113.0036.270109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 01 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11309031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 հունվարի 2009 թվականի N 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 582-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008 թվականի մայիսի 14-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 582-Ն հրամանով հաստատված կարգի`
i
1) 4-րդ կետի առաջին պարբերությունում, 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերում, 17-րդ կետի երկրորդ պարբերությունում «, իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերը` համապատասխան հոլովաձևերով, հանել,
i
2) 6-րդ կետում «, իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետը գրավոր դիմում է համապատասխան մարմնի ղեկավարին`» բառերը հանել,
i
3) 10-րդ և 12-րդ կետերում «, իսկ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` համապատասխան մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը հանել,
4) 17-րդ կետի 2-րդ ենթակետում «10-րդ» բառը հանել: