:

30. N 2 աղյուսակը պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակության հետևյալ տեղեկությունները.

1) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

2) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն /գտնվելու վայրը/.

3) բողոքի համառոտ շարադրանքը.

4) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

5) բողոքի վերաբերյալ ընդունած վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

6) բողոքի վերաբերյալ ընդունած վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի /առձեռն, փոստով և այլն/ և իրազեկման տարեթիվը, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունված վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

31. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: N 3 աղյուսակը պետք է բաժանել երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

1) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

2) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա դատավարական կարգավիճակը.

3) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

32. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը պարտադիր, բողոքի դեպքում նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում, նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

33. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա վարչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գրանցամատյանը կարվում է և կնքվում վարչական մարմնի կնիքով:

34. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Վարչական մարմինը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան /այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան/:

Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանը լրացվում է աշխատակազմի քարտուղարության կողմից, իսկ առանձնացված ստորաբաժանման դեպքում` տվյալ ստորաբաժանման ընդհանուր բաժնի կողմից` ստորաբաժանումների կողմից կայացված վարչական ակտերի վերաբերյալ տրամադրված տեղեկատվությանը համապատասխան:

Ակտերի հաշվառման գրանցամատյանը կարող է վարել` ելնելով այն հանգամանքից, թե ինչ սկզբունքներով է վարվում վարչական վարույթի վերաբերյալ գործերը /խմբավորված, ենթախմբերի բաժանված, համապատասխան պայմանանշանների, դրանց զուգորդությունների օգտագործմամբ, կենտրոնացված միասնական համակարգի կիրառմամբ և այլն/:

Վարչական ակտերն ըստ այդմ կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ միասնական գրանցամատյանում /գրանցամատյանները կազմվում են համաձայն N 2 ձևի/:

36. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի /կազմի/ վրա գրվում են տվյալ վարչական մարմնի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի /կազմի/ կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

37. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են վարչական մարմնի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում, եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են վարչական մարմնի ընդունած` հետևյալ վարչական ակտերը: Դրանք են`

1) անձի դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ վարչական մարմնի ընդունած ակտը.

2) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու որոշումը.

3) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքում դատական ակտի հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա տվյալ վարչական մարմնի ընդունած նոր վարչական ակտերը.

4) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձի գրավոր նախազգուշացումը.

5) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն տվյալ վարչական մարմնի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Վարչական մարմինը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը /վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն/:

38. Ակտերի հաշվառման գրանցամատյաններում հաշվառվող ակտերի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) վարչական վարույթ հարուցելու հիմքը անձի դիմումը /բողոքը/ կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.

2) հաշվառվող ակտի անվանումը /որոշում, հրաման, կարգադրություն և այլն/, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

3) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/, նրա հասցեն/գտնվելու վայրը:

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի /օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն/, ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

4) վարչական ակտի եզրափակիչ մասի /օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ/ շարադրանքը.

5) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

6) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

7) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

39. Ելնելով անհրաժեշտությունից` վարչական մարմինը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

40. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

41. Վարչական մարմինը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառը, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատանքների բարելավման ուղղությամբ:

42. «Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում կազմված վարչական վարույթի վերաբերյալ գործերը, յուրաքանչյուր վարչական գործն ավարտելուց հետո դրանց հաշվառման և պահպանման համար հանձնվում են նախարարության աշխատակազմի քարտուղարություն, իսկ առանձնացված ստորաբաժանումներում կազմվածները` տվյալ ստորաբաժանման ընդհանուր բաժին, որոնք սահմանված գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման:

 

Ձև 1

Աղյուսակ 1

 

Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

._____________________________________________________________________.

|NN |Դիմումն     |Դիմողի /ակտի|Դիմումի հիման|Վարույթի   |Նշում        |

|ը/կ|ստանալու    |հասցեատիրոջ/|վրա /վարչական|արդյունքում|վարչական     |

|   |/վարչական   |անունը,     |մարմնի նախա- |ընդունված  |ակտի մասին   |

|   |մարմնի      |հայրանունը, |ձեռնությամբ/ |վարչական   |դիմողին      |

|   |նախաձեռ-    |ազգանունը   |հայցվող      |ակտի       |/վարչական    |

|   |նությունը   |/անվանումը/ |/ներկայացվող/|տարեթիվը,  |ակտի         |

|   |դրսևորելու/ |            |պահանջի      |ամիսը,     |հասցեատիրոջը/|

|   |տարեթիվը,   |            |համառոտ      |ամսաթիվը,  |իրազեկելու   |

|   |ամիսը,      |            |շարադրանքը   |համարը և   |եղանակի      |

|   |ամսաթիվը    |            |             |դրանով     |/փոստով,     |

|   |            |            |             |ընդունված  |առձեռն և     |

|   |            |            |             |որոշման    |այլն/ և      |

|   |            |            |             |համառոտ    |իրազեկելու   |

|   |            |            |             |շարադրանքը |տարեթվի,     |

|   |            |            |             |           |ամսվա,       |

|   |            |            |             |           |ամսաթվի մասին|

|___|____________|____________|_____________|___________|_____________|

| 1 |     2      |      3     |      4      |      5    |      6      |

|___|____________|____________|_____________|___________|_____________|

|   |            |            |             |           |             |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

 

._____________________________________________________________________.

|Հայցի քննությունը դատարանում |Բողոքի քննությունը գործը վերստին քննող |

|                             |դատարանում                             |

|_____________________________|_______________________________________|

|Բողոքը   |Բողոքը     |Բողոքի |Բողոքը        |Բողոքի    |Նշում բողոք  |

|բերելու  |բերողի     |համառոտ|քննարկող և    |վերաբերյալ|բերողին      |

|տարեթիվը,|անունը,    |շարադ- |դրա վերաբերյալ|ակտի      |վարչական ակտի|

|ամիսը,   |հայրանունը,|րանքը  |ըստ էության   |ընդունման |մասին        |

|ամսաթիվը |ազգանունը  |       |որոշում       |տարեթիվը, |իրազեկելու   |

|         |/անվանումը/|       |ընդունող      |ամիսը,    |եղանակի      |

|         |նրա        |       |վարչական      |ամսաթիվը, |/փոստով,     |

|         |կարգավիճակը|       |մարմնի        |համարը և  |առձեռն և     |

|         |/դիմող,    |       |անվանումը     |այդ ակտով |այլն/ և      |

|         |երրորդ անձ/|       |              |ընդունված |իրազեկելու   |

|         |           |       |              |որոշման   |տարեթվի,     |

|         |           |       |              |համառոտ   |ամսվա,       |

|         |           |       |              |շարադրանքը|ամսաթվի      |

|         |           |       |              |          |մասին        |

|_________|___________|_______|______________|__________|_____________|

|    7    |     8     |    9  |       10     |     11   |     12      |

|_________|___________|_______|______________|__________|_____________|

|         |           |       |              |          |             |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Տեղեկություններ հայցը /բողոքը/ դատարանում քննելու ընթացքի մասին

 

._____________________________________________________________________.

|Հայցը     |Հայցը       |Հայցի     |Գործը     |Բողոքը      |Բողոքի    |

|ներկայաց- |ներկայացնողի|վերաբերյալ|վարույթ   |բերողի      |վերաբերյալ|

|նելու     |անունը,     |կայացված  |ընդունելու|անունը,     |կայացված  |

|տարեթիվը, |հայրանունը, |դատական   |տարեթիվը, |հայրանունը, |դատական   |

|ամիսը,    |ազգանունը   |ակտի      |ամիսը,    |ազգանունը   |ակտի      |

|ամսաթիվը  |/անվանումը/ |տարեթիվը, |ամսաթիվը, |/անվանումը/,|տարեթիվը, |

|և  հայցի  |            |ամիսը,    |և  բողոքի |նրա         |ամիսը,    |

|համառոտ   |            |ամսաթիվը  |համառոտ   |դատավարական |ամսաթիվը  |

|շարադրանքը|            |և  համառոտ|շարադրանքը|կարգավիճակը |և  բողոքի |

|          |            |շարադրանքը|          |            |համառոտ   |

|          |            |          |          |            |շարադրանքը|

|__________|____________|__________|__________|____________|__________|

|     13   |      14    |    15    |    16    |     17     |     18   |

|__________|____________|__________|__________|____________|__________|

|          |            |          |          |            |          |

._____________________________________________________________________.

.______________________________________________________________.

|Բողոքը վարույթ    |Բողոքը բերողի         |բողոքի վերաբերյալ   |

|ընդունելու        |անունը, հայրանունը,   |կայացված որոշման    |

|տարեթիվը, ամիսը,  |ազգանունը /անվանումը/,|տարեթիվը, ամիսը,    |

|ամսաթիվը և  բողոքի|նրա դատավարական       |ամսաթիվը և  համառոտ |

|համառոտ շարադրանքը|կարգավիճակը           |շարադրանքը          |

|__________________|______________________|____________________|

|         19       |          20          |         21         |

|__________________|______________________|____________________|

|                  |                      |                    |

.______________________________________________________________.

 

Ձև 2

 

Սխեմա

Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման

 

._________________________________________________________________________.

|NN |Վարչական|Վարչական|Վարչական|Վարչա-|Վարչական|Վարչական|Վարչական|Վարչական|

|ը/կ|վարույթ |ակտի ան-|ակտի    |կան   |ակտին   |ակտի    |ակտի ըն-|ակտի`   |

|   |հարու-  |վանումը |հասցեա- |ակտի  |կից     |ընդուն- |դունման |ներառյալ|

|   |ցելու   |/որո-   |տիրոջ.  |եզրա- |ներդիր- |մանը    |համար   |ներդիր- |

|   |հիմքը`  |շում,   |անունը, |փակիչ |ների,   |մասնակ- |անհրա-  |ների    |

|   |անձի    |հրաման, |հայրա-  |մասի  |հավել-  |ցած այլ |ժեշտ այլ|էջերի և |

|   |դիմումը |կարգադ- |նունը,  |/օրեն-|վածների,|վարչական|վարչական|ակտի    |

|   |/բողոքը/|րություն|ազգա-   |քի    |այլ     |մարմնի  |ակտերի  |բաղկա-  |

|   |կամ     |և       |նունը   |55-րդ |փաստաթղ-|/մարմին-|/թույլտ-|ցուցիչ  |

|   |վարչական|այլն/,  |/անվա-  |հոդ-  |թերի    |ների/   |վութ-   |մասը    |

|   |մարմնի  |ընդուն- |նումը/, |վածի  |անվանում|անվանում|յուն,   |կազմող  |

|   |նախաձեռ-|ման տա- |նրա     |4-րդ  |ները    |ները    |համաձայ-|հավելված|

|   |նութ-   |րեթիվը, |հասցեն  |մասի  |/դրանց  |/օրենքի |նություն|ների,   |

|   |յունը   |ամիսը,  |/գտնվե- |«զ»   |ընդհա-  |52-րդ   |և  այլն/|այլ     |

|   |        |ամսաթիվը|լու     |կետ/  |նուր    |հոդված/ |անվանում|փաստա-  |

|   |        |և       |վայրը/, |համա- |թիվը/   |        |ները    |թղթերի  |

|   |        |համարը  |խմբային |ռոտ   |        |        |/դրանց  |էջերի   |

|   |        |        |չափանիշ-|շարադ-|        |        |ընդհա-  |ընդհա-  |

|   |        |        |ներով   |րանքը |        |        |նուր    |նուր    |

|   |        |        |առանձ-  |      |        |        |թիվը/   |թիվը    |

|   |        |        |նացվող  |      |        |        |        |/օրենքի |

|   |        |        |հասցեա- |      |        |        |        |55-րդ   |

|   |        |        |տերերի  |      |        |        |        |հոդվածի |

|   |        |        |դեպքում`|      |        |        |        |3-րդ    |

|   |        |        |խմբի    |      |        |        |        |մաս/    |

|   |        |        |անվա-   |      |        |        |        |        |

|   |        |        |նումը   |      |        |        |        |        |

|___|________|________|________|______|________|________|________|________|

| 1 |   2    |    3   |    4   |   5  |    6   |    7   |   8    |   9    |

|___|________|________|________|______|________|________|________|________|

|   |        |        |        |      |        |        |        |        |

._________________________________________________________________________.

 

Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները /1, 2, 3......./:

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
05.08.2009
N 17-Ն
Հրաման